Կապանցի մարզիկները վերադարձել են Եվրոպայի առաջնությունից. մասնակցությունը ապահովել էր ԶՊՄԿ-ն
Փետրվարի 8-13-ը Խորվաթիայում կայացած քիք-բոքսինգի Եվրոպայի գավաթի խաղարկությունից «Սյունիք» (մարզիչներ` Արայիկ Սարգսյան, Վիկտոր Խաչատրյան) ակումբի սաները վերադարձել են տպավորիչ հաղթանակներով` 2 ոսկի, 1 արծաթ, 7 բրոնզ:
Ընդհանուր առմամբ առաջնությանը մասնակցում էր 32 պետություն, 2700 մարզիկ, ՀՀ-ն ներկայացնում էր Կապանը` 13 մարզիկով:
Մասնակցությունը առաջնությանն ապահովել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը, ընկերությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել մարզի սպորտային կյանքը, խրախուսում հաջողությունները:
Շնորհավորում ենք մարզիկներին, ցանկանում նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ: