Փաստորեն, ես ճիշտ էի, Նիկոլը՝ սխալ. գումարը չկա․ Տիգրան Ուրիխանյան
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Փաստորեն, ես ճիշտ էի, Նիկոլը՝ սխալ։ Գումարը չկա։ Մեկ շաբաթ առաջ զանգահարեց վարչապետի օգնականը և հայտնեց, որ իրենց ուսումնասիրության արդյունքներով ևս պարզվել է, որ զինծառայողների սոցհիմնադրամի պաշտոնական հաշվետվության մեջ իսկապես սխալ կա,և փոխանցված գումարները արտացոլված չեն։
Իբր 800000000-ից ավել գումար փոխանցվել է 18 ամիս շարունակ, բայց փաստաթղթերում չկա։ Հավատու՞մ եք։ Վարչապետին տվածս այդ հարցից արդեն քրեական «հոտ» է գալիս»։

