Ադրբեջանին Արցախը հանձնելու գնով են բացում հայ-թուրքական սահմանը. Նաիրի Սարգսյան

Փետրվարի 15-ին Թուրքիա մեկնած Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն Անկարայում Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ դժվարին պահին գտնվելով Թուրքիայում՝ ես մեկ անգամ ցանկանում է վերահաստատել տարածաշրջանում խաղաղություն կառուցելու և, մասնավորապես, Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման, Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանի ամբողջական բացման հարցում Հայաստանի պատրաստակամությունը։

«Ուզում եմ տեղեկացնել, որ այսօր մենք քննարկել ենք այս գործընթացին վերաբերող որոշակի դետալներ, ունենք համաձայնություն համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը, ինչպես նաև հոգ տանել համապատասխան ենթակառուցվածքների մասին սահմանի ամբողջական բացմանն ընդառաջ»:

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով հայ-թուրքական սահմանի բացման հավանականության մասին, Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանն ընդգծեց՝ Արարատ Միրզոյանի՝ Թուրքիայում արված հայտարարությունը շատ ուղիղ հայ-թուրքական սահմանը բացելու մասին է։

«Հայաստանի Կառավարության ղեկավարն Ազգային ժողովում հայտարարեց, որ գնում է սահմանների բացման, ուստի կարծում եմ՝ մոտ ապագայում սահմանները կբացվեն։ Որպես մասնագետ՝ իմ տնտեսական կանխատեսումները խիստ բացասական են, միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ մենք որևէ կերպ չենք կարող ազդել այս իշխանության որոշումների վրա»,- ասաց Սարգսյանը։

Արարատ Միրզոյանի այցը Թուրքիա պատմական որակողներին ու դրանից մեծ ակնկալիքներ ունեցողներին Սարգսյանը հիասթափեցրեց՝ անիմաստ է այս այցը պատմական ձևակերպելն ու դրանից որևէ ակնկալիք ունենալը, որովհետև ո՛չ Հայաստանից Թուրքիա ուղարկված հումանիտար օգնությունը, ո՛չ Արարատ Միրզոյանի այցը նախապես պլանավորած հայ-թուրքական գործընթացի հետ որևէ կապ չունեն, որովհետև հայ-թուրքական սահմանը բացվելու է Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու պայմանավորվածության համատեքստում։

«Վարչապետ կոչեցյալը հայտարարել է, չէ՞, որ կողմ է Պրահայի պայմանավորվածությանը, ինչը նշանակում է, որ Արցախը հանձնվում է Ադրբեջանին, ինչից հետո Արցախի հայերը չեն կարողանալու պայքարել իրենց ինքնորոշման համար։ Կա նաև երկրորդ տարբերակը, որով հայ-թուրքական սահմանը բացվում է Սյունիքով միջանցքի գնով»,- ասաց Սարգսյանը՝ ընդգծված կարծիք հայտնելով, որ Փաշինյանը գնում է Արցախը հանձնելու տարբերակով, իսկ հայ ժողովուրդը չի ներելու Արցախի գնով հայ-թուրքական սահմանի բացումը։

«Հայրենազրում, հայրենիքի հանձնում, 5000 հայորդու կորուստ… եթե որևէ մեկը սա պետք է ների, նշանակում է՝մենք հայ ձևակերպման հետ լուրջ խնդիր ունենք»,- ասաց Սարգսյանը։

Ինչ վերաբերում է հայ-թուրքական ցամաքային սահմանի բացմամբ Հայաստանի տնտեսության զարգացմանն ուղղված գործընթացին, Սարգսյանը նկատեց՝ բնականաբար, սկզբնական ժամանակահատվածում Հայաստանում կարող է տեղի ունենալ ապրանքների գների նվազում, բայց վտանգն այն է, որ կարճ ժամանակ անց բաց սահմանը բերելու է Հայաստանի արդյունաբերության և գյուղատնտեսության ոչնչացման։

«Այն մարդիկ, որոնք, օրինակ, ասում են, թե իրականացնում են գյուղատնտեսության զարգացմանը միտված ծրագիր, և խոսում Թուրքիայի սահմանը բացելու մասին, որտեղ այդ ոլորտը պետության կողմից սուբսիդավորվում է, ապա նման պաշտոնյաների ճակատին պետք է ուղիղ ասել՝ ստում եք, թե զարգացնում եք։ Ինչ վերաբերում է այն խաբկանքին, թե Թուրքիան 80 միլիոնանոց շուկա է բացում մեզ համար, ապա Իրանը ևս 80 միլիոնանոց շուկա ունի մեզ համար բացած, բայց հարց է առաջանում՝ այդ ի՞նչ է Հայաստանն արտահանում Իրան, կամ 120 միլիոնանոց շուկա ունեցող Ռուսաստան»,- ասաց Սարգսյանը՝ շեշտելով՝ Թուրքիայի հետ սահմանի բացումն ունենալու է Հայաստանի տնտեսության վրա բացասական հետևանք՝ դուրս մղելով հայ գործարարներին՝ նրանց փոխարինելով թուրքականով։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

դիտվել է 73 անգամ
Լրահոս
Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ»
Ամենաընթերցվածները