Մանե Թանդիլյան. Միջազգային հանրության կողմից Արցախի անջատումը եւ ճանաչումը պետք է լինեն այստեղի հայությանն առաջարկվող խնդրի լուծումը. «Հայաստանի Հանրապետություն»

Արցախի շուրջ ընթացող գործընթացների վերաբերյալ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանի հետ։

-Արդյոք խնդիրը չենք մեղմացնո՞ւմ, երբ բարձրաձայնում ենք հիմնականում շրջափակման հետեւանքով առաջացած հումանիտար ճգնաժամի մասին՝ չնշելով Ադրբեջանի գործողություններից բխող անվտանգային, գոյաբանական սպառնալիքները։

-Երբ խոսում ենք Ադրբեջանի ստեղծած հումանիտար ճգնաժամի մասին, ներկայացնում ենք, որ նպատակը հենց ցեղասպանությունն է, արցախցու համար գոյաբանական խնդիր ստեղծելը։ Ակնհայտ է, որ ստեղծվել է հումանիտար ճգնաժամ, եւ առավել քան ակնհայտ է դրա նպատակը։ Միայն հումանիտար ճգնաժամից խոսելը եւ դրա հետեւանքները չներկայացնելը, այո՛, իրավիճակը մեղմացնել կնշանակի։ Բայց ցեղասպանական նպատակների, Արցախը հայաթափելու իր ցանկությունից այսօր անգամ Ալիեւն է անթաքույց խոսում։ Ստեղծված իրավիճակը հերթական անգամ ապացուցում է, որ Արցախն Ադրբեջանի կազմում լինել չի կարող, Արցախում ապրող հայության անվտանգությունն ու փրկությունը միայն Արցախն անկախ ճանաչելով պետք է լինի: Միջազգային հանրության կողմից Արցախի անջատումը եւ ճանաչումը պետք է լինեն այստեղի հայությանն առաջարկվող խնդրի լուծումը։ Այլ տարբերակներն աչքակապություն են եւ Բաքվի համար ստեղծելու են պարարտ հող հայերի նկատմամբ ցեղասպանական գործողությունների համար։

-Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունվարի 16-ին հրատապ ծանուցում է ուղարկել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին Բերձորի միջանցքն ապաշրջափակելու մասին իր՝ 2022 թ. դեկտեմբերի 21-ի որոշման կատարումը Ադրբեջանի կողմից վերահսկելու նպատակով։ Ի՞նչ սպասելիքներ կան այս մասով։ Արդյոք հնարավո՞ր է հարցը կարգավորել իրավական կամ քաղաքական հարթությունում, թե՞ այն ունի այլ, օրինակ՝ ռազմական լուծում։


-Իրավիճակի ռազմական լուծումը վատթարագույն տարբերակն է, եւ բոլոր ներգրավված կողմերն ամեն ինչ պետք է անեն այն բացառելու համար։ Ես վստահ եմ, որ հարցը կարելի է եւ պետք է լուծվի միայն դիվանագիտական ճանապարհով՝ քաղաքական, իրավական եւ շատ կարեւոր է նաեւ՝ տնտեսական ճնշումներ գործադրելով Ադրբեջանի ռազմատենչ իշխանությունների վրա։ Հերթական ռազմական գործողությունը՝ ցանկացած ծավալի, լինելու է ապտակ միջազգային հանրությանը, եւ հույս ունենք, որ դա կանխելու համար գործադրվում են բոլոր ջանքերը։ -Ի՞նչ անելիքներ ունեն հայաստանյան քաղաքական ուժերն Ադրբեջանից սպառնացող գոյաբանական սպառնալիքին դիմագրավելու մասով։ -Կարծում եմ՝ հայաստանյան քաղաքական ուժերն առաջին հերթին պետք է համագործակցեն Արցախի կառավարության հետ։ Այնտեղ բոլորից լավ են հասկանում իրավիճակի սրությունն ու ավելի լավ են պատկերացնում լուծման ճանապարհները։ Համագործակցել ասելով՝ ավելի շատ նկատի ունեմ այնտեղից եկող ազդակներին (որոնք շատ հասկանալի են բոլորիս համար) համահունչ եւ սինխրոն արձագանքելը, ըստ դրանց նաեւ գործողություններ իրականացնելը։ Ավելի պարզ՝ պետք է աշխատել Արցախի հետ եւ Արցախի համար։ Այս իրավիճակում բոլորս պետք է մի կողմ դնենք մեր քաղաքական շահերը, նպատակահարմարությունները եւ կենտրոնանանք օր առաջ Արցախը ստեղծված իրավիճակից դուրս հանելու օրակարգի վրա։ Յուրաքանչյուրս կարող է մասնակցություն ունենալ այդ գործում, եթե լինենք ազնիվ մեր նպատակներում եւ Արցախը վեր դասենք բոլոր քաղաքական, նեղ անձնական հետաքրքրություններից։ Իսկ եթե չեն կարողանում օգնել կամ չեն ուզում, ապա լավ կլինի՝ գոնե լռեն՝ չխանգարելով Արցախին։

-Արցախի հիմնախնդիրն առնչվում է ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի, այլեւ տարածաշրջանային եւ անգամ աշխարհաքաղաքական խաղացողների շահերին։ Որքանո՞վ է մեր հասարակությունը գիտակցում, ճիշտ գնահատում Արցախի շուրջ ստեղծված իրավիճակն ու Հայաստանին սպառնացող վտանգը։

-Իհարկե, այսօրվա անսահմանափակ տեղեկատվական հոսքի եւ քարոզչական լուրջ մեխանիզմների գործադրման պարագայում դժվար է «թացը չորից» տարբերել, բայց ես հավատում եմ մեր ժողովրդի իմաստությանը եւ հազարամյակներից եկած փորձին։ Մեծ հույս ունեմ, որ այսօր գոնե այն օգտակար կլինի։ Ուզում եմ հավատալ, որ մենք պատկերացնում ենք, թե ինչ սպառնալիքների առջեւ ենք կանգնած, եւ թե որքան կարեւոր է ճիշտ առաջնորդներ, որոշում կայացնողներ ունենալը, որոնք պրոֆեսիոնալ են, ունեն կապեր եւ հնարավորություններ աշխարհի հետ խոսելու եւ կարող են մեր շահերն առաջ տանել աշխարհի հետ բանակցություններում։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այսօրվ համարում

դիտվել է 10 անգամ
Լրահոս
3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է Ավստրալիային Վրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ «Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբ Կոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահին Տանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասին Բարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ Ուրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել է ԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդ Ստալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցը Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Մեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. Պեսկով 67-ամյա Մադոննան Նյու Յորքում ելույթ է ունեցել Dolce & Gabana-ի ներքնազգեստով Մեքսիկայում վառելիքատար ցիստեռն է պшյթել. կան վիրավnրներ Երևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են «Opel»-ը և «SHACMAN» բեռնատարը Իրանի գերագույն առաջնորդը հանրության առջև չի հայտնվում անվտանգnւթյան միջոցառումների բերումով և համապատասխան մարմինների հանձնարարականներով. Արաղչի ՊԵԿ-ը բացահայտել է առանց լիցենզիայի առցանց խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է օգնեին ԱՄՆ-ին Իրանի դեմ պատերազմnւմ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ»
Ամենաընթերցվածները