«Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

«Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Սիրելի՛ հայրենակիցներ,

հայրենիքի սահմաններին կանգնած զինվորնե՛ր,
Արցախում շրջափակման ողջ ծանրությունը կրա՛ծ և կրո՛ղ մեր քույրեր ու եղբայրներ,
ստեղծված իրավիճակից ելքեր փնտրող, մտահոգ ու սրտացավ, հայրենիքի դերն ու նշանակությունը իմացող, հայրենիքին նվիրվա՛ծ ազգակիցներ՝ Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում ապրող,

Շնորհավորում եմ ձեր բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը։

Անցնող տարին լուրջ փոփոխությունների, ցնցումների ու փորձությունների տարի էր։ ՌԴ-Արևմուտք լարվածությունը 2022-ին թևակոխեց նոր փուլ՝ կապված Ուկրաինայում սկսված ռազմական գործողությունների հետ։ Բնականաբար, այս լարվածությունն ու առճակատումը չէր կարող չանդրադառնալ մեր տարածաշրջանի ու անմիջականորեն մեր խնդիրների վրա, ինչի մասին բազմիցս բարձրաձայնել էինք։ 2022թ․ ընթացքում մենք ականատես եղանք աշխարհաքաղաքական այս զարգացումների ուղղակի պրոյեկտմանը հայ-ադրբեջանական և արցախյան գործընթացների վրա՝ մեզ համար խիստ վտանգավոր հեռանկարներով։ Նման իրավիճակում Հայաստանի գործող իշխանությունների կողմից ոչ միայն կանխարգելիչ ոչինչ չարվեց, այլև ստեղծվեցին բոլոր պայմանները՝ ապահովող աշխարհաքաղաքական այս կենտրոնների միջև բախման առավելագույն սրություն։

Անցնող տարին շարունակվող պարտության ու նոր փորձությունների տարի էր Հայաստանի ու Արցախի համար։ 2020թ. քառասունչորսօրյա պատերազմից երկու տարի անց շարունակում է չլուծված մնալ հումանիտար կարևորագույն խնդիրը՝ գերիների և պահվող անձանց վերադարձի հարցը։ Արցախի նկատմամբ ագրեսիայից, պատերազմական հանցագործություններից ու Արցախի տարածքների մեծ մասն օկուպացնելուց հետո շարունակվում է Ադրբեջանի կողմից իրականացվող ուժի և ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականությունը՝ որպես զիջումներ պարտադրելու գործուն մեխանիզմ։ 2022թ. սեպտեմբերին ՀՀ սուվերեն տարածքների նկատմամբ Բաքվի հերթական ռազմական ագրեսիան խլեց հարյուրավոր կյանքեր, օկուպացվեցին Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքից որոշ հատվածներ։ Այսօր արդեն հստակ կարող ենք արձանագրել՝ ստեղծված իրավիճակում Հայաստանի իշխանությունները լիովին ձախողեցին թե՛ ՀՀ սահմանների պաշտպանության գործառույթը, այդ թվում՝ արտաքին անվտանգային բաղադրիչի ներգրավման հետ կապված, թե՛ պայքարը քաղաքական-դիվանագիտական ճակատում։ Հայաստանի համար օրհասական իրավիճակում մենք ականատես եղանք ՀՀ ռազմավարական դաշնակցի՝ ՌԴ-ի հետ հարաբերություններում առկա ճգնաժամին, որը հետևողականորեն հասունացվել էր 2018-ից սկսած։
Ռազմավարական դաշնակցի հետ երկխոսության, միջազգային գործընկերների հետ արդյունավետ և հետևողական աշխատանքի բացակայության, ՀՀ իշխանությունների կողմից չհաշվարկված, արկածախնդիր քայլերի ու հայտարարությունների հետևանքները շարունակվում են նաև այսօր։ Արցախն արդեն 20-րդ օրն է՝ շարունակում է շրջափակված մնալ։ Արցախում հումանիտար ճգնաժամ է, ոտնահարված են Արցախի շուրջ 120 000 ազգաբնակչության հիմնարար իրավունքները։ Ադրբեջանը անկաշկանդ կերպով շարունակում է միջազգային իրավունքի ու հանրաճանաչ սկզբունքների խախտումը՝ չզգալով իրական ու գործուն հակազդեցություն։

Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր 2022թ-ը ամփոփում ենք բավական բարդ իրավիճակում։ Դժվար է կանխատեսումներ անել 2023-ին սպասվող զարգացումների վերաբերյալ։ Սակայն կարելի է և պետք է սահմանել առաջիկայի համար մեր համազգային առաջնահերթությունները, որոնք, հիմնականում, շարունակում են մնալ նույնը՝ կանգնեցնել պարտության անիվը, թիկունք կանգնել ՀՀ սահմանամերձ շրջաններում ապրող, ադրբեջանական օկուպացիայի արդյունքում թշնամու ներկայությունն ու սպառնալիքն անմիջականորեն զգացող մեր հայրենակիցներին, Արցախում շրջափակման արդյունքում ստեղծված հումանիտար ճգնաժամի պայմաններում ապրող ու պայքարող մեր քույրերին ու եղբայրներին, և, ի վերջո, համազգային համախմբմամբ կասեցնել զիջումների ու կորուստների ընթացքը։
 
Հայրենիքի համար մարտնչողներին՝ հաղթանակի, իսկ մեր հանրության անտարբեր հատվածին՝ թմբիրից դուրս գալու անկեղծ մաղթանքներով՝

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
դիտվել է 0 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները