Լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմի հերոս Հովիկ Վերանյանի եղբայրը

2022 թվականի դեկտեմբերի 25-ին լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմի հերոս Հովիկ Վերանյանի եղբայր` Հովիկ Վերանյանը։


44օրյա պատերազմը խլեց Վերանյանների տան ավագ որդուն` ժպտերես  Հովիկին։


Հովիկ Վերանյանը ծնվել է 2001 թվականի հուլիսի 13-ին Գագարին բնակավայում։ Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում։ Միջնակարգ կրթություն ստանալուց հետո ուսումը շարունակել է Սևանի պետական քոլեջում` ծրագրավորում մասնագիտությամբ։ Երազում էր, քոլեջն ավարտելուց հետո բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվել։

Հովիկն ուսումը կիսատ թողնելով ` դեկտեմբերի 16-ին ծառայության է անցնում հայոց բանակում ` Ք. Աշտարակի Մուղնու ՀՕՊ զորամասում։ Ծառայության ընթացքում պարգևատրվել է բազմաթիվ պատվոգրերով և մեդալներով (լավագույն մարզիկ, արիության մեդալ):

Ծառայության անցնելուց 6 ամիս անց տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն` Հադրութ ծառայությունը շարունակելու։ Հադրութում ընդհամենը 2 ամսվա ծառայող էր, երբ սկսվում  է հայ-ադրբեջանական պատերազմը։ Պատերազմի ընթացքում եղել է ամենաթեժ գոտիներում։  Առաջին իսկ օրվանից եղել է առաջնագծում , 2 անգամ ընկել է շրջափակման մեջ և բարեհաջող դուրս եկել։ Ընտանիքի անդամների հետ զրույցում ասել է, որ ապահով վայրում է, և վտանգավոր ոչ մի բան չկա ։ Չնայած իր համառ դիմադրությանը Հովիկը  զոհվում է  հոկտեմբերի 21-ին Հադրութի Դրախտիկ գյուղում` պայթյունի հետևանքով։


Այժմ Վերանյանների ընտանիքում կրկին մի լույս վառվեց։


Ընտանիքը որոշել էր, որ Հովիկը պետք է անպայման վերածնվի իրենց տանը և կրկին ժպիտներ ու ջերմություն պարգևի։ Հովիկի մայրը` Հերմինեն, ասել էր, որ դժվարությամբ է որոշում կայացրել, սակայն իր այս քայլով բոլորը  նորից կզգան ու կվայելեն Հովիկի ներկայությունը ։

Մերի Հակոբյան

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները