Տրամաբանող կառավարությունը պետք է նվազեցնի բնակարանների գույքահարկերի չափերը. Նաիրի Սարգսյան

Վերջին ամսում արձանագրվում է անշարժ գույքի գների անկում: Panorama.am-ը Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանին հարց ուղղեց, թե հնարավո՞ր է նախորդ տարի կառավարության բարձրացրած գույքահարկի արժեքի վերանայում արվի այն նվազեցնելու նպատակով՝ հաշվի առնելով հանգամանքը, որ օրենքի ընդունումից հետո էլ հասարակությունից եկող բացասական ազդակները չեն դադարում: Ավելին՝ օրենքը կիրարկելուց հետո շատ են այն քաղաքացիները, որոնք անակնկալ փաստի առաջ կանգնեցին:

Ն. Սարգսյան-Հարցը վերաբերում է կադաստրային արժեքների՝ շուկայական արժեքներին մոտրակված արժեքների նվազեցմանը: Այն օրենքով նախատեսված է և 3-ից 5 տարին մեկ, հիմնականում՝ 3 տարին մեկ պետք է իրականացվի վերագնահատում, բայց ասել, որ կնվազի՝ կդժվարանամ այդ հարցին պատասխանել, որովհետև իրավական ակտի հեղինակներից և այն նախաձեռնող կառավարության անդամների այս կազմից երբևէ պետք չէ դրական ակնկալիքներ ունենալ:

Բնակարանների շուկայական արժեքները երևի նվազման միտում կցուցաբերեն առաջիկա 1-2 տարվա ընթացքում, կախված նրանից, թե ինչ պատճառներով է այսօրվա արժեքների աճ արձանագրվել: Դրանք հիմնականում մի քանիսն են, դրանցից մեկը, օրինակ, Արցախի Հանրապետությունից Հայաստան ռելոկացիան էր, ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին ՌԴ-ից Հայաստան ռելոկացիան էր և հասարակության մտածելակերպի մշակույթի որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել: Նորապսակ երիտասարդները չեն ցանկանում ծնողների հետ ապրել, նրանք փորձում են բնակարան ձեռք բերել և տեղափոխվել առանձին ապրելու: Գնաճի թիվ մեկ գործոնը, որն այսպիսի բում առաջացրեց, եկամտային հարկի վերադարձի չեղարկումն էր: Մարդիկ շտապողականություն են դրսևորում, որպեսզի օր առաջ կարողանան բնակարան ձեռք բերել և այդ արտոնությունից օգտվել: 2023 թվականի վերջին ավարտվելու է այս արտոնությունն, հետևաբար շուկան միանգամից զգացնել կտա և կարձագանքի դրան:

Պահանջարկի այդպիսի նվազումը բնականաբար բերելու է գնանկման, իսկ գնանկումը բերելու է շուկայական արժեքի նվազեցման, հետևաբար՝ տրամաբանող կառավարության գործողությունները պետք է ուղղված լինեն շուկայական արժեքներին մոտարկված կադաստրային արժեքների նվազեցմանը: Բայց եթե մենք փոքր պատմական էքսկուրս կատարենք և վերհիշենք, թե ինչ տեղի ունեցով գույքահարկի, այսինքն՝ կադաստրային արժեքի բարձարացման ժամանակ, ապա պետք է արձանագրենք, որ բավականին շատ էին արձագանքները, երբ անշարժ գույքի իրական գները մի քանի անգամ, կամ էականորեն զիջում էին կադաստրային արժեքին: Մարդիկ այն ժամանակ բարձրաձայնում էին և շատ դեպքերում հայտարարում՝ մենք պատրաստ ենք ձեր նշած շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով  կամ դրանից 20%-ով էժան վաճառելու մեր բնակարանները, եկեք և ձեռք բերեք:

Կառավարության փաստարկներն իրենցից ներկայացնում էին որոշակի մանիպուլյատիվ ձևակերպումներ, որովհետև շատ դեպքերում նայում էին List.am կամ այլ կայքերում տեղադրված վաճառքի հայտարարությունները, որոնք էականորեն տարբերվում են իրական շուկայական արժեքներից: Վստահ եմ՝ լսած կլինեք, որ հայտարարված գինը բավականին բարձր է եղել իրական գործարքի գներից, այսինքն կա՛մ բանակցությունների արդյունքում դրանք նվազում են, կա՛մ ուղղակի մշակույթ է ձևավորվել, որ հայտարարեն շատ բարձր գին, բայց իրականում վաճառքը կազմակերպեն շատ ավելի ցածր գներով:

Սա է մոտավոր կանխատեսումը, թե ինչ կլինի առաջիկա 1-2 տարվա ընթացքում: Կառավարությունն պատշաճ կարձագանքի գնանկմանը , թե ոչ՝ դժվարանում եմ պատասխանել դրական առումով, բացասական առումով՝ միշտ վստահ եմ, որ բացասականը գերակշռում է կառավարության գործողություններում:

Panorama.am-Բնակարանների գույքահարկից դժգոհող քաղաքացիները կարո՞ղ են իրենց իրավունքներն ինչ-որ կերպ պաշտպանել: Կա՞ նման մեխանիզմ:

Ն. Սարգսյան-Հասարակության բողոքները հայտարարության բնույթ են կրում, քանի որ չկա դրա դեմ պայքարի իրավական ճանապարհ: Ընդունված օրենքով հստակ հաշվարկի մեխանիզմ գոյություն ունի, դրնաք բոլորը կատարված են և որևէ իրավական ընթացակարգ չկա, որպեսզի նույնիսկ բողոքի առկայության դեպքում ստանա հանգուցալուծում կամ կադաստրային արժեքի վերանայում տեղի ունենա: Կադաստրային արժեքները ոչ թե անվանական՝ յուրաքանչյուր գույքի համար հաշվարկված արժեքներ են, այլ ըստ տարածաշրջանների, որոշակի գործակիցներով հաշվարկներ են, որոնք նույնիսկ իրավական վեճերի դեպքում դրական արդյունք ուղղակի չեն կարող ունենալ կամ արժեքը վերանայվել:

Իսկ կառավարությունն վերջերս միայն ժողովրդի վիճակը վատթարացնող  իրավական ակտեր է ընդունում՝ կա՛մ հարկերի բարձրացմանը, կա՛մ կանխիկի սահմանափակմանն ուղղված, կա՛մ մարդկանց ազատությունը սահմանափակող իրավական ակտեր և դրա ֆոնին զարմանալի չէր նաև այս իրավական ակտի ընդունումը:

Այստեղ կցանկանայի բարձրաձայնել մի հանգամանք, որը միշտ ասել ենք՝ սկսած գույքահարկի, իրենց ասած, բարեփոխումների ժամանակահատվածից մինչև այժմ և որևէ գործողություն կառավարությունն չի ձեռնարկում այդ ուղղությամբ:

Ժամանակին մենք ասում էինք՝ եկեք համատարած գույքահարկերը չբարձրացնենք, որովհետև մենք ունենք սոցիալական լուրջ ճգնաժամ, Հայաստանի բնակչության կեսն աղքատ է,  և լրացուցիչ հարկային բեռ դնել ոչնչի դիմաց՝ արդար չէ նվազագույնը: Որպեսզի հարկումն նապտակին ծառայի, չպետք է կա՛մ իրենց աշխատավարձի վարձատրության համար, կա՛մ այլ մունիցիպալ ծախսերի համար ինքնանպատակ որոշեն, որ հարկի դրույքաչափ պետք է բարձրացնեն: Սա պետք է  ծառայի որոշակի նպատակի: Մեր առաջարկը հետևյալն է՝ խորհրդային տարիներից ունենք ժառանգված բազմաթիվ արտադրական տարածքներ, խոշոր գույքեր, որոնք որոևէ կերպ այս պահին չեն շահագործվում, չեն օգտագործվում և վաճառքի էլ չեն դրվում: Այստեղ նմանատիպ շինությունների գույքահարկի բարձրացումը կարող էր գործիք դառնալ, ստիպել սեփականատերերին կա՛մ վաճառքի հանել գործարանները, կամ իրենց միջոցներով դրանք աշխատացնեն: Սա կլիներ էֆեկտիվ, այսինքն՝ կունենայինք մունիցիպալ հարկերի հավաքագրում, զուգահեռ՝ արդյունաբերությանն միտված քայլերի ձեռնարկում և դրա հետևանքն անպայման կլիներ տենտեսական զարագացումը: Եվս մեկ անգամ հայտարարում , հորդորում, առաջարկում ենք՝ տեսնենք կառավարությունը կիրականացնի այն, թե ոչ:

Զրուցեց՝ Ա. Վարդանյանը

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Ռուսաստանը կարող է ընդլայնել Հայաստանից ձկան մատակարարման սահմանափակումները ԱՄՆ-ն նախազգուշացնող հայտարարություն է տարածել Հորդանանում իր քաղաքացիների համար Մենք չենք լքել ո՛չ մարտադաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը․ Իրանի նախագահ Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել ԴԺՀ–ի Խիմիկ գյուղի նկատմամբ. ՌԴ ՊՆ Իրանը փակել է Հորմուզի նեղուցը և վերացրել բոլոր բացառությունները «Ռեալ Մադրիդ»-ը պահանջել է, որ ՈՒԵՖԱ-ն «Բարսելոնային» 23 տիտղոսից զրկի Փոխոխություններ՝ առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման համակարգում «Եթե իշխանությունը վստահ էր իր հաջողության հարցում, ինչո՞ւ շտապեց 20-25 տոկոս հաշվարկի պարագայում հայտարարել իր հաղթանակի մասին». «Փաստ» Պետությունները թուլանում են այն պահին, երբ ներսում թուլանում է իմաստի զգացումը. «Փաստ» Երբ թվերն սկսում են «քվեարկել» ընտրողի փոխարեն. «Փաստ» Պայքարը լինելու է երկարատև, դիրքային ու համակարգված. «Փաստ» Ոչ լեգիտիմ. հայտարարված թվերի ու իրականության սուր բախումը. «Փաստ» Ինչո՞ւ է ընտրելու իրավունք ունեցողների թիվը նվազել. «Փաստ» Հետընտրական ի՞նչ ընթացակարգեր են նախատեսված. «Փաստ» Դեռ ոչինչ վերջնական որոշված չէ. «Փաստ» 3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է Ավստրալիային Վրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ «Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբ Կոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահին Տանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասին Բարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի
Ամենաընթերցվածները