«Միջազգային գնահատականները «փուչիկ» են, միֆեր. մի կողմից՝ փող են տալիս, մեզ խաբում, մյուս կողմից՝ մեր տնտեսությունը քանդում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Փաստ է, որ երկնիշ տնտեսական աճ է եղել, բայց այդ փաստն արձանագրելուց հետո պետք է դիտարկենք այն հարցը, թե ինչ դերակատարում ունի կառավարությունը: Այս դեպքում պատասխանը չի փոխվել. կառավարությունը որևէ դերակատարում չունի տնտեսական աճի մեջ: Անդրադառնալով 2022 թ. ՀՆԱ-ի աճի ամփոփ տվյալներին՝ «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը:

«Այո, երկնիշ տնտեսական աճ կա, բայց այդ աճի մեջ առյուծի բաժինն ապահովել է ծառայությունների ոլորտը, այդ թվում՝ բանկային ծառայությունները, որոնց գերշահույթները հրապարակվեցին: Երկրորդը խաղային ոլորտն է, հետո՝ ՏՏ ոլորտը, ինչպես նաև ռեստորանային, հյուրանոցային և սրճարանային ոլորտները: Ծառայությունների հիմնական շոգեքարշի դերը տարել են նշված ոլորտները՝ որոշակիորեն նպաստելով մասնավորապես սննդի արտադրության աճին, ինչը ռեստորանային, հյուրանոցային և սրճարանային ոլորտներում արձանագրված աճի դեպքում բնական է:

Հաջորդ ոլորտն առևտուրն է, մասնավորապես՝ ռեէքսպորտը, երբ ապրանքը ներմուծվել է ՀՀ և վերաարտահանվել կա՛մ դեպի ՌԴ, կա՛մ էլ ՌԴ-ից ներմուծվել ու վերաարտահանվել է դեպի արևմտյան երկրներ: Այս ռեէքսպորտը վերաբերում է մեծածախ ոլորտին, մինչդեռ մանրածախն աճել է ընդամենը 2 տոկոսով: Այս ցուցանիշը նշանակում է, որ ՀՀ տեղափոխված տուրիստները, ժամանակավոր բնակություն հաստատած անձինք մանրածախ սպառումն ավելացրել են ընդամենը 2 տոկոսով: Սա նշանակում է նաև, որ ՀՀ քաղաքացիների կամ մշտական բնա կիչ ն ե րի սպա ռումն իրա կ ա ն ո ւ մ կրճատվել է, ՀՀ մշտական բնակչությունն ավելի է աղքատացել, ինչը փաստ է ու անգամ վիճարկման ենթակա չէ»,- ասաց Նաիրի Սարգսյանը:

Հաշվի առնելով, թե ինչի արդյունքում է տնտեսական աճ գրանցվել և ինչ ազդեցություն է ունեցել ՀՀ աղքատ բնակչության վրա, նա հավելեց. «Բնականաբար, ստացվում է, որ այդ աճը ՀՀ աղքատ բնակչությանն էլ ավելի է աղքատացրել, և այդ աճի արդյունքում ՀՀ տնտեսության հետագա կայուն զարգացման համար հիմքեր չեն ստեղծվել»: Այս համատեքստում անդրադառնալով պետական պարտքի թռիչքաձև աճի ցուցանիշին, որը դեկտեմբերի վերջին կազմել է ավելի քան 10 մլրդ 637 մլն դոլար, Նաիրի Սարգսյանը շեշտեց, որ այս առնչությամբ խորքային դիտարկման անհրաժեշտություն կա:

«Պետք է ուսումնասիրենք ու հասկանանք, թե, մասնավորապես, որտեղ է այդ պարտքը ծախսվել, երկարաժամկետ ինչ էֆեկտ է ստեղծել, ՀՀ տնտեսության որ ճյուղի արդիականացման, զարգացման կամ զարգացման հիմքերի ստեղծման վրա է ծախսվել: Նշվածներից բացարձակապես ոչնչի վրա չի ծախսվել: Յուրաքանչյուր տարի մենք բյուջեում կապիտալ ծախսեր ենք ունենում, բայց կապիտալ բնույթի ծախսերը մեծամասամբ կառավարության, որևէ նախարարության շենքային բարելավումների, տրանսպորտային միջոցների արդիականացումների մասին են:

ՀՀ տնտեսությունն արդյոք կարո՞ղ է իրեն թույլ տալ բյուջետային ամբողջ ծախսերի 11 տոկոսն ուղղել պետական պարտքի սպասարկմանը, թույլ տալ, որ, օրինակ՝ պարեկները նոր մեքենաներ շահագործեն: Ավելի նպատակահարմար չէր լինի՞ այդ նույն գումարով, օրինակ՝ ջերմոցային տնտեսություններ, արդյունաբերական գործարաններ հիմնել ու տարիներ հետո պարտքի սպասարկումից շատ ավելի բարձր եկամուտներ ունենալ: Պարտքի ներգրավման ու պետական պարտքի կառավարման առանցքում հենց այս տրամաբանությունը պետք է լինի, բայց պարտքի սխալ կառավարումը թե՛ այս, թե՛ նախորդ կառավարությունների մշտական սխալն է եղել»,- ընդգծեց նա:

Ինչ վերաբերում է պետական պարտքի աճի ու պարտքի նման կառավարման վտանգներին՝ նա հավելեց. «Վտանգներից մեկն այն է, որ հետզհետե պարտքի սպասարկումը բյուջեի վրա ավելի ծանր բեռ է դառնալու: Պարտքի սպասարկման այդ ծանր բեռն է պատճառը, որ, օրինակ՝ այսօր չենք կարողանում սոցիալական նպաստներ ու թոշակներ բարձրացնել»: Այս համատեքստում Նաիրի Սարգսյանի հետ զրույցում անդրադարձանք նաև միջազգային մի շարք կազմակերպությունների՝ վերջին շրջանի գնահատականներին, ուր ՀՀ տնտեսության համար դրական արձանագրումներ կային:

«Շատ մասնագետներ իրենց խոսքի մեջ հիմնվում են միջազգային կազմակերպությունների, բանկերի ու այդ պետությունների գնահատականների ու կանխատեսումների վրա: Դրանք «փուչիկ» են, միֆեր են, որոնք անգամ չարժե մեկնաբանել: Ի՞նչ է անում Արևմուտքը: Մեզ տրամադրում է որոշակի գումարներ եվրոյի կամ դոլարի տեսքով, այնուհետև տրամադրած գումարների համատեքստում ստիպում է ընդունել որոշակի օրենսդրական փոփոխություններ՝ մասնավորապես հարկադրույքների բարձրացման տեսքով: Հարկադրույքները բարձրացնում են, եվրոն գալիս է ՀՀ, մինչդեռ իրենց քայլերով արդեն այնպես են արել, որ մեր տնտեսության գրավչությունը նվազի, որ Հայաստանի տնտեսությունը գրավիչ չլինի նույն եվրոպական պոտենցիալ ներդրողի համար: Այսինքն, մի կողմից՝ փող են տալիս, մեզ խաբում, մյուս կողմից՝ մեր տնտեսությունը քանդում, գրավչությունն անընդհատ նվազեցնում են:

ՀՀ-ից դեպի Եվրոպա արտահանման արգելքներ, տարբեր խնդիրներ, բյուրոկրատիա են ստեղծում, որ չկարողանանք արտահանել: Եվ հարց է առաջանում՝ Հայաստանում կուտակված եվրոն ի՞նչ պետք է անել. կա՛մ պետք է նրանցից վարկեր վերցնել ու վարկերը սպասարկել, կա՛մ ներկրումներ իրականացնել: Այսինքն, ՀՀ տնտեսությունը ոչ թե անկախացնում են, այլ դարձնում են էլ ավելի կախյալ: Հետևաբար, միջազգային կազմակերպությունների ու արևմտյան երկրների խոսքերին չարժե անգամ ուշադրություն դարձնել: Իրականում ՀՀ տնտեսական ապագան այս պահին վատատեսական կանխատեսումների տեսանկյունից չնչին փոփոխության անգամ չի ենթարկվել: Հակառակը՝ էլ ավելի է վատացել իրավիճակը, որովհետև հանրային խոսույթում անընդհատ Թուրքիայի հետ սահմանի բացման մասին է խոսվում»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Այս տեսանկյունից, անդրադառնալով վերջին շրջանում նաև իշխանական մակարդակով տարվող քարոզչությանը, թե սահմանի բացման դեպքում «թոշակները կբարձրանան», «երկիրը հարստացման կգնա», նա նկատեց. «Ուզում են, որ ամեն գնով սահմանները բացվեն, և այս տեսանկյունից հանրությանը ցանկացած ցնդաբանություն են մատուցում, որ նույն հանրությունն աջակցի իրենց այդ որոշմանը: Բազմիցս Թուրքիայի հետ սահմանի առնչությամբ բանավեճի հրապարակային առաջարկներ ենք արել, բնականաբար՝ արձագանք չկա: Ի դեպ, շատ դեպքերում հայտարարում են, թե Թուրքիայից կգան Հայաստան և կօգտվեն հայկական որոշակի ծառայություններից, ինչն էլ հարստացման կհանգեցնի: Օրինակ են բերում առողջապահական որոշակի ծառայությունները: Ու այս մասին ասում են այն հատվածի համար, որոնք հիմա ժամանակավոր բնակեցված են Արևմտյան Հայաստանի տարածքում: Խոսքը քրդերի ու աղքատ խավի մասին է, որոնք վճարունակ չեն, բացի այդ, շատ ծառայություններ Թուրքիայում շատ ավելի մատչելի են, քան Հայաստանում: Այսինքն, իրենց խոսքերի տակ որևէ հիմք կամ հիմնավորում չկա: Մեծ հաշվով՝ շարունակում են մերկապարանոց հայտարարություններ անել»:

Ամփոփելով՝ նա շեշտեց, որ նման մոտեցումներով, ռուս-ուկրաինական պատերազմի կամ նման զարգացումների վրա հույս դնելով՝ ոչ միայն տնտեսական ապագա, այլ, ընդհանրապես, պետության ապագա չեն կառուցում. «Այս ամենի հետևանքով միշտ կախյալ կամ որևէ այլ երկրի կցորդ երկիր ենք ունենալու, և սեփական որոշումներ չենք կարող կայացնել: Այս հանգամանքներն արդեն իսկ իրենց բացասական հետևանքներն են թողնում»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 78 անգամ
Լրահոս
Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ»
Ամենաընթերցվածները