Բացառիկ կադրեր թշնամական սադրանքից. Ավետիք Չալաբյան
Քաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել.
Բացառիկ կադրեր այսօրվա թշնամական սադրանքից: Այստեղ հստակ երևում է թե թշնամու կողմից գործված նենգ հարձակումը, թե հայկական ուժերի կողմից դիմադրության արդյունքում նրանց կրած կորուստները: Կարծում եմ, տեղի ունեցածը որևէ կասկած չի թողնում թշնամու մտադրությունների մասին, և հստակ ցույց է տալիս, որ միայն մեր կազմակերպված զինված դիմադրությամբ կարելի է խափանել նրա ցեղասպան պլանները:
Եվս մեկ անգամ ցավակցում եմ մեր հերոս եղբայրների ընտանիքներին, որոնք այս նենգ հարձակման զոհ են դարձել, և զորակցում այսօր դիրքերում գտնվող մեր բոլոր քաջարի եղբայրներին: