Ինչպես է պետք դուրս գալ այս աշխարհաքաղաքական և արժեքային փակուղուց. Ավետիք Չալաբյան

Եթե դիտարկենք Հայաստանի Հանրապետությունը՝ որպես հայ մարդուն անվտանգության և բարգավաճման միջավայր ապահովող միասնական համակարգ, ապա նա իր առաքելության և որևէ մասը թե նախկինում, և թե այժմ լիարժեք չի կատարում։

«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանն է այդ մասին գրում իր նոր հոդվածում՝ հարցադրում անելով, թե ո՞րն է Հայաստանի Հանրապետության առաքելությունը։

Ըստ Չալաբյանի, Հայաստանի Հանրապետությունը չունի հստակ արժեքային դիրքավորում տարածաշրջանում։ «Օրինակ, մեր ոխերիմ հարևան Ադրբեջանը հանդես է գալիս որպես էներգետիկ ռեսուրսների խոշոր արտահանող, Թուրքիան հավակնում է դառնալ տարածաշրջանի ռազմական առաջատար և Եվրասիական տրանզիտային տարբեր հոսքերի հիմնական կենտրոն, մեր մյուս հարևան Վրաստանը՝ որպես տրանզիտային միջանցք և զբոսաշրջային կենտրոն։ Հայաստանի դիրքավորումը սակայն այդքան էլ հստակ չի, և տարածաշրջանային որևէ էական խնդիր դեռևս չի լուծում, դա բերում է նրան, որ Հայաստանը տարածաշրջանային գործընթացներից որևէ շոշափելի առավելություն չի ստանում, իսկ դա էլ իր հերթին բացասաբար է ազդում նրա պաշտպանունակության և տնտեսական զարգացման վրա։ Ինչ-որ իմաստով, այս ամենը փոխկապակցված են, քանի որ սրանից 100 տարի առաջ, նույն Թուրքիան և Ադրբեջանը, կարողանալով խլել Հայաստանի Հանրապետության տարածքների զգալի մասը, նրան այնպիսի քարտեզ են պարտադրել, որը էապես սահմանափակում է մեր երկրի պաշտպանական, տրանզիտային ու ռեսուրսային հնարավորությունները, և հարկադրում է գոյությունը պահպանել չափազանց անբարենպաստ աշխարհագրական պայմաններում։ Եթե այս ամենը շարունակվի առանց արմատական փոփոխությունների, ապա մեր անվտանգային մարտահրավերները ոչ միայն չեն լուծվի, այլև կշարունակվեն սրվել, սպառնալով արդեն բուն անկախ պետության գոյությանը, ինչպես դա տեղի ունեցավ 1920 թվականին»,- նշում է հասարակական-քաղաքական գործիչը։

Չալաբյանն ընդգծում է, թե հայ քաղաքական միտքը մինչև վերջ պատասխան չի տվել այն հարցին, թե ինչպես է պետք դուրս գալ այս աշխարհաքաղաքական և արժեքային փակուղուց։ «Ներկայումս իշխող վարչակարգի և նրա տարբեր սատելիտների հիմնական թեզն այն է, որ Հայաստանը չունի բավարար ռեսուրս՝ դիմագրավելու նեո-թուրանական նախագծին, ուստի նրա միակ հեռանկարը հավաքական Արևմուտքի հովանավորությամբ այդ նախագծի մաս դառնալն է, և դրանով իր գոյությունն ապահովելը, այդ տրամաբանության մեջ են տեղավորվում նրա անվերջանալի զիջումները թուրք-ադրբեջանական տանդեմին, ի վերջո նրա բարեհաճությունը ստանալու ակնկալիքով։ Գործող ընդդիմության հիմնական թեզն այն է, որ ընդհակառակը, պետք է հենվել Ռուսաստանի և մասամբ Իրանի վրա, և հակազդել այդ նեո-թուրանական ծրագրին, մաս դառնալով ձևավորվող Հյուսիս-Հարավ առանցքին»,- գրում է Չալաբյանն ու հավելում, թե երկու մոտեցումներն էլ, սակայն, անվտանգության լիարժեք լուծում չեն ապահովում։

«Առաջինի դեպքում, որևէ երաշխիք չկա, որ թուրք-ադրբեջանական տանդեմը, դառնալով Հայաստանի փաստացի սուվերենը, երկարաժամկետ հեռանկարում կհանդուրժի նրա գոյությունը։ Եթե նույնիսկ հիմա այն համաձայնվի հավաքական Արևմուտքի ճնշման ներքո առերևույթ խաղաղության պայմանագիր կնքել, նրա հաջորդ գործողությունը լինելու է Արցախի հայաթափումը, իսկ դրանից հետո հերթը հասնելու է Սյունիքին, Վայոց ձորին, և Հայաստանի այլ, համեմատաբար նոսր բնակեցված արևելյան տարածքներին, որի նկատմամբ հավակնությունները Ադրբեջանը բնավ չի թաքցնում։ Երկրորդ տարբերակը, հարկավ, մեզ համար արտաքուստ ավելի բարենպաստ է, սակայն առանցքային բացն այստեղ այն է, որ թե Ռուսաստանը, և թե Իրանը այսօր ունեն լրջագույն խնդիրներ հավաքական Արևմուտքի հետ։ Դա արագ սպառում է նրանց ռեսուրսները, և նույնիսկ վտանգի տակ դնում այդ երկրներից յուրաքանչյուրում իշխող վարչակարգերի կայունությունը, և որպես հետևանք՝ նրանց կարողությունը հիմնարար դերակատարություն պահպանել մեր տարածաշրջանում։ Դրա առաջին նախանշանները մենք տեսանք 2020 թ․ Արցախյան պատերազմում, երբ ռուս-իրանական տանդեմը փաստացի զիջեց իր դիրքերը թուրք-ադրբեջանականին, և արդյունքում զոհաբերեց նաև հայության կենսական շահերը՝ ընդամենը ժամանակավոր դադար շահելու հեռանակարով, նույնը մենք տեսնում ենք այս օրերին, երբ Արցախը գտնվում է շրջափակման մեջ»։

Ըստ Չալաբյանի, հայ քաղաքական մտքում առկա է նաև երրորդ, դեռևս որոշակիորեն սաղմնային ուղղություն, որի հիմքում է այն գաղափարը, որ ներկայացնելով աշխարհասփյուռ ազգ, որը որոշակի ռեսուրսներ և ազդեցություն ունի տարբեր խոշոր երկրներում, Հայաստանի Հանրապետությունը պետք է հավակնի գլոբալ դերակատարության, և փորձի դառնալ արժեքավոր ողջ աշխարհի համար։ Դա Հայաստանին հավելյալ մեծ ռեսուրսներ կտա, և կօգնի հաղթահարել աշխարհագրական դիրքով պայմանավորված սահմանափակումները։ 

Լինա Արամյան

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները