Converse Business. հավելված Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար

Առօրյա բանկային գործարքները Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդներին այսուհետ հասանելի են 24/7 ռեժիմով՝ անգամ առանց համակարգչի հասանելիության: 

Բանկի գործարկած Converse Business հավելվածից օգտվելու համար իրավաբանական անձինք նոր հմտությունների կարիք չունեն. այն նախագծված է ամենատարածված՝ ՀԾ-Բանկ համակարգի հիման վրա և ֆունկցիոնալ իմաստով նման է Ինտերնետ-Բանկ համակարգին:

Հավելվածը հարմարավետ է ու անվտանգ է. Converse Business-ով գործարքների ապահովությունը երաշխավորված է ժամանակակից երկգործոն նույնականացման այնպիսի համակարգերով, ինչպիսիք են Digipass անվտանգության սարքերը, Google Authenticator հավելվածը:

Converse Business-ով հաշված րոպեների ընթացքում հնարավոր է իրականացնել փոխանցումներ և վճարումներ, այդ թվում՝ խմբային եղանակով, ստեղծել փոխանցումների ձևանմուշներ, ներդնել ժամկետային ավանդ, իրականացնել վարկի մարում, ստուգել հասանելի մնացորդներ ու գործարքների կարգավիճակներ, արտահանել վճարման հիմքեր ու քաղվածքներ, Բանկին հասցեագրել տարբեր գրություններ և նամակներ: 

Այն կարող է ունենալ մեկ կամ մի քանի օգտագործող՝ տարանջատված իրավասություններով, ինչի շնորհիվ կապահովվի վճարային գործարքների հաստատման աստիճանակարգությունը: 

Հավելվածը ios օգտատերերի համար՝ https://apple.co/3wPeCYR

Հավելվածը android օգտատերերի համար՝ https://bit.ly/3Jv2YtQ

Մանրամասները՝ conversebank.am, հեռախոսահամար՝ 010 511 211

դիտվել է 140 անգամ
Լրահոս
Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ»
Ամենաընթերցվածները