«Արցախ 35. Պայքարը շարունակվում է». խորագրով նյութերի մրցույթ երիտասարդների համար

1988 թվականը հայ ժողովրդի և Արցախի պատմության բեկումնային էջերից է։

35 տարի առաջ սեփական հողում ազատ ապրելու իրավունքի համար հայ ժողովուրդը մեկ ամբողջություն դարձած վեր ելավ պայքարի։ Հայ ժողովուրդը կյանքի գնով պահեց իր հայրենի հողը՝ դեմ գնալով հայատյաց Ադրբեջանի բոլոր սադրանքներին, բնաջնջման մոլուցքին էթնիկ զտման մոլի ձգտմանը։

35 տարի անց ևս Արցախի և Արցախի համար պայքարը շարունակվում է, որովհետև շարունակվում է նաև Ադրբեջանի նույն ծավալապաշտական մոտեցումը, սպառնալիքով հարցեր լուծելու, Արցախը հայաթափելու, հայերին բնաջնջելու քաղաքականությունը։ Ինչպես 35 տարի առաջ՝ այսօր ևս Արցախի համար պայքարը բոլորինս է։

Այս արդար կենաց պայքարի մասին մեր նոր սերունդներին ներակայացնելու, հաղորդակից դարձնելու և հայրենասիրական կարևորագույն արժեքները փոխանցելու նպատակով «Ապրելու Արցախ» հիմնադրամը՝ Արցախի անվտանգության և զարգացման ճակատի հետ համատեղ հայտարարում է «Արցախ 35. Պայքարը շարունակվում է». խորագրով նյութերի մրցույթ երիտասարդների համար։

Մրցույթի պայմանները

- Մրցույթին կարող են մասնակցել մինչև 35 տարեկան բոլոր ցանկացողները Հայաստանից, Արցախից, Սփյուռքից

- Նյութերի առավելագույն ծավալը չպետք է գերազանցի 1000 բառը, լեզուն՝ հայերեն

- Նյութերը պետք է լինեն բացառապես հեղինակային։ Խախտումներ հայտնաբերելու դեպքում մասնակիցը կհեռացվի մրցույթից։

- Նյութերը պետք է ներառեն հետևյալ ուղերձները՝ «Ինչ պետք է անեմ ես և ինչ պետք է անի իմ սերունդը հանուն Արցախի»

- Նյութերը կարող են ներառել նաև նախագծային/ծրագրային առաջարկներ

- Մրցույթը մեկնարկում է սույն թվականի փետրվարի 10-ին, նյութերը կարող եք ուղարկել մինչև սույն թվականի փետրվարի 20-ներառյալ

- Հաղթողների անունները կհրապարակվի փետրվարի 25-ին:

Նյութերը կարող եք ուղարկել՝ [email protected] էլեկտրոնային հասցեին՝ subject բաժնում նշելով «Արցախ 35. Պայքարը շարունակվում է»։

Նամակին կից պարտադիր է ուղարկել անուն ազգանուն հայրանուն, տարիք, և լուսանկար հեղինակից։ Առանց վերոնշյալ տվյալների նամակները չեն դիտարկվի։

Մրցույթին ներկայացված, բոլոր համապատասխան չափանիշներով նյութերը կհրապարակվեն մամուլում։

- Մրցույթի գլխավոր մրցանակն է  2.000.000 ՀՀ դրամ դրամական պարգև

- Երկրորդ և երրորդ տեղեր զբաղեցրած մասնակիցները կստանան համապատասխանաբար 1.000.000 և 500.000 դրամ:

- Նախատեսված են նաև այլ խրախուսական մրցանակներ:

- Նախագծային/ծրագրային նյութերից լավագույնները կարժանանան «Մենք ենք մեր սարերը» տարածքային գործակալության աջակցությանը իրականացման նպատակով:

Բոլորին մաղթում ենք հաջողություն։

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ»
Ամենաընթերցվածները