Տիգրան Ավինյանի հետ մասնակցել ենք Green Green-ի էկոակտիվիստների՝ ընթացիկ սեզոնի ավարտական հանդիպմանը. Վահան Քերոբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տեղեկացրել է. «Այս հանգստյան օրերին փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ մասնակցել ենք Green Green-ի էկոակտիվիստների՝ ընթացիկ սեզոնի ավարտական հանդիպմանը:
Ընդհանուր առմամբ, մաքրման աշխատանքներին մասնակցել է մոտ 1500 մարդ։ Տարվա ընթացքում հավաքվել է 43 տոննա աղբ, հավաքված աղբից 14 տոննան ուղարկվել է վերամշակման։
Նրանց համար, ովքեր ցանկանում են իրենց երկիրը դարձնել ավելի մաքուր և ավելի լավը, կարող եք բաժանորդագրվել կազմակերպության տելեգրամյան ալիքին և մասնակցել հաջորդ միջոցառմանը»։