Նայելով, թե որքան է հուզվում Ազարյանը, համոզվում ես՝ արվածը ճիշտ էր

Արժանիներին գնահատելն ու մեծարելն ամենևին չի արվում միայն նրանց արածի դիմաց պարտքի զգացողությունից ելնելով: Ի վերջո, որևէ մեկի անունով փողոց կամ դպրոց անվանակոչելով, կամ նրա արձանը տեղադրելով, այդ մարրդու հիշատակը հավերժացնելով, մենք որևէ բան չեն ավելացնում նրա արածին: Դա առաջին հերթին պետք է մեզ՝ բոլորիս, որովհետև գնահատված սխրանքը ծնում է այն ընդօրինակելու, այն կրկնելու, դրանից ավելին անելու ձգտում:

Մի քանի օր առաջ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի բակում տեղադրվեց մեր կենդանի լեգենդ Ալբերտ Ազարյանի կիսանդրին:

Քիչ է լինում, երբ մարդու կիսանդրին կամ արձանը տեղադրում են նրա կենդանության օրոք, ընդհանրապես ընդունված է մարդուն մեծարել նրա մահից հետո, այսպես կոչված հիշատակը հավերժացնելու համար: Բայց նայելով, թե որքան է հուզվում և իրեն գնահատված զգում Ազարյանը, մտածում ես, որ հանուն նրա այդ երջանիկ ապրումների իմաստ ուներ խախտել ավանդույթը, մարդուն մեծարել նրա կենդանության օրոք, երջանկության պահեր պարգևելով մեկին, ով տարիներ շարունակ երջանկություն և հպարտություն է պարգևել միլիոնավորների:

Ազարյանն իսկապես Հայաստանի լավագույն մարզիկն է, որևէ մեկ այլ հայի դեռևս չի հաջողվել դառնալ օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն: Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր լինելն արդեն իսկ հերոսություն է, մեծագույն սխրանք: Իսկ եռակի ոսկին դա արդեն աներևակայելի մի բան է թվում:

Ազարյանը երեք անգամ ազգերի համաշխարհային մրցությունում ցույց է տվել և ապացուցել է հայի գերազանցությունը: Դրանից ավելի մեծ սխրանք, դրանից ավելի մեծ ազգային հպարտություն, դժվար է անգամ պատկերացնել: Չէ որ նման հերոսների ու նրանց ցույց տված արդյունքի շուրջ է տեղի ունենում ազգային հպարտության զգացողությունը, որը ծնում է ազգային համախմբում, սեփական ինքնության գնահատում և ազգային ինքնագնահատականի բարձրացում:

Գագիկ Ծառուկյանի նպատակն էլ, որպես հայ մարդու և ՀԱՕԿ նախագահի, այդ հերոսության պրոպագանդումն ու տարածումն է: Ցույց տալով, որ յուրաքանչյու մարզիկի նպատակն ու ձգտումը պետք է լինի առանձնանալ ընդհանուրից, գործել սեփական հերոսությունը, և դրանով դառնալ հանրային մեծարանքի ու համազգային հպարտության այնպիսի սուբյեկտ, ինչպիսին մյուս չեմպիոններն են, ինչպես Ալբերտ Ազարյանն է:

Հաջողվել է իր այս առաքելության մեջ Գագիկ Ծառուկյանը. միանշանակ այո: Դրա վառ դրսևորումը տարբեր միջազգային մրցասպարեզներում հայ մարզիկների արձանագրած հաջողություններն ու ձեռբերումներն են, նրանց կողմից նվաճած ոսկե և արծաթե մեդալները, որոնցով մշտապես ուրախանում և հպարտանում են հարյուր հազարավոր և միլիոնավոր հայեր ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում: Որովհետև յուրաքանչյուր հայ մարզիկի հաղթանակը միայն նրա հաղթանակը չէ, դա նաև մեր տեսակի, մեր յուրաքանչյուրիս հաղթանակն է:

Պատահական չէ, որ հայերենում մարզիկ և մարտիկ բառերը այդքան մոտ են իրար, որովհետև հնում ընդունված է եղել համարել, որ մարզադաշտը ընդամենը դուռն է մարտադաշտի, և խաղաղ ժամանակ հակառակորդի նկատմամբ հաջողության հասած մարզիկը կարող է նույն հաջողությամբ հաթանակի հասնել մարտադաշտում՝ արդեն իր թշնամու նկատմամբ:

Փաստ է, որ Ծառուկյանն իրեն վստահված ոլորտում ամեն ինչ անում է մեր ազգային հաղթանակը ապահովելու և այդ հաղթանակի հերոսներին մեծարելու և նրանց սխրանքը մասսայականացնելու համար: Մնում է, որ դա անեն մյուս ոլորտների պատասխանատուները:

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները