4․653․223 դրամ՝ «Արեն Մեհրաբյան» հիմնադրամին․ դեկտեմբեր ամսվա «Մի դրամի ուժը» կուղղվի Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին

Նոյեմբեր ամսվա վերջին IDBank-ն ու Իդրամը ամփոփեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության հերթական ծրագիրը։ Այս ամսվա ընթացքում կուտակված բոլոր «մի դրամները»՝ 4․653․223 դրամ, փոխանցվելու են «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամին։

«Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Արեն Մեհրաբյանի ընտանիքի նախաձեռնությամբ, որի հիմքում ավագ որդու՝ Արենի երազանքն է՝ հիմնել աէրոտիեզերական շարժիչների և ուղղահայաց վերելքով ու վայրէջքով թռչող Էլեկտրական սարքերի մեքենաշինական արտադրություն Հայաստանում՝ հիմք դնելով հայկական տիեզերական ծրագրին:

Հիմնադրամի նպատակն է տրամադրել համապատասխան կրթություն մասնագիտություն չունեցող, պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած ու դրա արդյունքում գործազուրկ դարձած անձանց, ինչպես նաև բոլոր երիտասարդներին, որոնք նպատակ ունեն համապատասխան ինժեներական կրթություն ստանալ աէրոտիեզերական ոլորտում։

Ընկերությունները հայտարարեցին նաև հաջորդ՝ դեկտեմբեր ամսվա շահառուին։ Դեկտեմբեր ամսվա ընթացքում հավաքված «մի դրամների» ողջ գումարը փոխանցվելու է Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին։ 

 

Հիմնադրամն օգնում է առողջական ծանր խնդիրներ ունեցող երեխաներին անհրաժեշտ բուժումը կազմակերպել հայաստանյան և արտասահմանյան լավագույն կլինիկաներում: Հիմնադրամն օգնում է նաև ոլորտային բուժհաստատությունների վերազինմանն ու արդիականացմանը, ինչպես նաև՝ բժիշկների միջազգային վերապատրաստմանը: Բարեգործական ոլորտում ունենալով ավելի քան տասը տարվա փորձ՝ Արմեն Մարտիրոսյանը մինչև հիմնադրամի ստեղծումը հանրային դրամահավաքների միջոցով անձնապես օգնել է կյանքի համար պայքարող հարյուրավոր երեխաների՝ կազմակերպելով նրանց բուժումն արտերկրի լավագույն կլինիկաներում։ Իսկ հիմնադրամն իր գործունեության մեկ ու կես տարվա ընթացքում կարողացել է օգնել 2000-ից ավելի երեխայի։

«Շատ ուրախացանք, երբ տեղեկացանք, որ մեր սիրելի IDBank-ի ու Idram-ի «Մի դրամի ուժը» նախաձեռնության դեկտեմբեր ամսվա ողջ գումարն ուղղելու է մեր հիմնադրամի շահառուներին, որի կարիքը նրանք շատ ունեն: Նախորդ տարի նույնպես պատիվ ունեցանք այս շատ կարևոր նախաձեռնության շահառուն լինել, որի արդյունքում ստացված 8.057.944 ՀՀ դրամով կարողացանք օգնել իմունային համակարգի լուրջ խնդիրներ ունեցող 7 երեխայի՝ գնելով նրանց համար կենսական նշանակության թանկարժեք դեղորայք և տալով նրանց ապրելու հնարավորություն: Դեկտեմբեր ամսվա ընթացքում ստացված «մի դրամները» նույնպես կուղղենք կյանքի համար պայքարող երեխաների բուժման ծախսերը փոխհատուցելուն: Ամանորին ընդառաջ սա մեր երեխաների համար տոնական մեծ նվեր է, քանի որ նրանց երազանքը սովորաբար մեկն է լինում՝ հնարավորինս շուտ առողջանալ ու վայելել անհոգ մանկությունը: «Մի դրամի ուժը» նախաձեռնությունը արդեն բազմիցս ապացուցել է, որ անգամ մեկ դրամը կարող է հրաշքներ գործել: Խնդրում ենք բոլորին դեկտեմբեր ամսվա ընթացքում մշտապես ակտիվորեն օգտվել Idram&IDBank հավելվածից` դրանով իսկ օգնելով կյանքի համար պայքարող երեխաներին ապրել:»

IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ սա Բանկի և Իդրամի արդեն երկրորդ համագործակցություն է Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի հետ։ «Ամանորին ընդառաջ մենք որոշում կայացրիք ևս մեկ անգամ կանգնել կյանքին վտանգ սպառնացող հիվանդություններ ունեցող երեխաների կողքին․ նրանք բոլորն էլ հրաշքի են սպասում, թող այդ հրաշքը կատարվի, երեխաներն առողջանան, իսկ մենք և մեր հաճախորդները կփորձենք ողջ ուժով, թե մտքով, թե գործով օգնել նրանց։ Հիշեցնեմ, որ մեր օգտատերերն ընդամենը առօրյա վճարումները կատարելով Idram&IDBank հավելվածով, Իդրամի և IDBank-ի տերմինալներով, IDBanking.am առցանց հարթակով, Idram.am կայքով, դառնում են բարի կամքի դեսպան և նպաստում են, որ Իդրամն ու IDBank-ը մեկ դրամ փոխանցեն նախաձեռնությանը», - ասել է Տաթևիկ Վարդևանյանը։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

դիտվել է 145 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները