«Աջափնյակի մետրոպոլիտենի կայարանի կառուցումը իշխանությունների հերթական ձախողվող մեգանախագիծն է». Մեսրոպ Առաքելյան

«Աջափնյակի մետրոպոլիտենի կայարանի կառուցումը իշխանությունների հերթական ձախողվող մեգանախագիծն է»։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը․

«Եվ այսպես, նախատեսվում է կառուցել մետրոյի կայարան՝ առանց քաղաքի տրանսպորտային համակարգի հաստատման։ Սա խոսում է ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի մասին։ Չկա որևէ հիմնավորում, որ մետրոյի կայարանի առկայությունը լուծելու է այդ թաղամասի տրանսպորտի հարցը։ Այդ տրամաբանությամբ Շենգավիթ համայնքը պետք է չունենար տրանսպորտի խնդիր։ Գնացեք տեսեք այդ թաղամասի կանգառներում սպասող բնակիչների քանակը։

Ժամանակակից քաղաքները վաղուց անցել են վերգետնյա տրանսպորտի զարգացմանը՝ ճոպանուղի, տրամվայ և այլն, որի կառուցումը ավելի էժան է և ավելի արագ։ Տրանսպորտային հարցերին դեռ կանդրադառնանք։

Կայարանի նախագծման համար կնքվել է 1,8 մլրդ դրամի պայմանագիր, որի դիմաց կառավարության այսօրվա որոշմամբ հատկացվեց ևս 1,1 մլրդ դրամ։ Կառավարությունը մետրոյի կայարանի նախագծի համար հատկացնում է հսկայական գումար, սակայն չկա մետրոյի կառուցման մասին որևէ փաստաթուղթ, որևէ որոշում։ Չկա որևէ տնտեսական հաշվարկ, որևէ ֆինանսական հիմնավորում։ Նախագիծ պատվիրելու և 1,8 մլրդ դրամ ծախս անելու միակ հիմնավորումը այն է, որ Աջափնյակում մետրո չկա։

Այսինքն՝ վերջում հնարավոր է պարզվի, որ կայարանի կառուցման համար պետք է 100 մլն դոլար, կամ էլ 200 մլն դոլար ու պարզվի, որ այդ գումարը չկա կամ էլ կլինի մի տասը տարի հետո։ Բայց կարևորը նախագիծը լինի, թեկուզ ծախսելով 1,8 մլրդ դրամ մի երկու տարում։ Նախագիծը՝ երկու տարում…

Հ․Գ․ Ի դեպ, թեև պայմանագիրը կնքված է դրամով, սակայն վճարումները կատարվում են ռուբլով և ակնհայտ է, որ հաշվարկը արված է ՌԴ ռուբլով, քաղաքապետարանին տրամադրված է բանկային երաշխիք 1 ռուբլին 7,37 դրամ փոխարժեքով։ Այսօր 1 ռուբլին 5,15 դրամ է՝ 30 տոկոսով ցածր։ Պատկերավոր ասած, այս 1,8 մլրդ դրամը շատ ավելի շատ ռուբլի է անում հիմա, քան եղել է հաշված պայմանագիրը կնքելու ժամանակ։ Բայց այս մասին՝ հաջորդ դասին…», - գրել է նա։

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ»
Ամենաընթերցվածները