Հայբիզնեսբանկի Իջեւանի մասնաճյուղի կառավարչին, ոսկերչին եւ գանձապահին դատում են. Ոսկան Սարգսյան

Հրանտ Արծրունի Ղալթախչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով առևտրային կազմակերպության ծառայող՝ Հայբիզնեսբանկ ՓԲԸ-ի Իջևանի մասնաճյուղի կառավարիչ, համաձայնության գալով նույն բանկի ոսկերիչ Գարիկ Մալաքյանի հետ, 2020թ օգոստոսից մինչև 2021թ մարտի 9-ն ընկած ժամանակահատվածում, թվով 7 վարկառուների՝ Հասմիկ Ստեփանյանի, Մայա Թանանյանի, Անահիտ Մադաթյանի, Արամայիս Միրզոյանի, Դավիթ Լալազարյանի, Արտուշ Ղուկասյանի և Մարիետա Ստեփանյանի անվամբ ընդհանուր 2.761.1 գրամ ընդհանուր քաշով 583 հարգի ոսկյա իրերի փոխարեն գրավադրել են ընդհանուր՝ 691.6 գրամ, որից 222.1 գրամը 583 հարգի ոսկյա, իսկ 468,9 գրամը այլ մետաղներից պատրաստված իրեր, որոնց քանակի և տեսակի վերաբերյալ Գարիկ Մալաքյանի հետ նախնական համաձայնությամբ պատրաստել են ակնհայտ կեղծ պայմանագրեր, որոնք օգտագործելով ստացել են ընդհանուր՝ 51.063.000 ՀՀ դրամ, ինչի արդյունքում Հայբիզնեսբանկ ՓԲԸ-ին պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ 51.063.000 ՀՀ դրամի գույքային վնաս։

Հրանտ Ղալթախչյանին և Գարիկ Մալաքյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 277 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 457 հոդվածի 2-րդ մասով, բանկի նույն մասնաճյուղի գանձապահ՝ Ալլա Բեկնազարյանին՝ 46-277 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։ Սույն դատավարությունը ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում։

դիտվել է 498 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները