Ճապոնիայում լողացող արևային կայան են ստեղծելու

Հոլանդական և ճապոնական ընկերությունները կոնսորցիում է ստեղծել, որը մտադիր է Ճապոնիայում լողացող արևային էլեկտրակայան կառուցել։ Ընկերություններն արդեն պայմանագիր են կնքել Տոկիոյի քաղաքային իշխանությունների հետ նոր նախագծի իրականացման համար։ Տոկիոյի նեղուցում առաջատար տեխնոլոգիաների ներդրման կապակցությամբ կոնսորցիումը նաև մտադիր է ստեղծել արևային վահանակներով աշխատող նավ, իսկ հեռանկարում մի ամբողջ արևային քաղաքի ստեղծումն է ծովային մակերևույթի վրա, որի համար կպահանջվի 50-ից 100 տարի ժամանակ։

Ջրային տարածքի օգտագործումը արևային էներգիայի նոր բնակավայրերի ստեղծման համար առանցքային նշանակություն ունի թե՛ Ճապոնիայի, թե՛ Հոլանդիայի համար։ Երկու երկրներն էլ մեծ չեն, բայց զգալի բնակչություն ունեն, ինչպես նաև լուրջ ջրային տարածքներ իրենց նախագծեր իրականացնելու նպատակով, ուստի և այժմ այս նախագիծը լուրջ հեռանկարներ է խոստանում, ոչ միայն այդ երկրների, այլ նաև աշխարհի տարբեր երկրների համար։

Հայաստանն այս առումով , իհարկե, լրջագույնս հետ է մնում, քանի որ մենք չունենք ծով, ինչպես նաև ջրային այդպիսի մեծ ավազաններ՝ջրի վրա արևային վահանակներ տեղադրելու համար։ Այդուհանդերձ, նույնիսկ Սևանի վրա արևային էլեկտրակայան կառուցելու հնարավորությունը բավականին լուրջ է, մինչդեռ այս պահին դեռևս իրացված չեն արևային էներգիա ստանալու հնարավորությունները։

Հայաստանում արևային վա վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը», իսկ նրա հզորությունները բավարար չեն։ Խնդիրը արմատական պետական միջամտության կարիք ունի արևային էներգիան Հայաստանում գերակա դարձնելու նպատակով։

Նանե Ավետիսյան

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները