Արևային էներգիան՝ քաղաքական անկախության երաշխավոր

2023 թվականի վերջին արդեն արդյունահանվող վառելիքի գները կտրուկ նվազելու են և Ռուսաստանի համար չափազանց բարդ է լինելու։ Այդ մասին պնդում են «Էմբեր» վերլուծական կենտրոնի փորձագետները, որոնք կանխատեսումներ են անում Եվրամիության և աշխարհի երկրների էներգետիկ շուկայի վերաբերյալ։

Նոր զեկույցում նշվում է, թե Եվրոպայի պետությունները հրաժարվելով Ռուսաստանի գազից և ածխից՝ Ուկրաինայի դեմ հարձակման հետևանքով ոչ միայն չեն տուժել, այլև կարողացել են ավելացնել վերականգնվող էներգիայի պաշարները, ինչը թույլ է տվել տնտեսել գրեթե 15 միլիարդ դոլար։ Հիմնական շարժիչ ուժերից մեկը քամու և արևային էներգիայի զարգացումն է, որի վրա եվրամիության պետությունները չափազանց մեծ հույսեր են կապում՝ ձգտելով էներգետիկ անկախության արդյունահանվող ածխաջրածիններից՝ հատկապես Ռուսաստանից։ 


Վերլուծաբանների հաշվարկներով՝ անցած տարվա ընթացքում, պատերազմը սկսելուց հետո, քամին և արևային էներգիան Եվրոպայի էներգաապահովման համակարգում աճել են 50 տեռավատ ժամով, ինչն այսօրվա դրությամբ կազմում է էներգիայի բոլոր տեսակաների 23 %-ը։

Եվրոպայում չնայած էներգակիրների գների աճին և երաշտին, եվրամիությանը հաջողվել է խուսափել գլոբալ ճգնաժամից հենց շնորհիվ էկոլոգիապես մաքուր էներգիայի միջոցների։ Ավագ վերլուծաբան Սառա Բրաունի կարծիքով՝ Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա ցնցեց Եվրոպան, բոլորը հասկացան, թե որքան է ԵՄ-ն կախված Ռուսաստանից՝ էներգաապահովման հարցերում, ուստի և վերջին 1 տարվա ընթացքում Եվրամիությունը լրջագույն ջանքեր է գործադրել ավելի մաքուր և ավելի անվտանգ էներգոհամակարգի անցնելու, ինչը թույլ է տվել ոչ միայն միջոցներ տնտեսել, այլ նաև Ռուսատանից քաղաքական կախվածությունից ազատվել։ 


Էներգետիկ անվտանգության և արևային էներգիայի ՝ դրա վրա ունեցած զգալի մասին, բազմիցս ենք գրել, նման խնդիր ունի նաև Հայաստանը, որտեղ արևային վահանակներ արտադրող ընդամենը մեկ ըկերություն կա՝ «Սոլարոնը», ուստի և մեր երկրի էներգետիկ անվտանգութունը ապահովելու առանցքային կարևորագույն ուղղություներից մեկը հենց արևային էներգիան է և պետք է ավելացնել ոչ միայն մեկ ընկերության արտադրանքի ծավալները, այլև քաղաքական կամք դրսևորել և նոր հնարավորություններ բացել արևային էներգիայի զարգացման համար։ 

Մանե Կիրակոսյան

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ»
Ամենաընթերցվածները