Արցախի Մարտունու արհեստագործական ուսումնարանն էներգետիկ անկախություն կունենա

Մարտունու Վ Խաչատրյանի անվան արհեստագործական ուսումնարանն ամբողջությամբ անցում կկատարի արևային էներգետիկայի՝ ապահովվելով մշտական տաք ջրով և էլեկտրաէներգիայով։

Խոշոր նվիրատվությամբ Shtigen Group-ի «Արևածագ Արցախում» նախագծին է միացել Telcell ընկերությունը.ամանորի կորպորատիվ նվերների փոխարեն Արցախի արևածագին հատկացված  7.4միլիոն դրամը կուղղվիՄարտունու արհեստագործական ուսումնարանի լիակատար արևայնացմանը։

Telcell ընկերությունը, շուկայում դիրքավորվելով որպես վճարահաշվարկային ազգային օպերատոր, կարևորում է համայնքային զարգացման ծրագրերին աջակցությունը։

«Այս տարի որոշել ենք մեր գործընկերների հետ միասին ներդրում ունենալ Արցախի երիտասարդների մասնագիտական զարգացման գործում։Էներգետիկ անկախությունը ներկայումս կարևորագույն առաջնահերթություններից է Արցախի համար։ «Արևածագ Արցախում» նախագիծը կենսական հարց է լուծում․ արևային վահանակների և ջրատաքացուցիչների շնորհիվ Մարտունու արհեստագործական ուսումնարանը կապահովվի էլեկտրաէներգիայով և տաք ջրով․ դա կնպաստի կրթօջախի բնականոն գործունեությանը։ Կարծում ենք՝ նոր հմտությունների ձեռքբերումը լուրջ և երկարաժամկետ հեռանկար է ստեղծում ապագայի համար»,- նշում է Telcell ընկերության գլխավոր տնօրեն Համբարձում Դանելյանը:

Ուսումնարանում2023-ի տարեսկզբինկտեղադրվի հիբրիդային ֆոտովոլտային կայան և 2 արևայինջրատաքացուցիչ, որոնց շնորհիվ կրթարանը կունենա մշտական անվճար տաք ջուր և էլեկտրաէներգիա։

«Մեզ համար գնահատելի է, որ խոշոր ընկերությունները գիտակցում են ռազմավարական նշանակության այս ծրագրի կարևորությունը։ Telcell-ն այս իմաստով եղավ առաջամարտիկ՝ ցուցաբերելով կորպորատիվ ազգային պատասխանատվության օրինակելի վարքագիծ»,-ասում է Shtigen Group-ի հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանը։

Ուսումնարանում սովորում է շուրջ 120 պատանիոչ միայն Մարտունի քաղաքից, այլև մերձակա համայնքներից: 3-ամյա կրթությունըմասնագիտական 7 ուղղություններով է՝ «վարսավիրական արվեստ և զարդարային դիմահարդարում», «կարի արտադրության տեխնոլոգիա», «հարդարման և շինարարական աշխատանքների իրականացում», «հասարակական սնունդ», «տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում», «գյուղատնտեսական աշխատանքների տեխնիկական ապահովում» և «մեքենաների ու մեխանիզմների էլեկտրասարքավորումների տեխնիկական շահագործում»:

«Կրթությունն ազգի առաջընթացի, զարգացման առաջին նախապայմանն է, դրան նպաստելը՝ պարտավորություն ու պատասխանավություն։ Shtigen Group-ի հետ համագործակցությունն այս նախագծի շրջանակում շարունակական բնույթ է կրելու․ զարգացման վեկտորները շատ են, և մենք պատրաստվում ենք ընդլայնել աջակցության հորիզոնները»,- նշում է Համբարձում Դանելյանը:

Արևային սարքերը տարեկան կխնայենմոտ մեկ միլիոն դրամ, որով ուսումնարանը կհոգա իր` հատկապես պատերազմից հետո ավելացած կարիքները։

«Այս իրավիճակում, երբ Արցախն աշխարհին կապող ճանապարհը պարբերաբար փակվում է, թշնամին զրկում է մեզ գազից, էլեկտրական ցանցի ծանրաբեռնվածության պատճառով էլեկտրաէներգիան է անջատվում, արևային սարքերը կարող են դառնալ էական այլընտրանք ևմեծ խնդիրներ լուծել։ Բացի այդ, նախատեսում ենք տնտեսված միջոցներով ձեռք բերել ուսումնական պրոցեսի համար անհրաժեշտ սարքեր, գործիքներ»,-ասում է ուսումնարանի տնօրեն Արտակ Սարգսյանը, որը թե՛ Ապրիլյան, թե՛44-օրյա պատերազմում տասնյակ ընկերների հետ պայքար է մղել թշնամու դեմ՝ անառիկ պահելով իր ծննդավայրը՝ Մարտունին։

TelCell-ը «Արևածագ Արցախում»-ին միացել էր դեռ ամիսներ առաջ՝ հնարավորություն ստեղծելով նախագծին նվիրատվություններ կատարել նաև Telcell տերմինալներով և Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակով։ 

«Արևածագ Արցախում» նախագծի նպատակն է` արևային էներգիայի օգտագործմամբ Արցախում հաստատել էներգետիկ անկախություն և անվտանգություն։ Shtigen Group-ի միջոցներով, անհատների, սփյուռքի մեր հայրենակիցների, հայկական կառույցների օժանդակությամբ Արցախում ավելի քան 130 տուն ապահովված է մշտական տաք ջրով։ Նախագծի շրջանակում արևային կայան ու արևային ջրատաքացուցիչներ են տեղադրվել նաև Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հիվանդանոցում։

ՀԳԵրբ զանգահարեցինք Մարտունու արհեստագործական ուսումնարանի տնօրեն Արտակ Սարգսյանին՝ տեղեկացնելու, որ նման ծրագիր է իրականացվելու, արձագանքից ինքներս հուզվեցինք։ Ասաց՝ «չեք պատկերացնի, թե այս օրերին ի՜նչ նշանակություն ունի մեզ համար այս լուրը. սիրտներս լցվեց»։

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Միսը կարող է անսպասելի դեր խաղալ մարդկանց երկարակեցության հարցում. հետազոտություն Առաջիկա 100 տարվա ընթացքում Հունգարիան չի թույլատրի Ուկրաինային անդամակցել ԵՄ-ին. Օրբան Արմավիրի մարզի պարեկները հայտնաբերել են կեղծ վարորդական վկայականով երթևեկող վարորդների «Եթե իմ կյանքում չլիներ «Ֆուլ Հաուս»-ը, չգիտեմ՝ հիմա կզբաղվեի իմ սիրած գործով, թե՝ ոչ». Գոռ Հակոբյան Պուտինը, որը սկսել է այս պատերшզմը, ոչ միայն դեռևս ազատության մեջ է, այլ նաև շարունակում է պայքшրել իր սառեցված փողերի համար. Զելենսկի ԵՄ-ն զինատեuակ կգնի Արկտիկայում ռազմակшն գործողությունների համար. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն «Օսկար–2026»-ի անվանակարգերը հայտարարվել են. հաղթանակներ, անհաջողություններ և մեծ անակնկալներ Սոցիալական «անապատացման», ներքին ճգնաժամերի անդառնալի հետևանքների վտանգները. «Փաստ» Անընդհատ «լավն է» ասելով՝ իսկապես լավն է դառնո՞ւմ. «Փաստ» Իշխանության պարագայում ամեն ինչ հասկանալի է, իսկ ի՞նչ կարող է անել ընդդիմությունը. «Փաստ» «Այս իշխանությունը ոչ մի աղերս չունի հայկականության, հայ ազգի, մեր պետության շահերի հետ». «Փաստ» Այն, ինչ անում է Եկեղեցին, բխում է միայն ու միայն հայ ժողովրդի ու հայոց պետականության շահերից. «Փաստ» Մեծ ավանտյուրա. ի՞նչ է սպասվում ԱՄՆ-ի 74 տոկոս մասնաբաժնին. «Փաստ» Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը. «Փաստ» Իշխանություններին պետք չեն ո՛չ օբյեկտիվ դիտորդներ, ո՛չ արդար ընտրություններ. «Փաստ» Ռուսաստանն ու Ադրբեջանը քննարկել են ռազմական համագործակցության հարցերը Թուրքիայում հայտնաբերվել է 2025 թվականի օգոստոսին լողալու ժամանակ անհետ կորած ռուս տղամարդու մարմինը Կանադան ապրում է շնորհիվ ԱՄՆ-ի, բայց նրանք անշնորհակալ են. ԱՄՆ նախագահ Ռուսաստանը 216 միլիարդ դոլար է վաստակել՝ ոսկու գների կտրուկ աճի շնորհիվ Զիդանի որդին որակազրկվել է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության ավարտից հետո Չինաստանում կառուցվել Է Էլեկտրամոբիլների լիցքավորման սարքերի աշխարհի խոշորագույն ցանցը Քիմ Քարդաշյանը խոստովանել է. Սկանդալային Hermès «Փղի կաշվից» պայուսակը կեղծ էր Մեզ դեռ պարզաբանումներ են պետք, թե ինչ նկատի ուներ ԱՄՆ նախագահը. Պեսկովը՝ Թրամփի գաղտնի զինատեuակի հայտարարության մասին Քիմ Քարդաշյանը ցնցել է սոցիալական ցանցերը՝ բաց լուսանկարների հավաքածուով Կասեցվել է «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ի հացի արտադրամասի արտադրական գործունեությունը
Ամենաընթերցվածները