Մանե Թանդիլյանը նամակներ է ուղարկել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 15 անդամների դեսպանատներին, Արտաքին գործերի նախարարություններին

Ապրելու Երկիր կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը գրում է.

 

Այսօր նամակներ եմ ուղարկել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 15 անդամների դեսպանատներին, Արտաքին գործերի նախարարություններին՝ Արցախում ստեղծված հումանիտար աղետը կանխելու նպատակով ՄԱԿ-ի շրջանակներում քայլեր ձեռնարկելու նպատակով։

2022թ․ դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը կրկին արգելափակել է Արցախը Հայաստանի Հանրապետությանը և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Քաշաթաղի (Լաչինի) միջանցքը։

ՄԱԿ-ի կանոնադրության հոդված 4(2) կոպիտ խախտմամբ, Ադրբեջանի կողմից սանձազերծված և հազարավոր զոհերի ու վիրավորների, քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացման պատճառ դարձած ագրեսիայից հետո կրկին թիրախավորվել են դեռևս չվերականգնված Արցախը և նրա ավելի քան 120 000 բնակչությունը․ տասնյակ հազարավոր երեխաներ, կանայք ու ծերեր կանգնած են մարդասիրական աղետի առջև։

Ադրբեջանը չի թաքցնում, անգամ պաշտոնական մակարդակով բազմիցս հայտարարում է, որ այս ամենի վերջնական նպատակը Արցախի հայերի էթնիկ զտումն է կամ նրանց բնաջնջումը, ինչը ցե ղասպանության հանցագործության դրսևորումներից մեկն է՝ սահմանված Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու 1948թ-ի կոնվենցիայի հոդված 2-ով՝ այսկերպ հայերի համար միտումնավոր ստեղծելով կյանքի այնպիսի պայմանները, որոնք ուղղված են նրանց լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը։

Ամենաբարձր պաշտոնական մակարդակով հայատյացության այս քաղաքականության մասին բարձրաձայնել է նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը 2021թ-ի դեկտեմբերի 7-ին Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով տրված միջանկյալ որոշման մեջ (https://www.icj-cij.org/.../180-20211207-PRE-01-00-EN.pdf)՝ պարտադրելով ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, այդ թվում, ադրբեջանցի պաշտոնյաների և հասարակական հաստատությունների կողմից հայ ազգության կամ էթնիկական ծագման անձանց նկատմամբ ռասայական ատելության և խտրականության հրահրումը և խթանումը կանխելու համար:

Անհրաժեշտ է ընդգծել, որ վտանգված է նաև ռազմական գործողությունների դադարեցումից հետո ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո իրենց բնակավայրեր վերադարձած ու անօթևան մնացած բազմաթիվ փախստականների ու ներքին տեղահանվածների կյանքը։

Արցախի հայությանն ամբողջական ցեղասպանությունը կանխելու նպատակով հայկական կողմը ստիպված է եղել ընդունել կրակի դադարեցման 2020թ․ նոյեմբերին 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը, որով, ի թիվս այլի, սահմանվել է նաև՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության անհրաժեշտությունը իրենց բնակավայրեր վերադարձած ու անօթևան մնացած բազմաթիվ փախստականներն ու ներքին տեղահանվածներն (կետ 7)։

Նշված հայտարարությամբ Քաշաթաղի (Լաչինի) միջանցքի կարգավիճակի ու դրանով տեղաշարժի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների կողմից։

Համաձայն այդ հայտարարության Քաշաթաղի (Լաչինի) միջանցքը գտնվում է խաղաղապահների հսկողության տակ իսկ Ադրբեջանի Հանրապետությունը պարտավորվել է երաշխավորել Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը:

Հերթական անգամ խախտելով իր իսկ կողմից ստորագրված փաստաթուղթը և ստանձնած միջազգային պարտավորությունները, անտեսելով ձեռք բերված պայմանավորվածությունները՝ Ադրբեջանը հարվածի տակ է դնում տարածաշրջանում փխրուն խաղաղությունը և հակամարտության վերջնական կարգավորման հասնելու հնարավորությունը։

Արցախի բնակչության անվտանգությունն ապահովելու և խաղաղապահ զորակազմի առաքելության հաջողությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ են միջազգային գործուն մեխանիզմներ և միջազգային հանրության ակտիվ ներգրավվածություն։

Կոչ ենք անում, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, լիազորությունների շրջանակում ձեռնարկելու միջոցներ կանխելու համար հումանիտար աղետը՝ էթնիկ զտման քաղաքականությունը և ցեղասպանության հերթական դրսևորումը։

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները