«Ես ամենևին կողմնակից չեմ արտոնություններին, ես կողմնակից եմ հայ տղամարդկանց և հայ կանանց ներուժի լիարժեք օգտագործմանն, փոխլրացմանը»․ Մանե Թանդիլյան

Aravot.am-ը զրուցել է Մայրության եւ գեղեցկության օրվա առիթով Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում կազմակերպված «Կնոջ հայացքը» խորագրով կին լուսանկարիչների թեմատիկ ցուցահանդեսի կազմակերպման նախաձեռնող, «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի հետ:

−Մոտ երկու շաբաթ առաջ ձեր հետ միասին ներկա էինք մի գրքի քննարկմանը, որտեղ դուք խոսեցիք 50 կանանց մասին, որ փոխել են աշխարհը։ Տեղյակ եմ, որ մոտ ժամանակներս կհրատարակվի նույնաբովանդակ եւս մի գիրք, որտեղ ներկայացված են լինելու աշխարհը փոխած 50 հայ կանայք, իսկ հեռանկարում նաեւ հաշմանդամություն ունեցող 50 կանայք են։ Այսինքն, կանայք ամեն ինչ կարող են։ Այսօր դուք ձեր խոսքում ասացիք, որ կանանց ընդամենը մեկ բան է անհրաժեշտ․ որ իրենց չխանգարեն։ Ոչ թե աշխարհում, այլ Հայաստանում եւ Արցախում ստեղծված աղետալի իրավիճակը տղամարդիկ, սկսած 2020 թվականի նոյեմբերի 9−ից, ոչ մի կերպ չեն կարողանում փոխել։ Ինչն է խանգարում, որ կանայք վերցնեն նախաձեռնությունը։

−Որ իրենց մոտ չի ստացվում, ես այնքան էլ խիստ չեմ, ինչքան դուք։ Բայց միեւնույն ժամանակ ես խիստ եմ եւ պահանջկոտ կանանց ներուժը լիարժեքորեն իրացնելու հարցում։ Որովհետեւ խորապես համոզված եմ, որ առաջնորդության, կառավարման, կազմակերպման հարցում կանայք ունեն հրաշալի ներուժ՝ այն ներուժը, որը կարող է արդյունք ստեղծել, որը կարող է խնդիրներ լուծել, որոնք, այո, ինչ−որ պարագաներում, ինչ-որ պայմաններում տղամարդկանց ուժից վեր լինել։ Ինչու, որովհետեւ դրանք տարբեր ներուժեր են։ Մի տեղ կինն է ավելի, առավելություն ունի կին լինելով, մի տեղ՝ տղամարդը։ Դրա համար ես միշտ այն մտքի կողմնակիցն եմ, որ այստեղ փոխլրացման մասին է խոսքը։ Եվ կանանց առաջնորդությունն ամենեւին չի նսեմացնում տղամարդկանց առաջնորդությունը։

Մտածելու տեղիք եք տալիս, որ արդյոք կան իրավիճակներ, որտեղ ավելի շահեկան է կնոջ առաջնորդությունը։ Եվ այստեղ ես պիտի ձեզ հետ համաձայնեմ, որ մենք հայտնվել ենք մի իրավիճակում, եւ ես գիտեմ, որ շատ տղամարդկանց է մտածելու տեղիք տալիս, որ գուցե կանանց կառավարմամբ եւ առաջնորդությամբ լուծվեն խնդիրները, որոնք 30 տարի չեն լուծվում։ Եվ պիտի ասեմ, որ 30 տարի տղամարդկանց առաջնորդությամբ չեն լուծվում։ Հետեւաբար, արդարացի է մտածմունքը, որ գուցե պետք է ինչ-որ բան փոխել, փոխել արմատապես, փոխել բովանդակային, ոչ թե ձեւական՝ քվոտաներով, իբրեւ թե արտոնություններ տալով։

Ես ամենեւին կողմնակից չեմ արտոնություններին։ Ես կողմնակից եմ տղամարդկանց եւ կանանց, հայ տղամարդկանց եւ հայ կանանց ներուժի լիարժեք օգտագործման, փոխլրացման։ Եվ այս հարիր չէ մրցակցությունը։ Այստեղ հարիր է խոհեմությունը եւ մեկը՝ մյուսին զիջելու ու հնարավորություններն ընկալելու կարողությունը։ Իսկ սա բնորոշ է խելացի տղամարդկանց, կրթված տղամարդկանց, հասկացող տղամարդկանց, որոնց թիվը, հույս ունեմ, պիտի ավելանա Հայաստանում։

-Իսկ գործնական քայլերի մասով ի՞նչ կասեք։

-Գործնական քայլերը ես ավելի շատ տեսնում եմ նրանում, ինչ մենք անում ենք։ Ես սա չեմ թաքցնում, որովհետեւ նաեւ մեր կուսակցությունը ստեղծվել է ընկալելով, որ կանանց ներուժը լիարժեքորեն իրացված չէ։ Եվ ես, հանդիսանալով նաեւ կուսակցության նախագահ, հենց դրա ջատագովն եմ, որ ավելանա կանանց թիվը կառավարման, առաջնորդության ոլորտում, որովհետեւ հրապարակային քաղաքականությամբ զբաղվելը հենց առաջնորդության տարրերի վերցնել է նշանակում եւ նաեւ ընտրել-ընտրվելու իրավունքը լիարժեքորեն իրացնել։

Հաճախ ասում են, որ մեր երկրում կանանց չեն ընտրում։ Ես կտրականապես հրաժարվում եմ դրա հետ համաձայնել, կամ եթե դա ինչ-որ մարդկանց համար այդպես է, դրա հետ հաշտվել։ Ես երկու անգամ ընտրվել եմ որպես ԱԺ պատգամավոր եւ մեծամասնական կոմպոնենտով։ Հետեւաբար, համաձայն չեմ, որ կանանց չեն ընտրում։ Ուղղակի կանանցից պահանջն է շատ բարձր։ Եվ ես նաեւ գոհ եմ դրանից, որովհետեւ դրա հետեւանքով ունենալու ենք կանանց որակյալ առաջնորդություն։ Եվ ընտրովի տարբեր պաշտոններում ընտրվելիս, պետք է իմանանք, որ մեր հետ որակ պետք է բերենք եւ այլընտրանք չունենք։

-Արդյոք սա արդյունքը չէ այն բանի, որ հասարակությունը դեռ լիովին չի գիտակցել, որ կանանց ընտրելը որակ էլ կբերի։

-Գիտեք, պահանջը շատ է, դրա համար է կանանց քանակը քիչ։ Ես սա պատահական չեմ ասում, որովհետեւ նաեւ խորհրդանշական է, որ քվոտան ամեն երրորդը այլ սեռից է։ Երեք անգամ կինը պետք է լավը լինի, որպեսզի հայտնվի ավելի բարձր հորիզոնականներում, որտեղ բնականից հայտնվում են տղամարդիկ։ Թեպետ դա շատ դժվար է, բայց մյուս կողմից դա պետք է Հայաստանին, որովհետեւ մենք, այո, պարտավոր ենք որակ ակնկալել։ Եվ երբ կանանցից պահանջի նշաձողը երեք անգամ բարձր է, ինքնաբերաբար, դրա հետ որակ է գալիս: Եվ ես ուզում եմ, որ մեր քաղաքացիները նկատեն հրապարակային, հանրային կյանքում քաղաքականությամբ զբաղվող կանանց, համեմատական առումով, տեսանելի շահեկան վիճակը։

դիտվել է 122 անգամ
Լրահոս
Պուտինը, որը սկսել է այս պատերшզմը, ոչ միայն դեռևս ազատության մեջ է, այլ նաև շարունակում է պայքшրել իր սառեցված փողերի համար. Զելենսկի ԵՄ-ն զինատեuակ կգնի Արկտիկայում ռազմակшն գործողությունների համար. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն «Օսկար–2026»-ի անվանակարգերը հայտարարվել են. հաղթանակներ, անհաջողություններ և մեծ անակնկալներ Սոցիալական «անապատացման», ներքին ճգնաժամերի անդառնալի հետևանքների վտանգները. «Փաստ» Անընդհատ «լավն է» ասելով՝ իսկապես լավն է դառնո՞ւմ. «Փաստ» Իշխանության պարագայում ամեն ինչ հասկանալի է, իսկ ի՞նչ կարող է անել ընդդիմությունը. «Փաստ» «Այս իշխանությունը ոչ մի աղերս չունի հայկականության, հայ ազգի, մեր պետության շահերի հետ». «Փաստ» Այն, ինչ անում է Եկեղեցին, բխում է միայն ու միայն հայ ժողովրդի ու հայոց պետականության շահերից. «Փաստ» Մեծ ավանտյուրա. ի՞նչ է սպասվում ԱՄՆ-ի 74 տոկոս մասնաբաժնին. «Փաստ» Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը. «Փաստ» Իշխանություններին պետք չեն ո՛չ օբյեկտիվ դիտորդներ, ո՛չ արդար ընտրություններ. «Փաստ» Ռուսաստանն ու Ադրբեջանը քննարկել են ռազմական համագործակցության հարցերը Թուրքիայում հայտնաբերվել է 2025 թվականի օգոստոսին լողալու ժամանակ անհետ կորած ռուս տղամարդու մարմինը Կանադան ապրում է շնորհիվ ԱՄՆ-ի, բայց նրանք անշնորհակալ են. ԱՄՆ նախագահ Ռուսաստանը 216 միլիարդ դոլար է վաստակել՝ ոսկու գների կտրուկ աճի շնորհիվ Զիդանի որդին որակազրկվել է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության ավարտից հետո Չինաստանում կառուցվել Է Էլեկտրամոբիլների լիցքավորման սարքերի աշխարհի խոշորագույն ցանցը Քիմ Քարդաշյանը խոստովանել է. Սկանդալային Hermès «Փղի կաշվից» պայուսակը կեղծ էր Մեզ դեռ պարզաբանումներ են պետք, թե ինչ նկատի ուներ ԱՄՆ նախագահը. Պեսկովը՝ Թրամփի գաղտնի զինատեuակի հայտարարության մասին Քիմ Քարդաշյանը ցնցել է սոցիալական ցանցերը՝ բաց լուսանկարների հավաքածուով Կասեցվել է «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ի հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Չեմ կարող բառերով նկարագրել մթնոլորտը, որը տիրում է թե՛ լեռան վրա, թե՛ հենց արձանի մոտ. մինչև հիմա տպավորության տակ եմ. Գոհար Ավետիսյան Ես չեմ մասնակցի G7-ին, որովհետև Էմանուելը երկար չի մնա և այնտեղ կայունություն չկա. Թրամփ Հարավային Կորեայի նախկին վարչապետ Հան Դոկ Սուն դատապարտվել է 23 տարվա ազատազրկման Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին
Ամենաընթերցվածները