Բարի գալուստ ID տաղավար․ Idram-ն ու գործընկերները՝ DigiTec էքսպոյում

«Բարի գալուստ ID տաղավար, որտեղ կենտրոնում դու ես»․ այս կարգախոսով է DigiTec ամենամյա էքսպոյում ներկայանում Իդրամ ընկերությունն իր գործընկերների հետ։

DigiTec-ի ընթացքում ID տաղավարում են լինելու Իդրամը, IDBank-ը, idplus լոյալության համակարգը, Idram Junior ֆինանսական հավելվածն ու IDBusiness հարթակը։ Ընկերությունները համախմբվել են՝ հաճախորդներին տալու ֆինանսական ոլորտի ամենանորարար և ամբողջական լուծումները։ Այսպիսով, ընկերությունները հանդես են գալիս մեկ ընդհանուր էկոհամակարգի ներքո, որի ներսում յուրաքանչյուր ծառայություն, յուրաքանչյուր առաջարկ մշակված է բացառապես հաճախորդների հարմարավետության համար և նրանց կարիքների շուրջ։

Իդրամ ընկերության մարքեթինգային նախագծերի ղեկավար Սևակ Շիրաչյանի խոսքով՝ Իդրամը որպես Հայաստանի առաջատար ֆինտեխ համակարգ ամեն օր նոր նշաձողեր է սահմանում․ «Իդրամը բոլորի համար է․ ի ապացույց այս կարգախոսի վերջերս առաջարկեցինք երեխաների համար նախատեսված առաջին ֆինանսական հավելվածը՝ Idram Junior-ը, որի շնորհիվ մեր երեխաները կսովորեն անհպում վճարումներ կատարել, կառավարել ֆինանսներն ու լինել անկախ՝ միաժամանակ լինելով ծնողների վերահսկողության ներքո։ Իսկ մեր գործընկերների հետ մշտապես առաջարկում ենք նոր հնարավորություններ բիզնեսի և հաճախորդների համար»։

 Այս պահին Idram&IDBank հավելվածով կարելի է․

  • անհպում և անկանխիկ QR վճարումներ կատարել ավելի քան 15․000 վաճառակետերում և 900+ առցանց խանութներում,
  • Վճարել Իդրամ QR-ով և ստանալ/կուտակել բոնուսներ idplus թվային լոյալության հավելվածում ավելի քան 1100 վաճառակետերից, որոնց թիվը արագ աճում է,
  • օգտվել հավելվածում առկա 500+ ծառայություններից՝ կատարելով փոխանցումներ, վճարելով կոմունալներ, կրթավճարներ և պետական տուրքեր,  վարկեր, լիցքավորել բջջային հաշիվը, գնել տոմսեր անմիջապես հավելվածում և դեռ շատ ավելին,
  • ցանկացած վճարում կատարել Rocket line թվային ապառիկի միջոցով վայրկյանների ընթացքում, իսկ 5000 կետերում դա անել առանց տոկոսի հետվճարի,
  • դառնալ առցանց IDBank-ի հաճախորդ և օգտվել ամբողջական թվային բանկինգի հնարավորություններից։

Իդրամի առավելություններն անսահման են ոչ միայն հաճախորդների, այլև Իդրամի գործընկեր դարձած բիզնեսների համար։ Եվ այսպես, դառնալով Իդրամի գործընկեր՝ ․ Դուք հնարավորություն ունեք 

  • Ունենալ ներկայացուցչություն շուկայի առաջատար մանրածախ հարթակում,
  • Առանց ներդրումների միանալ անհպում և առցանց QR վճարումների համակարգին վաճառակետերի, ինչպես նաև առցանց խանութների համար (այդ թվում․ web և mobile checkout),
  • Ստանալ լուծումներ ցանկացած առևտրային ծրագրի համար,
  • Ստանալ վաճառքների գումարը շատ արագ, 
  • Միանալ Rocket line 0% թվային ապառիկի հարթակին՝ ներգրավելով նոր հաճախորդներ, ավելացնելով հաճախորդների լոյալությունը, վաճառքների ծավալը,
  • Առանց ներդրումների ստանալ սեփական թվային լոյալության հարմար համակարգ idplus հարթակում, որով կարող եք Ձեր հաճախորդների համար մշակել և կառավարել ամենատարբեր ակցիաներ, բոնուսներ ձեզ մոտ գնումների դիմաց՝ ընդհուպ մինչև ընտրելով ակցիայի օրը, ժամը, ապրանքի տեսակը, բոնուսի չափերը ըստ ապրանքատեսակի և այլն։

Իդրամի SMM թիմի ղեկավար Լիա Սարգսյանի խոսքով ՝ DigiTec էքսպոն լավագույն առիթն է մեր նոր հաճախորդներին ծանոթացնելու մեր բոլոր գործընկերների հետ, իսկ մշտական հաճախորդներին ևս մեկ անգամ հիշեցնել, որ իրենց ֆինանսական բոլոր խնդիրները լուծելի են մեկ էկոհամակարգում։ «Սոցցանցերում մենք մշտապես ակտիվ ենք, պատմում ենք մեր թվային ծառայությունների մասին, այս տարի էլ որոշել ենք օգտագործել DigiTec հարթակը և խրախուսել մեր օգտատերերին՝ կազմակերպելով հերթական խաղարկությունը, որի մրցանակն է ուղևորություն դեպի Դուբայ երկու անձի համար», - ասում է Լիա Սարգսյանը։

DigiTec էքսպոյին կարող եք մասնակցել մինչև մարտի 12-ը ներառյալ՝ մոտենալով ID տաղավար և բացահայտելով ամենանորարար ու ժամանակակից լուծումները ֆինանսական ոլորտում։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

դիտվել է 79 անգամ
Լրահոս
Անկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ» Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ» Գնացել ու «դրսում» բողոքում է Եկեղեցուց և ընդդիմությունից. յուրատեսակ «հաշվետվություն». «Փաստ» Դա, վնասից բացի, այլ բան չի տալիս. «Փաստ» Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպան Պուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. Պեսկով Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա էր շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջ Թրամփը հայտարարել է, որ դեռ որոշում չի կայացրել Իրան ամերիկյան զորքեր ուղարկելու վերաբերյալ ԻՀՊԿ-ն հայտարարել է «Իրական խոստում 4» գործողության 31-րդ փուլի մասին Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկարատև պատերազմի. Խարազի Թուրքիայի Մալաթիա նահանգում Patriot համակարգեր կտեղակայվեն. Թուքրիայի ՊՆ Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում Ապրիլ ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը Իրանը պլանավորում է «անվտանգության վճար» սահմանել Պարսից ծոցում նավերի համար․ CNN Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ»
Ամենաընթերցվածները