Ստեփնակերտի հետ օդային կապի հաստատում, ռուս խաղաղապահների թվի ավելացում. «Վերածնվող Հայաստան»-ի հայտարարությունը

11 օր է՝ Արցախը շարունակում է շրջափակված մնալ. Դեկտեմբերի 12-ից փակելով Ստեփանակերտ-Գորիս մայրուղին՝ Ադրբեջանն ամբողջ աշխարհին շարունակում է ցույց տալ, որ Արցախի նկատմամբ, հայ ժողովրդի նկատմամբ իր ցեղասպան քաղաքականությունը չի փոխվել։ Այս մասին հայտարարություն է տարածել «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներն ու նորմերը՝ Բաքուն փորձում է հասնել Արցախի հայաթափման, փորձում է ահաբեկել հայ ժողովրդին, հարցականի տակ դնել Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորակազմի արդյունավետությունը:

«Վերածնվող Հայաստան» կուսակցության՝ դեկտեմբերի 12-ին տարածած հայտարարությամբ բարձրաձայնել էինք հումանիտար աղետի, սպասվող խնդիրների, հրատապ քայլերի մասին։ Այսօր իրավիճակն առավել քան օրհասական է՝ հրատապ ու կոնկրետ գործողություններ պահանջող։

Անցնող 11 օրերի ընթացքում մենք միջազգային արձագանքների պակաս չունեցանք՝ միջանցքի բացման կոչերով հանդես եկան բազմաթիվ երկրներ, խնդիրը քննարկվեց ՄԱԿ անվտանգության խորհրդում, որտեղ ևս բազմաթիվ, այդ թվում՝ հասցեական հայտարարություններ եղան, երեկ ստացվեց նաև ՄԻԵԴ որոշումը՝ ՀՀ կառավարության ներկայացրած՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջի վերաբերյալ։

Սրանք, անշուշտ, ողջունելի քայլեր են, բայց ստիպված ենք արձանագրել, որ բոլոր այս կոչերն ու հայտարարություններն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման են՝ Արցախի բնակչության իրավունքների վերականգնումը երաշխավորելու համար։

Միջազգային հանրության կոչերի ներքո այսօր Բաքուն շարունակում է իր հանցավոր գործունեությունը, ուստի ժամանակն է հայտարարություններից կոնկրետ գործողությունների անցնելու, այդ թվում և առաջին հերթին՝ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելով։

Ստեղծված իրավիճակում հրատապ ենք համարում՝

Հայաստանի կողմից դաշնակից և բարեկամ երկրների, միջազգային կառույցների հետ հետևողական, արագ և հաշվարկված աշխատանքի իրականացումը՝ «անջատում հանուն փրկության» բանաձևի կյանքի կոչման ուղղությամբ։ Անթույլատրելի ենք համարում միջազգային հարթակներում ՀՀ ներկայացուցիչների կողմից այս թեզի շրջանցումը (օրինակ՝ ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստին ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչի ելույթը, որում խոսք չեղավ վերոնշյալ բանաձևի մասին),

արտերկրում ապրող մեր հայրենակիցների ջանքերի էլ ավելի համախմբումն ու ուղղորդումը՝ Ադրբեջանի կողմից իրականացվող հանցավոր գործողությունների, Ադրբեջանի կազմում Արցախի լինելու անհնարինության մասին ողջ աշխարհով բարձրաձայնելու նպատակով,

կանոնավոր օդային կապի հաստատումը Ստեփանակերտի և ՀՀ քաղաքների միջև։ Նման օդային միջանցքի անվտանգությանն ու ապահովությանը, ինչպես նաև գործարկմանը վերաբերող հարցերը պիտի երաշխավորվեն և իրականացվեն ՌԴ կողմից՝ որպես 2020թ․նոյեմբերի 10-ի հայտարարությամբ Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող և Արցախը Հայաստանին կապող միջանցքի պահպանությունը, վերահսկողությունն  ապահովող պետություն։ Ընդ որում՝ օդային միջանցքն անխափան պիտի գործի նաև Ստեփանակերտ-Գորիս մայրուղու վերաբացումից հետո՝ որպես այլընտրանքային «կյանքի ճանապարհ» Արցախի և Հայաստանի միջև,

Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորակազմի, ինչպես նաև տեխնիկայի թվի ավելացումը՝ որպես Արցախի և Արցախի բնակչության անվտանգության հիմնական երաշխիք։ Ադրբեջանական սադրանքներն ու առկա վտանգները հաշվի առնելով՝ կենսական է դառնում նաև խաղաղապահ առաքելության գործունեության ժամկետների վերանայումը՝ օրակարգային դարձնելով խաղաղապահ առաքելության անժամկետ տեղակայման կարևորությունը,

Արցախի և Ռուսաստանի միջև ուղիղ, անխափան, մշտական գործող կապի հաստատումը։ Ուղիղ կապ պետք է գործի Արցախի ՊԲ-ի ու ՌԴ ՊՆ-ի, ԱԳՆ-երի, Պետնախարարի գրասենյակի և ՌԴ համապատասխան կառույցի մակարդակով,

Հայ առաքելական եկեղեցու կողմից տարվող աշխատանքների էլ ավելի ակտիվացումը։ Վաղուց ժամանակն է, որ Հայ առաքելական եկեղեցին ստանձնի հանրությանը համախմբող, միավորող և պայքարող կենտրոնի դերը։ Կարևոր է նաև ՀԱԵ կողմից միջեկեղեցական կապերի հետևողական, շարունակական և լիարժեք գործարկումը՝ առաջին հերթին ստեղծված իրավիճակում ուղղակիորեն կամ անուղղակիորեն ներգրավված կողմերի հետ, ապա նաև ամբողջ աշխարհի՝ էկումենիկ կապերի և առկա հնարավորությունների սահմաններում։

Հաշվի առնելով առկա իրավիճակը, հումանիտար աղետի լրջագույն վտանգն ու Արցախում ապրող շուրջ 120 000 մեր հայրենակիցների հիմնարար իրավունքների տևական ոտնահարումը՝ կոչ ենք անում․

Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում ապրող մեր ազգակիցներին՝ տեր կանգնելու մեր իրավունքների պաշտպանությանն ու պատրաստ լինելու այդ ուղղությամբ անհրաժեշտ գործողություններ իրականացնելու,

Ռուսաստանի Դաշնությանը՝ խաղաղապահ առաքելության նպատակներին համահունչ՝ ձեռնարկելու բոլոր հնարավոր միջոցներն արցախահայության կյանքի, ազատ տեղաշարժման իրավունքներն ապահովելու ուղղությամբ՝ միջանցքն ապաշրջափակելուն զուգահեռ ապահովելով օդային կապի անխափան ու անվտանգ իրականացումը Ստեփանակերտի և ՀՀ քաղաքների միջև,

միջազգային հանրությանը՝ գործնականում ցույց տալու, որ մարդու իրավունքներն առաջնահերթություն են, գործնական քայլեր իրականացնելու ադրբեջանական ագրեսիան, ցեղասպան գործունեությունը դադարեցնելու, Արցախի մեր հայրենակիցների իրավունքները երաշխավորելու ուղղությամբ։ 

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները