«Համախմբում» շարժման նախաձեռնող խումբն այսօր բողոքի ակցիա կազմակերպեց ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց

«Համախմբում» շարժման նախաձեռնող խումբն այսօր բողոքի ակցիա կազմակերպեց ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց, որի ընթացքում աշխատակազմին հանձնվեց մեր պահանջները՝ վերջ դնել Արցախի բնակչության նկատմամբ կիրառվող էթնիկ զտմանը, գործուն միջոցներով պաշտպանել նրանց հիմնարար մարդկային իրավունքները, և անմիջական ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ վերացնելու Արցախի ապօրինի պաշարումը։
 
ՄԱԿ-ի գրասենյակ ներկայացված նամակը ստորև․
 
Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր Քարտուղար պարոն Անտոնիու Գուտյերեշին,
 
ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղարի՝ Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական տիկին Ալիս Ուաիրիմու Նդերիտուին,
 
ՄԱԿ-ի Մարդու Իրավունքների հանձնակատար պարոն Ֆոլկեր Տյուրկին
ՄԱԿ-ի փախստականների հանձնակատարի գրասենյակին,
 
ՄԱԿ-ի քաղաքական և խաղաղապահպանության հարցերի դեպարտամենտի ղեկավար տիկին Ռոզմարի ԴիԿարլոյին,
 
ՄԱԿ-ի Հայաստանում Ռեզիդենտ կոորդինատոր տիկին Քրիստին Վեգլանդին
ՄԱԿ-ի անդամ պետությունների՝ Կազմակերպությունում հավատարմագրված ներկայացուցիչներին,
 
Մենք Միավորված Ազգերի Կազմակերպության համահիմնադիր ժողովրդի ներկայացուցիչներն ենք, ժառանգներն ենք այն մարդկանց, ովքեր 1945թ․-ին հիմնեցին այս հեղինակավոր կազմակերպությունը, որպեսզի գալիք սերունդներին ետ պահեն պատերազմի արհավիրքներից և վերահաստատեն հավատը մարդու հիմնարար իրավունքների հանդեպ։ Այսօր մենք ձեզ ենք դիմում մարդու հիմնարար այն իրավունքներն ապահովելու հորդորով, որոնք տեղ են գտել ՄԱԿ-ի կանոնադրության մեջ, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի մեջ, ՄԱԿ-ի՝ Ցեղասպանության հանցագործության կանխման և պատժման կոնվենցիայի մեջ և միջազգային հիմնարար այլ փաստաթղթերում։
 
Արցախում (Լեռնային Ղարաբաղ) 120 հազար քաղաքացիներ այսօր ցեղասպանման եզրին է կանգնած։ Արդրբեջանը, որտեղ իշխում է տոտալիտարիզմը, որտեղ ավելի քան երեսուն տարի դինաստիական կարգեր են հաստատված, որտեղ բանտերը լցված են իրենց իրավունքների ու ազատությունների համար պայքարող մարդկանցով, բնապահպանական միջոցառման կեղծ քողի տակ փակել է 120 հազար մարդու կյանքի ճանապարհը։ Արցախում մարդիկ զրկված են, ազատ տեղաշարժի բնական ու անկապտելի իրավունքից, և անկարող են հոգալ իրենց հիմնարար կարիքները։ Երեկ՝ դեկտեմբերի 13-ին, պաշտոնական Բաքուն փակել է նաև Հայաստանի Հանրապետությունից Արցախ մտնող գազատարը և մարդկանց թողել առանց ջեռուցման՝ ցուրտ ձմռան պայմաններում։ Հիվանդանոցները, դպրոցները, բնակելի տները զրկված են ջեռուցումից, ընդ որում նոր ագրեսիայի սպառնալիքի տակ։
 
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
 
Միավորված Ազգերի Կազմակերպությունն ունի էթնիկ զտումը, ցեղասպանությունը կանխարգելելու, մարդու հիմնարար իրավունքների իրացումն ապահովելու բազմաթիվ գործիքներ՝ դիվանագիտական, քաղաքական, ռազմական և այլն։ Մենք համոզված ենք, որ հումանիտար աղետի առջև կանգնած 120 հազար մարդու ճակատագիրն առավել, քան արժանի է Անվտանգության խորհրդի բանաձևմանը, Գլխավոր քարտուղարի գնահատականին, Ցեղասպանության կանխման և պաշտպանելու պատասխանատվության գրասենյակի կողմից՝ իր լիազորություններից բխող գործողությունների ձեռնարկմանը։
 
Արցախի ժողովրդի դեմ իրականացվող պաշտոնական Բաքվի գործողությունները հանցագործություն են մարդկության դեմ՝ բառիս բուն և իրավական իմաստներով։ Այսպես, Միջազգային քրեական դատարանի հիմնադրման 1998թ․ Հռոմի ստատուտի 7-րդ հոդվածով «մարդկության հանդեպ հանցագործություն» են որակվում մի շարք գործողություններ, որոնցից են դեպորտացիան և մարդկանց բռնի տեղահանումը։ Ակնհայտ է, որ Բաքվի գործողությունները նպատակ են հետապնդում բռնությամբ տեղահանել Արցախի ժողովրդին․ սա Ադրբեջանի կողմից բազմիցս կիրառված պրակտիկա է խորհրդային տարիներին՝ Նախիջևանում, 1988-92 թվականներին՝ Բաքվում, Կիրովաբադում, խորհրդային Ադրբեջանի այլ քաղաքներում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ու Շահումյանի շրջանի բազմաթիվ բնակավայրերում։
 
Արցախի ժողովրդի դեմ պաշտոնական Բաքվի գործողությունները նաև էթնիկ զտումներ են՝ սահմանված նախկին Հարավսլավիայում ՄԱԿ-ի փորձագետների հանձնաժողովի կազմած միջանկյալ և ամփոփիչ զեկույցներով՝ «բռնի և ահաբեկման գործողությունների միջոցով էթնիկ կամ կրոնական խմբին ստիպելը՝ լքել իր բնակության աշխարհագրական վայրը (a purposeful policy designed by one ethnic or religious group to remove by violent and terror-inspiring means the civilian population of another ethnic or religious group from certain geographic areas)»։
 
ՄԱԿ-ի՝ Ցեղասպանության հանցագործության կանխման և պատժի մասին կոնվենցիայի 2-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, ցեղասպանություն է համարվում «որևէ խմբի համար դիտավորյալ այնպիսի պայմանների ստեղծումը, որի նպատակն է նրա մասնակի կամ լիակատար ոչնչացումը»։ Այն պայմանները, որոնք պաշտոնական Բաքուն այսօր ստեղծել է Արցախի ժողովրդի համար՝ ենթարկելով ռազմական, էներգետիկ շրջափակման ու ստեղծելով հումանիտար աղետ, ցեղասպանության ակնհայտ դրսևորումներ են։
 
Հաշվի առնելով վերոնշյալը, կոչ ենք անում Միավորված Ազգերի Կազմակերպությանը՝ ձեռք առնել իր իրավասության ներքո գտնվող բոլոր միջոցները, ներառյալ՝
 
• Ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգ կյանքի իրավունքը,
 
• Դատապարտել Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը խաղաղ բնակչության նկատմամբ,
 
• Դատապարտել հումանիտար աղետ ստեղծելուն ուղղված շարունակական սադրանքները,
 
• Արցախում բացել ՄԱԿ-ի ներկայացուցչություն,
 
• Ձեռք առնել ՄԱԿ-ի՝ Ցեղասպանության կանխարգելման և պաշտպանելու պատասխանատվության գրասենյակի «Դաժան հանցագործությունների վերլուծության շրջանակ» փաստաթղթով նախատեսված և իր լիազորություններից բխող այլ գործողություններ՝ ներառյալ վաղ նախազգուշացումը (Early warning), իրազեկման բարձրացումը (Rising awareness), պաշտպանելու պատասխանատվության առաջքաշումը (Advancing responsibility to protect implementation)։
 
«Համախմբում» շարժման նախաձեռնող խումբ
դիտվել է 19 անգամ
Լրահոս
Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան գետը Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» 3 եղբայր էին, 3-ն էլ մահացան. ավտովթարից մահացել է 44-օրյա պատերազմում զոհվածի եղբայրը ՀՀ պետական պարտքը 2024 թվականի 9 ամիսներին աճել է 5.5%-ով
Ամենաընթերցվածները