Աղքատությունը մեր երկրում խորանում է․ սոցիալական ապահովության ոլորտում կառավարումը ձախողվել է․ մասնագետ

Միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնի նախկին տնօրեն, Գյումրիի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանի հետ Aravot.am-ը զրուցել է վերջին տարիներին Հայաստանում աղքատության ցուցանիշների բարձրացման, ծայրահեղ աղքատների թվի ավելացման պատճառների մասին։

– ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս կառավարության նիստում խոսեց աղքատության ցուցանիշների մասին՝ հայտարարելով, որ 2021 թվականին աղքատությունը հասել է 26․5 տոկոսի։ Եթե վերլուծում ենք վերջին 4 տարիների աղքատության ցուցանիշը, ապա տեսնում ենք, որ ամենաբարձր ցուցանիշները վերջին 3 տարիներին են եղել։ Ինչի՞ մասին է խոսում այս վիճակագրությունը։

-Այո՛, ցավոք սրտի, մեր երկրում վերջին տարիներին աղքատության ցուցանիշը պրոգրեսիա է ապրում։ Համեմատենք վերջին 4 տարիների վիճակագրությունը՝ 2018՝ 23,5%, 2019՝ 26,4%, 2020՝ 27,0%, 2021՝ 26,5%։ Վերջին տվյալով ստացվում է՝ մեր բնակչության համարյա 27 տոկոսն աղքատ է, իսկ դա նշանակում է, որ 100-ից 27-ը մեզանում աղքատ է, ինչը աննախադեպ ցուցանիշ է, և պետք է անհանգստացնի մեզ բոլորիս, բայց առաջին հերթին երկրի կառավարմամբ զբաղվողներին։

Աղքատության պատկերը վերջին տարիներին, հակառակ ամբիոններից հայտարարվող տնտեսական հաջողությունների, նոր աշխատատեղերի բացման մասին հայտարարություններին, այդպես էլ մեր երկրում դեպի դրականը չփոխվեց։ Հակառակը, խնդիրը խորացավ, և դա խոսում է այն մասին, որ այս ոլորտում կառավարումը ձախողվել է։ Իսկ պետությունը պետք է պատասխանատվություն ունենա սոցիալապես խոցելի վիճակում գտնվողների նկատմամբ իր վարած քաղաքականությամբ, այլ ոչ թե միայն ամբոխահաճո հայտարարություններ անելով։

Աղքատությունը վերացնելուն կամ գոնե նվազեցնելուն պետք է ուղղված լինի մեր տնտեսության զարգացման կառուցվածքը, պետք է ստեղծել պայմաններ այնպիսի տնտեսական ոլորտների զարգացման համար, որոնք հնարավորինս ներառում են հասարակության նաև սոցիալապես անապահովների խավը, սոցիալական ապահովության պետական ծրագրերը պետք է ունենան տրամաբանություն և շարունակականություն՝ հիմնված իրական կարիքների վերհանման և խորքային խնդիրների լուծման վրա։

Այս ամենին զուգահեռ պետությունը պետք է վարի հնարավորությունների ստեղծման քաղաքականություն․ պետք է ստեղծվեն պայմաններ բոլոր խավերի ու տարիքային խմբերի սոցիալական զբաղվածությունն ապահովելու, սոցիալապես անապահով խավերին կրթելու համար, նրանց հնարավորությունների զարգացման ծրագրերը պետք է շարունակական և հետևողական կերպով տարվեն։

-Աղքատության մասին ամենացածր ցուցանիշները գրանցվել են 2018 թվականին։ Այդ ժամանակ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը ձեր կուսակցության ղեկավար Մանե Թանդիլյանն էր։ Որո՞նք են եղել բարեփոխումների շրջանակը, որոնք նաև բերել էին կամ կարող էին բերել մարդկանց սոցիալական վիճակի բարելավմանը։

-Թվերն իսկապես փաստում են, որ 2018 թվականը իր ցուցանիշներով լավ իմաստով առանձնացել է։ Եվ դա նաև սոցիալական ապահովության ոլորտում այդ տարի արված բարեփոխումների շնորհիվ է։ Կարող ենք վստահ արձանագրել, որ մայրության պատրաստվող կանանց վերաբերող ծրագրերը բավականին դրական են ազդել մեր հասարակության վրա՝ և՛ սոցիալական խնդիրների լուծման, և՛ հնարավորությունների ստեղծման իմաստով։ Տիկին Թանդիլյանի օրոք է, որ կառավարությունն ընդունել է, այսպես ասած, «դայակի ծրագիրը», որով պետությունը մինչև 50 %-ով փոխհատուցում է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի վճարը։ Ասեմ, որ նշված ծրագիրը ամենապահանջված և բարձր արդյունավետություն ունեցող ծրագրերից է եղել։ Ասում եմ՝ «եղել է», քանի որ 2022 թվականից պետությունը նշված ծրագիրը և մի շարք այլ ծրագրեր, որոնք իրականացվել և ուղղված են եղել են գործազրկությունը կանխելուն՝ այսինքն` աղքատությունը մեղմելուն և ապացուցել են իրենց արդյունավետությունը, այլևս չեն իրականացվում։

Դեմոգրաֆիական՝ ծնելիության բարձրացման և ինչու չէ նաև սոցիալական խնդիր լուծեց նրա կողմից իրականացված ևս մեկ բարեփոխում․ երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը 50 հազարից եռապատկվեց, դարձավ 150 հազար դրամ։

Պետք է ընդունենք, որ նրա կողմից առաջ քաշվող սոցիալական ապահովության ծրագրերը խորքային հարցեր էին լուծում, հիմված էին վերլուծության վրա և իրական արդյունքների էին միտված։ Չպետք է մոռանալ, որ Հայաստանում նվազագույն կենսաթոշակը հենց Թանդիլյանի նախաձեռնությամբ 60%-ով աճեց՝ 16 հազար դրամից դառնալով 25 հազար 500 դրամ: Սա ուղղված էր նրան, որ կենսաթոշակը պարենային նվազագույն զամբյուղի ստորին շեմից ցածր չլիներ և ըստ այդմ, ծայրահեղ աղքատ թոշակառու չլիներ։

Մանե Թանդիլյանը, որպես սոցիալական հարցերի նախարար, իսկապես շատ կարճ ժամանակահատվածում՝ 6 ամսում, նպաստեց ոլորտում փոփոխությունների իրականացմանը, մեր քաղաքացու բարեկեցության, սոցիալական ապահովության մեխանիզմների ձեւավորմանը, և եթե նրա պաշտոնավարումից հետո էլ բարեփոխումների ոգին շարունակական լիներ, աղքատության այսպիսի պատկեր մենք պարզապես չէինք ունենա։

Բարեփոխումների ոգին շարունակական չէ, և կբերեմ միայն մեկ օրինակ, որ ավելի պատկերավոր լինի։ 2022թ-ի սեպտեմբերից կառավարության որոշմամբ՝ կենսաթոշակի հիմնական չափը 3000 դրամ բարձրացնելու արդյունքում (18000 դրամը դարձավ 21000 դրամ) Հայաստանի Հանրապետությունում հազարավոր նպաստառու ընտանիքներ զրկվեցին նպաստ ստանալու իրավունքից, որը նվազագույնը կազմում է 18 000 դրամ։ Այսինքն՝ ստացվում է, որ պետությունը 3000 դրամ կենսաթոշակի գումարը ավելացնելով՝ անվանենք բարեփոխում, զրկում է առավել խոցելի խմբին, այն է՝ նպաստառուներին իրենց նպաստից, որը յուրաքանչյուրի դեպքում տարբեր է՝ սկսած 18 000 դրամից (սոցիալական նպաստի դեպքում) և կարող է հասնել մինչև 90 000 և ավելի դրամի (ընտանեկան նպաստի դեպքում)։ Այս պարագայում պետք է նկատի ունենալ, որ աղքատությունը բազմազան և փոխկապակցված պատճառների արդյունք է, և կենսաթոշակի բարձրացումը որպես բարեփոխում կարելի էր իրականացնել նախապես վերլուծելով, հաշվարկելով և նկատի ունենալով որոշակի բացառություններ, որի արդյունքում հազարավոր նպաստառուներ չէին զրկվի իրենց գումարներից։ Արդյունքում կենսաթոշակի բարձրացումը լիարժեք կծառայեր իր նպատակին և ինչպես նշել եմ վերևում՝ աղքատության այսպիսի պատկեր մենք պարզապես չէինք ունենա։  

-Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» իր նախընտրական ծրագրում գրել էր, որ մինչեւ 2023 թվականը աղքատությունը իջեցնելու են առնվազն 10 տոկոսային նիշով` վերացնելով ծայրահեղ աղքատությունը, գործազրկությունը` 5 տոկոսային նիշով: 2021 թվականին ծայրահեղ աղքատների թիվը վերջին 4 տարիների համեմատ եղել է ամենաբարձրը՝ 1․5 տոկոս։ Ստացվում է, որ ՔՊ-ն այս խոստումը կատարելու հարցում էլ է ձախողում․․․

-Չնայած իշխող ուժի խոստումներին՝ ծայրահեղ աղքատության նիշն էլ տարեցտարի բարձրանում է։ 2021 թվականին ծայրահեղ աղքատության մակարդակը 0,7 տոկոսից հասել է 1,5 տոկոսի, այսինքն՝ կրկնապատկվել է։ Իսկ ծայրահեղ աղքատ են համարվում նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության պարենային գծից՝ 1.5 տոկոս, ամսական 26.500 դրամ սպառում: Իսկ դա նշանակում է, որ մեր բնակչության 1․5 տոկոսը, հազարավոր մարդիկ պարզապես հացի գումար չունեն, սոված են մնում։

Իմ կարծիքով՝ խիստ անհավանական է, որ մեկ տարվա ընթացքում՝ մինչև 2023 թվականը մեր բնակչության կենսամակարդակը այսօրվա քաղաքականությամբ հնարավոր լինի բարձրացնել․ գնաճի դեմ պայքարի ու սոցիալական ապահովման ոչ արդյունավետ միջոցների կիրառումը նորից մեզ կանգնեցնելու է նույն խնդիրների առջև։

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Միսը կարող է անսպասելի դեր խաղալ մարդկանց երկարակեցության հարցում. հետազոտություն Առաջիկա 100 տարվա ընթացքում Հունգարիան չի թույլատրի Ուկրաինային անդամակցել ԵՄ-ին. Օրբան Արմավիրի մարզի պարեկները հայտնաբերել են կեղծ վարորդական վկայականով երթևեկող վարորդների «Եթե իմ կյանքում չլիներ «Ֆուլ Հաուս»-ը, չգիտեմ՝ հիմա կզբաղվեի իմ սիրած գործով, թե՝ ոչ». Գոռ Հակոբյան Պուտինը, որը սկսել է այս պատերшզմը, ոչ միայն դեռևս ազատության մեջ է, այլ նաև շարունակում է պայքшրել իր սառեցված փողերի համար. Զելենսկի ԵՄ-ն զինատեuակ կգնի Արկտիկայում ռազմակшն գործողությունների համար. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն «Օսկար–2026»-ի անվանակարգերը հայտարարվել են. հաղթանակներ, անհաջողություններ և մեծ անակնկալներ Սոցիալական «անապատացման», ներքին ճգնաժամերի անդառնալի հետևանքների վտանգները. «Փաստ» Անընդհատ «լավն է» ասելով՝ իսկապես լավն է դառնո՞ւմ. «Փաստ» Իշխանության պարագայում ամեն ինչ հասկանալի է, իսկ ի՞նչ կարող է անել ընդդիմությունը. «Փաստ» «Այս իշխանությունը ոչ մի աղերս չունի հայկականության, հայ ազգի, մեր պետության շահերի հետ». «Փաստ» Այն, ինչ անում է Եկեղեցին, բխում է միայն ու միայն հայ ժողովրդի ու հայոց պետականության շահերից. «Փաստ» Մեծ ավանտյուրա. ի՞նչ է սպասվում ԱՄՆ-ի 74 տոկոս մասնաբաժնին. «Փաստ» Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը. «Փաստ» Իշխանություններին պետք չեն ո՛չ օբյեկտիվ դիտորդներ, ո՛չ արդար ընտրություններ. «Փաստ» Ռուսաստանն ու Ադրբեջանը քննարկել են ռազմական համագործակցության հարցերը Թուրքիայում հայտնաբերվել է 2025 թվականի օգոստոսին լողալու ժամանակ անհետ կորած ռուս տղամարդու մարմինը Կանադան ապրում է շնորհիվ ԱՄՆ-ի, բայց նրանք անշնորհակալ են. ԱՄՆ նախագահ Ռուսաստանը 216 միլիարդ դոլար է վաստակել՝ ոսկու գների կտրուկ աճի շնորհիվ Զիդանի որդին որակազրկվել է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության ավարտից հետո Չինաստանում կառուցվել Է Էլեկտրամոբիլների լիցքավորման սարքերի աշխարհի խոշորագույն ցանցը Քիմ Քարդաշյանը խոստովանել է. Սկանդալային Hermès «Փղի կաշվից» պայուսակը կեղծ էր Մեզ դեռ պարզաբանումներ են պետք, թե ինչ նկատի ուներ ԱՄՆ նախագահը. Պեսկովը՝ Թրամփի գաղտնի զինատեuակի հայտարարության մասին Քիմ Քարդաշյանը ցնցել է սոցիալական ցանցերը՝ բաց լուսանկարների հավաքածուով Կասեցվել է «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ի հացի արտադրամասի արտադրական գործունեությունը
Ամենաընթերցվածները