Ucom-ն առաջարկում է Honor X9a սմարթֆոնն ամսական 4000 դրամով, պլյուս Honor X3 անլար ականջակալ, 100 ԳԲ ինտերնետ ու գեղեցիկ հեռախոսահամար

Մինչև ապրիլի 15-ը Ucom-ն առաջարկում է ձեռք բերել Honor X9a սմարթֆոնն ամսական ընդամենը 4000 դրամով և ստանալ Honor X3 ականջակալ, 100 գիգաբայթ ինտերնետ և գեղեցիկ հեռախոսահամար։

Honor X9a-ն 2023թ. նոր մոդելի սմարթֆոն է, որն ունի տարբերվող դիզայն, սուպեր ամուր՝ OLED կոր էկրան, ինչպես նաև մեկ լիցքավորմամբ 2 օր ծառայող մարտկոց։ Լաբորատոր փորձարկումների արդյունքների համաձայն՝ Honor X9a սմարթֆոնի էկրանն առանց խնդրի կարող է դիմակայել մի շարք ազդեցությունների ընկնելիս, նետվելիս, սեղմվելիս կամ այլ հարված ստանալիս։

«Գարնան տոներին ընդառաջ Ucom-ն առաջարկում է տարբերվող, գեղեցիկ ու միևնույն ժամանակ շատ ժամանակակից նվեր ընտրել ձեր սիրելի կանանց համար։ Ընդ որում, Honor X9a սմարթֆոնը ձեռք բերելիս դուք ոչ միայն որակյալ անլար ականջակալի, այլև ծառայության տեսքով նվեր կմատուցեք», - նշել է Յուքոմ ընկերության կոմերցիոն տնօրեն Արինա Առուստամյանը։

Հավելենք, որ նորագույն սմարթֆոնը կարելի է ձեռք բերել ինչպես «Յուքոմ» ընկերության վաճառքի և սպասարկման կենտրոններում, այնպես էլ Ucom-ի առցանց խանութում։ 36 ամսով ապառիկ ձևակերպելու դեպքում գնորդներն առաջին 12 ամսվա ընթացքում կօգտվեն 0% կանխավճարի, 0% սպասարկման վճարի և 0% տարեկան տոկոսադրույքի հնարավորությունից։

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ»
Ամենաընթերցվածները