Հայաստանը չի արձագանքում այնպես, ինչպես սպասում էի․ Ռուբեն Վարդանյան

Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը, Rusarminfo-ին տված հարցազրույցի ընթացքում ասել է, որ Հայաստանը Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը չի արձագանքում այնպես, ինչպես սպասում էին։

Հարցին՝ արդյոք միջազգային արձագանքը համապատասխան է, համարժեք է, Ռուբեն Վարդանյանը պատասխանել է․ «Ես տեսնում եմ, որ շատ մարդիկ տարբեր երկրներում արձագանքում են, բայց որպես պետություններ, որպես միջազգային կազմակերպություններ, ոչ, իհարկե, նույնը Հայաստանում էլ։ Ինչո՞ւ ենք ուրիշ երկրների մասին խոսում, մենք Հայաստանի մասին կարող ենք խոսել։ Հայաստանը չի արձագանքում այնպես, ինչպես ես սպասում էի, ես զարմացած եմ։ Իսկապես ինձ համար անսպասելի է տեսնել այդպիսի անտարբերություն, այդպիսի զգուշություն սրա հետ կապված»,-ասել է պետական նախարարը։ 

Նա նաև նշել է, որ այս իրադարձությունները սպասելի են եղել իրենց համար․ «Երբ ես եկել եմ, Կառավարության առաջին նիստը եղել է, թե ինչպես ենք պատրաստվում ձմեռվան։ Առաջին նիստի առաջինը հարցը եղել է այն, որ այս ձմեռ լինելու է շատ վտանգավոր, շատ ցուրտ»։ 

Ռուբեն Վարդանյանը նաև նշել է, որ իր՝ Արցախ տեղափոխվելը Ադրբեջանի համար մեծ խնդիրներ է բերել․ «Ես բոլորի պլանները խախտեցի։ Իմ այստեղ գալը շատ մեծ խնդիր բերեց Ադրբեջանի համար և այն ուժերի համար, ովքեր ուզում են, որ այս հարցը ուրիշ ձև լուծվի և՛ Հայաստանում, մի մաս էլ Արցախում էլ կա, որ շատ ուրախ կլինեն, որ այս իրավիճակը հանգիստ գնար ու առանց իմ մասնակցության։ Ես հասկանում եմ, որ իմ այստեղ գալը բերել է ավելի մեծ հետաքրքրություն Արցախի նկատմամբ աշխարհում, ավելի մեծ արձագանք՝ ինչ է կատարվում Արցախում։ Մարդկանց մոտ ավելի շատ ոգևորություն կա, հավատ կա։ Այս երեք օրվա մեջ մարդկանց հետ շփումը ցույց տվեց, որ հույս կա, որ ոչ միայն ես, այլ իմ հետ եկած մարդիկ ստեղծելու են նոր մթնոլորտ, նոր իրավիճակ, որը եղել է 1990-ականների սկզբին, երբ Արցախյան շարժումը նոր սկսվել էր»։ 

Նա նաև նշել է, որ Արցախում խուճապային տրամադրություններ չկան․ «Այնպես չի, որ ամեն ինչ կանգնած է, ոչինչ չի աշխատում, ուղղակի պետք է հասկանալ, որ եթե մենք այսպես ապրելու ենք ամբողջ ձմեռը, լուրջ մարտահրավեր է, որը պատրաստ ենք ընդունելու ու խնդիր չկա»։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը` շրջափակման մեջ դնելով Արցախի 120.000 բնակիչների։ 1100 քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 270-ը անչափահասներ, չեն կարողանում վերադառնալ Արցախ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Դեկտեմբերի 16-ին գազամատակարարումը վերականգնվել է:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները