Կոնվերս Բանկն ամանորյա տրամադրություն է պարգևել Գեղարքունիքի սահմանապահ բնակավայրերից մեկի երեխաներին

Ամանորի շեմին Կոնվերս Բանկի աշխատակիցներն այցելել են Գեղարքունիքի մարզ, որտեղ Ձմեռ պապ են դարձել սահմանապահ բնակավայրերից մեկի նախակրթարանի և միջնակարգ դպրոցի տարրական դասարանների սաների համար: Ձմեռային ամիսներին երեխաների ակտիվ հանգիստը կազմակերպելու նպատակով նվերներ էին պատրաստվել նաև կրթօջախների համար:

«Ըստ էության, Կոնվերս Բանկն առաջինն է սկսել նման ծրագրի իրականացումը: 

Հեռավոր սահմանամերձ գյուղերում բնակվող կամ ինչ-ինչ պատճառներով բարդ իրավիճակում հայտնված երեխաների համար Ձմեռ պապ «դառնալու» ավանդույթը 13 տարվա պատմություն ունի: Բանկի աշխատակիցների և հաճախորդների գործակցությամբ իրականացվող «Դարձիր Ձմեռ պապ» ծրագրի շրջանակում երեխաները նախապես իրենց ցանկություններն են փոխանցում նամակի տեսքով, իսկ Բանկի աշխատակիցներն իրականացնում են դրանք: Ծրագրի նպատակն է ամանորյա հրաշք, ուրախ տրամադրություն պարգևել երեխաներին ու վստահություն, որ կյանքի ցանկացած փուլում ու իրավիճակում միշտ կլինեն մարդիկ, որոնք կաջակցեն ու կլինեն իրենց կողքին»,-ասել են Կոնվերս Բանկում:

Այս անգամ նվերներ է ստացել մոտ 70 երեխա: Միջոցառման շրջանակում երեխաների ուրախ տրամադրությունն ապահովել են Գավառի Թատերական կենտրոնի սաները՝ տոնական ներկայացմամբ:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:

դիտվել է 14 անգամ
Լրահոս
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահին «Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. Փեզեշքիան Իրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին Իրանում պшտերազմը կարող է վերածվել Երրnրդ համաշխարhայինի. Զելենսկի Անկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ» Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ» Գնացել ու «դրսում» բողոքում է Եկեղեցուց և ընդդիմությունից. յուրատեսակ «հաշվետվություն». «Փաստ» Դա, վնասից բացի, այլ բան չի տալիս. «Փաստ» Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպան Պուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. Պեսկով Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա էր շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջ Թրամփը հայտարարել է, որ դեռ որոշում չի կայացրել Իրան ամերիկյան զորքեր ուղարկելու վերաբերյալ ԻՀՊԿ-ն հայտարարել է «Իրական խոստում 4» գործողության 31-րդ փուլի մասին Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկարատև պատերազմի. Խարազի Թուրքիայի Մալաթիա նահանգում Patriot համակարգեր կտեղակայվեն. Թուքրիայի ՊՆ Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում
Ամենաընթերցվածները