«Ապրելու երկիր» կուսակցությունը նամակ է ուղարկել Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանին

«Ապրելու երկիր» կուսակցությունը նամակ է ուղարկել Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանին՝ խնդրելով, որ ԱՄՆ զերծ մնան 1992 թվականին Սենատի կողմից ընդունված Ազատության աջակցման ակտի 907-րդ մասը դադարեցնելուն ուղղված գործողություններից, որով սահմանված են պատժամիջոցներ Ադրբեջանի նկատմամբ։ 


Հայերեն և անգլերեն տեքստերը ներքևում. 


«Ինչպես տեղյակ եք, Ադրբեջանն արդեն չորս օր է` արգելափակման մեջ է պահում Լեռնային Ղարաբաղի (Արցախ) ժողովրդին։ 2022թ․ դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը դարձյալ փակեց Արցախը Հայաստանի Հանրապետության հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի (Քաշաթաղ) միջանցքը։ 

Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի կանոնադրության 4(2) հոդվածի կոպիտ խախտմամբ սանձազերծված և հազարավոր զոհերի և վիրավորների և քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացման պատճառ ագրեսիայից հետո դեռ չվերականգնված Արցախն իր ավելի քան 120 000 բնակչությամբ դարձյալ թիրախում հայտնվեց։ 
Տասնյակ հազարավոր երեխաներ, կանայք և տարեցներ կանգնած են մարդասիրական աղետի առջև։ 

Ադրբեջանը չի թաքցնում, անգամ պաշտոնական մակարդակով բազմիցս հայտարարում է, որ այս ամենի վերջնական նպատակը Արցախի հայերի էթնիկ զտումը կամ բնաջնջումն է, ինչը ըստ Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին 1948թ․ կոնվենցիայի 2-րդ հոդվածով սահմանված կարգի ցեղասպանական հանցագործության դրսևորումներից մեկն է՝ այս կերպ հայերի համար միտումնավոր ստեղծելով կյանքի այնպիսի պայմաններ, որոնք ուղղված են նրանց լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը։ 

Հայատյացության այս քաղաքականության մասին ամենաբարձր պաշտոնական մակարդակով բարձրաձայնել է նաև Արդարադատության միջազգային դատարանը 2021թ-ի դեկտեմբերի 7-ին Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով տրված միջանկյալ որոշման մեջ (https://www.icj-cij.org/.../180-20211207-PRE-01-00-EN.pdf)՝ պարտադրելով ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, այդ թվում, ադրբեջանցի պաշտոնյաների և հասարակական հաստատությունների կողմից հայ ազգության կամ էթնիկական ծագման անձանց նկատմամբ ռասսայական ատելության և խտրականության հրահրումը և խթանումը կանխելու համար: 


Նկատի ունենալով Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովրդի և կառավարության ամուր հանձնառությունը Մարդասիրությանը, Արդարադատությանը և Միջազգային իրավունքի սկզբունքներին, 

Վերհիշելով ԱՄՆ Կոնգրեսի կողմից 1992թ․ ընդունված Ազատության աջակցության ակտը (Հանրային իրավունք No: 102-511) - https://www.congress.gov/.../102.../senate-bill/2532/text... 


Եւ ուշադրության արժանացնելով այն, որ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի թշնամական գործողությունների առնչությամբ նրանով նախատեսված միակ կանոնը, որի համաձայն․ «Միացյալ Նահանգները սույն կամ ցանկացած այլ ակտով չի կարող Ադրբեջանի կառավարությանը օժանդակություն տրամադրել, քանի դեռ նախագահի կողմից չկա որոշում և Կոնգրեսին ներկայացված զեկույցում առ այն, որ Ադրբեջանի կառավարությունը ակներև քայլեր է ձեռնարկում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ բոլոր շրջափակումները և հարձակողական ուժի կիրառման այլ դրսևորումները դադարեցնելու ուղղությամբ» (ՄԱՍ.907), 

Խնդրում ենք Ձեզ ԱՄՆ օրենքներով և միջազգային իրավունքով սահմանված կարգով շարունակել վերը նշված ակտի իրագործումը և զերծ մնալ Ազատության աջակցման ակտի 907-րդ մասը դադարեցնելուն ուղղված գործողություններից»։ 

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները