Դիլիջանում կայացավ բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ․ հասույթը կուղղվի կրթական ծրագրերի

«X-MAS BAZAAR IN DILIJAN» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը տեղի ունեցավ դեկտեմբերի 11-ին Դիլիջանի համայնքային կենտրոնում, որտեղ ցուցադրված էին տեղական արտադրանք ներկայացնող շուրջ 25 տաղավարներ: Հայաստանի 3 մարզերը (Տավուշ, Կոտայք, Արարատ) և Երևանը ներկայացնող վարպետների ձեռքի աշխատանքներ (հելունագործություն, շուղագործություն, ասեղնագործություն, տիկնիկագործություն, զարդագործություն, ատաղձագործություն, կաշվե իրեր), հայտնի ռեստորանների, սրճարանների և սկսնակ հրուշակագործների կողմից պատրաստած համեղ ուտեստներ․ այս ամենը ներկայացված էր ցուցահանդես-տոնավաճառի շրջանակում, որին մասնակցություն ունեցան Դիլիջան համայնքի բնակիչները, քաղաքի հյուրերն ու զբոսաշրջիկները: Ցուցահանդես-տոնավաճառի կազմակերպիչն է Դիլիջանի համայնքային կենտրոնը, որը գործում է ավելի քան 8 տարի «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամի և «Ռուբեն Վարդանյան» հիմնադրամի աջակցությամբ: Այս տարի ցուցահանդես-տոնավաճառի ողջ հասույթն ուղղվելու է Սյունիքի մարզի Տաթև խոշորացված համայնքի Հալիձոր գյուղական բնակավայրի Համայնքային կենտրոնին: «Այն հանդիսանում է Դիլիջանի համայնքային կենտրոնի կրթական կլաստերի նոր նախագիծը, որի նպատակն է խրախուսել շարունակական ուսումնառությունը և ստեղծել հավասար կրթական հնարավորություններ համայնքներում: Այժմ այնտեղ ընթանում են կենտրոնի վերանորոգման և բարեկարգման աշխատանքներ: Նման հաջողված ծրագիր մենք արդեն իրականացրել ենք Դիլիջան համայնքի Աղավնավանք գյուղական բնակավայրում»,-ասաց Դիլիջանի համայնքային կենտրոնի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը: 2015 թվականից ցուցահանդես-տոնավաճառը կրում է ամենամյա բնույթ: Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս անգամ ցուցահանդես-տոնավաճառը դարձավ նոր և արդյունավետ համագործակցության հարթակ Հայաստանի տարբեր մարզերը ներկայացնող վարպետների և ռեստորատորների համար: Տոնական ողջ օրն ուղեկցվեց Դիլիջանի համայնքային կենտրոնի մշակութային ծրագրով, թատերական, երաժշտական և պարային կատարումներով, տարատեսակ վարպետաց դասերով, տոնական խաղարկություններով և անակնկալ շահումներով:

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները