Սպայակազմի զինծառայողները 200 000 դրամի փոխարեն կստանան 150 000 դրամ. փոփոխություն՝ հաշմանդամություն ստացած զինծառայողների փոխհատուցման համակարգում

Ցանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա

ՀՀ ազգային ժողովը քննարկեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հնարավորություն տալ այն զինծառայողներին, որոնց հաշմանդամության խումբը վերափորձաքննության արդյունքում 2-րդից ճանաչվել է 3-րդ, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից որոշակի դրամային աջակցություն ստանալ:
 
 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը:
 
 
Փոխնախարարը ներկայացրեց, որ գործող օրենքի համաձայն՝ հիմնադրամի շահառու կարող է լինել զինծառայողը, ով մարտական գործողությունների ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման հետևանքով ստացել է 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն: Եթե զինծառայողը վերափորձաքննության արդյունքում ճանաչվում է 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ, ապա, ըստ գործող կարգավորումների, ամսական հավասար վճարումները դադարեցվում են: Այս իրավիճակում է հայտնվել 114 շահառու, ում հաշմանդամության 2-րդ խումբը վերափորձաքննության արդյունքում փոխվել է 3-րդի, ինչն էլ նրանց դժգոհությունն է հարուցել:
 
 
«Վերափորձաքննության արդյունքում 3-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերելուց հետո պետությունից վճարվող կենսաթոշակն ու պարգևավճարը միասին կազմում են սպայի դեպքում՝ 74 հազար դրամ, հիմնադրամից նրանք ստանում են 200 հազար դրամ, իսկ պայմանագրային և զորահավաքային զինծառայողի, կամավորի դեպքում՝ 66 հազար դրամ, հիմնադրամից ստանում էին 150 հազար դրամ հատուցում, իսկ պարտադիր ժամկետայինի դեպքում՝ 66 հազար՝ 100 հազար դրամի փոխարեն»,-ներկայացրեց Խաչատրյանը:
 
 
Միաժամանակ օրենքի դրույթները սահմանափակում են հիմնադրամի հնարավորությունները, քանի որ հիմնադրամի խորհուրդը կարող է որոշում կայացնել միայն մինչև 2017 թվականի հունվարի 1-ը տեղի ունեցած դեպքերի հատուցման եղանակների և ժամկետների վերաբերյալ: Ըստ այդմ, հիմնադրամը չի կարողանում իր առաքելությանը համահունչ որոշակի լրացուցիչ աջակցության ծրագրեր իրականացնել հիմնադրամի շահառուների համար:
 
 
«Նախագծով առաջարկվում է հիմնադրամի խորհրդին լիազորել իր սահմանած պայմաններում և կարգով լրացուցիչ սոցիալական ծառայություններ մատուցել հիմնադրամի շահառուներին: Անցումային շրջանի համար մինչև անձի ֆունկցիոնալության գնահատման մասին օրենքի ամբողջական կիրարկումը, դրամական աջակցություն վճարել այն զինծառայողների համար, որոնք ունեցել ենք 1-ին կամ 2-րդ խմբի կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակմամբ հաշմանդամություն: Այսինքն՝ եղել են հիմնադրամի շահառու և վերափորձաքննության արդյունքում ճանաչվել են 3-րդ խմբի կամ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակմամբ հաշմանդամություն ունեցող անձ»,-ասաց փոխնախարարը:
 
 
Դրամական աջակցության չափն առաջարկվում է սպայական կազմի զինծառայողներին 75 հազար դրամ, պայմանագրային և զորահավաքային կազմի զինծառայողներին և կամավորներին՝ 50 հազար դրամ, պարտադիր ժամկետային կազմի զինծառայողներին՝ 25 հազար դրամ: Այս չափերը սահմանվել են՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ անձինք ստանալու են նաև հաշմանդամության զինվորական կենսաթոշակն և համապատասխան պարգևավճար:
 
 
Նախարարության տվյալներով՝ 2022-ի օգոստոսի 29-ի դրությամբ՝ 44-օրյա պատերազմի հետևանքով 3-րդ խմբի հաշմանդամություն է սահմանվել 114 անձի, որոնք նախկինում հանդիսացել են 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող և հետևաբար հիմնադրամի շահառու: Ըստ նախարարության կանխատեսման՝ նման իրավիճակում կարող է հայտնվել ընդհանուր առմամբ շուրջ 160 շահառու:
 
 
Սպայական կազմի զինծառայողները պետությունից ստանում են 36 հազար դրամ պարգևավճար, իսկ զինվորական միջին կենսաթոշակը կազմում է 38 հազար դրամ, արդյունքում հիմնադրամի առաջարկվող հատուցման հետ միասին նրանք կստանան շուրջ 150 հազար դրամ՝ 2-րդ խմբի հատուցման 200 հազար դրամի դիմաց: Պայմանագրային, ենթասպայական և շարքային կազմերի կամավորագրվածները պետությունից ստանում են 36 հազար դրամ պարգևավճար և միջինում 30 հազար դրամ զինվորական կենսաթոշակ, հատուցման առաջարկվող 50 հազար դրամ կենսաթոշակի հետ միասին կստանան 116 հազար՝ 150 հազար դրամի փոխարեն: Իսկ պարտադիր ժամկետային զինծառայողները ստանում են 30 հազար կենսաթոշակ, 36 հազար դրամ պարգևավճար, առաջարկվող 25 հազար լրացուցիչ հատուցման հետ միասին կստանան 91 հազար՝ 100 հազար դրամի փոխարեն
դիտվել է 0 անգամ
Լրահոս
Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ»
Ամենաընթերցվածները