Բելգիայում արևային էներգիայի խոշորագույն պահուստարանն է կառուցվել

Բելգիական Վալոնիա նահանգում վերջերս մայրցամաքային Եվրոպայում արևային էներգիայի խոշորագույն պահուստարանն է կառուցվել։ 40 լիթիում իոնային մեգամարտկոցները կուտակում են արևային էլեկտրակայաններից ստացված էլեկտրականությունը և ապահովում դրա կայուն բաշխումը ազգային էլեկտրական ցանցով, երբ եղանակային պայմանների պատճառով քամու և արևային էլեկտրակայանները ի վիճակի չեն լինում ապահովել էլեկտրաէներգիայի արտադրությունը։

Նախագծի ղեկավար «Կորսիկասոլ» ընկերության նախագծային ղեկավարը այս պահուստարանի մեջ հնարավորություն է տեսնում հաղթահարելու արտերկրից անվստահելի առաքիչներից կախվածությունը հաղթահարելու հնարավորությունը։ «Այսօր մենք հստակ գիտակցում ունենք, որ էներգոռեսուրսները ինքնիշխանության հարց են, մեր մարտկոցները ստանում են էներգիան, որն արտադրվում տեղում և հիմնականում վերականգնվող աղբյուրներից, դա թույլ է տալիս մեզ ավելի շատ հույսը չդնել էներգիայի արտաքին աղբյուրների վրա»,- հայտարարել է Մայքլ Քոուդիսեն։

Պահուստարանը կարող է ժամում մինչև 100 մեգավատ էլեկտրաէներգիա բաց թողնել, այն պետք է աշխատի 10 տարի, որից հետո վերամշակվի արտադրողի կողմից, այդ ժամանակներում նոր տեխնոլոգիաները թույլ կտան ավելացնել թե՛ մարտկոցների տարողունակությունը և թե՛ աշխատանքի երկարագործությունը։ Յուրաքանչյուր մարտկոց արժե մոտ 800 հազար եվրո։ Ընդամենը նախագծի համար ծախսվել է 30 միլիոն եվրո, ընդ որում առանց պետական սուբսիդիաների, ամբողջը մասնավոր է։ Մասնավոր ընկերությունները հրաշալի գիտակցում են արևային էներգիայի տված հնարավորությունը և թե ինչպես դա կարող է բավականին լուրջ ֆինանսական հնարավորություններ ստեղծել իրենց համար, ուստիև մեծ ներդրումներ են անում։

Հայաստանում այդ առումով իրավիճակը ողբալի է, մեր երկրում արևային վահանակներ արտադրող ընդամենը մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը», որի հնարավորությունները դեռևս չափազանց անբավարար են, որպեսզի արևային էներգիայի արտադրությունը և պահպանումը հնարավոր լինի ռազմավարական համարել։ Լաչինի ճանապարհի միջադեպը փաստում է Ադրբեջանի իրական նպատակները Նախօրեին, Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհին տեղի ունեցած միջադեպը հերթական անգամ վկայում է, որ Ադրբեջանը բացարձակապես մտադիր չէ խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ և բոլոր հնարավոր միջոցներով շարունակելու իր ցեղասպան քաղաքականությունը՝ արցախցիներին ոչնչացնելու կամ հայկական Արցախի տարածքից դուրս մղելու ուղղությամբ։

Քաղաքացիական հագուստով մի խումբ անձինք, ներկայանալով որպես բնապահպաններ, փակել էին Արցախի կյանքի ճանապարհը՝ հայտարարելով իբր Լեռնային Ղարաբաղում օգտակար հանածոների ապօրինի շահագործում է իրականցվում և պահանջում էին, որպեսզի իրենց թույլ տրվի մանրամասն ստուգում իրականցնել։ Մի քանի ժամ շարունակ ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավար գեներալ Վոլկովի հետ բանակցություններից հետո, ի վերջո, հաջողվեց ճանապարհը բացել։ Այդուհանդերձ ընդգծենք, որ ադրբեջանցիները հասան իրենց ցանկալի սադրանքի հանգուցալուծմանը՝ մեկ ձեռքով մի քանի ձմերուկ բռնելով։ Նախ գեներալ Վոլկովի հետ բանակցությունների ժամանակ նրանք իրենց հետ տեսախցիկներ և լրագրողներ էին տարել և իրենց բողոքն էին հայտնել վերջին օրերին սրված մի իրավիճակի հետ կապված։

Նշենք, որ Ռուսաստանի ՊՆ-ն իր հաղորդագրություններում ներկայացնում է Արցախի հայկական տեղանունները։ Գեներալ Վոլկովին ադրբեջանցիները դրել են այնպիսի ծանր կացության մեջ, որ նա ստիպված է եղել խոստովանել՝ իբր խաղաղապահ զորակազմը ներկայացնում է ադրբեջանական տեղանունները, սակայն կապված քարտեզների հետ Ռուսաստանի ՊՆ-ում են փոխում և ներկայացնում հայկական անվանումներով։ Եվ երկրորդ՝ Ադրբեջանի բնապահպանության նախարարությունը հայտնել է, թե քննարկումների արդյունքում սկսվել է օգտակար հանածոների շահագործման աշխատանքների իրականացման համար ճանապարհային քարտեզի նախապատրաստումը։

Փաստացի իր այս քայլով Ադրբեջանը հող է նախապատրաստում ոչ այնքան Լաչինի միջանցքը փակելու, որքան Արցախի վրա տոտալ վերահսկողություն սահմանելու, հանքարդյունաբերությունը իր վերահսկողության տակ մտցնելու համար, թեպետ արցախի իշխանությունները պնդում են, որ ամեն ինչ իրականացվում է օրենքի սահմաններում, ըստ էության,ադրբեջանցիներին այս պարզաբանումը բնավ էլ չի հետաքրքրում, նրանք մտադիր են օգտագործել Արցախի ունեցած բնական հարստությունները բացառապես իրենց նպատակներին։ Բանակցությունների այս ամբողջ ընթացքում Հայաստանի գործող իշխանությունների կողմից որևէ արձագանք և որևէ քայ չի եղել, բացառությամբ Հայաստանի ԱԳՆ-ի մի անատամ և ոչինչ չասող հայտարարության, և չի բացառվում, որ ադրբեջանական այս սադրանքը լիովին կազմակերպված և համաձայնեցված է եղել Նիկոլ Փաշինյանի ապիկար իշխանության հետ։

Վարդան Ղազարյան

դիտվել է 20 անգամ
Լրահոս
3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է Ավստրալիային Վրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ «Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբ Կոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահին Տանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասին Բարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ Ուրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել է ԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդ Ստալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցը Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Մեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. Պեսկով 67-ամյա Մադոննան Նյու Յորքում ելույթ է ունեցել Dolce & Gabana-ի ներքնազգեստով Մեքսիկայում վառելիքատար ցիստեռն է պшյթել. կան վիրավnրներ Երևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են «Opel»-ը և «SHACMAN» բեռնատարը Իրանի գերագույն առաջնորդը հանրության առջև չի հայտնվում անվտանգnւթյան միջոցառումների բերումով և համապատասխան մարմինների հանձնարարականներով. Արաղչի ՊԵԿ-ը բացահայտել է առանց լիցենզիայի առցանց խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է օգնեին ԱՄՆ-ին Իրանի դեմ պատերազմnւմ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ»
Ամենաընթերցվածները