Տեղի ունեցավ Ռուս-հայկական գործարար խորհրդի հիմնադիր ժողովը (տեսանյութ)

Այսօր՝ 02.08.2023թ., Ռուսաստանի Դաշնության Առևտրաարդյունաբերական պալատի աջակցությամբ տեղի ունեցավ Ռուս-հայկական գործարար խորհրդի հիմնադիր ժողովը։

Միջոցառման ընթացքում ընտրվել է գործարար խորհրդի ղեկավարությունը, հաստատվել է 2023 թվականի աշխատանքային պլանը, ինչպես նաև մասնակիցները հայ գործարարների հետ քննարկել են առևտրատնտեսական համագործակցության արդիական հարցեր։

Բացման խոսքով հանդես եկավ Սերգեյ Նիկոլաևիչ Կատիրինը (Ռուսաստանի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ), որի աջակցությամբ ստեղծվեց Ռուս-հայկական գործարար խորհուրդը։

Խորհրդի բացման կապակցությամբ բոլոր ներկաներին շնորհավորեց նաև Նեստերչուկ Յուլիա Նիկոլաևնան (ԱՊՀ երկրների հետ տնտեսական համագործակցության դեպարտամենտի տնօրեն) և նշեց, որ այս պահին Հայաստանում աշխատում են ավելի քան 40 խոշոր ռուսական ընկերություններ տնտեսության տարբեր ոլորտներում։

Ռուսական կողմից Գործարար խորհրդի նախագահ է ընտրվել Տատյանա Վլադիմիրովնա Բաքալչուկը (Wildberries-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն), որը տեղեկացրել է, որ Wildberries-ում հայ գործարարների շրջանառության աճը 2022 թվականի վերջի դրությամբ կազմում է 76%:

Հայաստանի կողմից նախագահ է ընտրվել «Երևան Սիթի» սուպերմարկետների խոշորագույն ցանցի տնօրեն Շոգերինա Ստեփանի Մկրտչյանը։

Դիտորդական խորհրդի նախագահ է նշանակվել ռուս գործարար և մեկենաս, Ռուսաստանի և Հայաստանի միջև բոլոր ոլորտներում հարաբերությունների ամրապնդման ջատագով, Երևանի Ռուսական գրքի տան հիմնադիր Մհեր Վարդանի Ավետիսյանը. - «Մեր առաքելությունն է աջակցել տնտեսվարող սուբյեկտներին, ապահովել գործարար կապերի կանոնավոր փոխանակում և կազմակերպել հարաբերություններ Ռուսաստանի և Հայաստանի պետական ​​մարմինների ներկայացուցիչների հետ միջազգային հանդիպումների, աշխատանքային խմբերի և կոնֆերանսների շրջանակներում»։

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ»
Ամենաընթերցվածները