Լիցքավորիչներ էլեկտրական մեքենաների համար, օնլայն մոլ Երևանում և ոչ միայն. «Թիմ» ընկերությունների խումբը նորություններ ունի

«Հանդես ենք գալիս գալիս «Թիմ» ընկերությունների խմբով, այստեղ ներկայացված են մեր հինգ ընկերությունները: Մեր ընկերություններն IT ոլորտում առաջարկում են մի շարք նորարարական լուծումներ` սկսած Երևանում առաջին օնլայն մոլից մինչև էլեկտրական մեքենաների լիցքավորիչներ` charger-ներ»,-Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող «ԴիջիԹեք 2022»-ի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում ասում է «Թիմ» ընկերությունների խմբի համահիմնադիր Հայկ Եսայանը: Ընդգծում է, որ «Թիմ» խմբում նորարարական լուծումներ միշտ են լինելու: «Այս տարի ունենք նաև վճարահաշվարկային առաջին լուծումը` Team Pay-ը, որը շատ շուտով արդեն հասանելի կլինի բոլորին»,-հավելում է «Թիմ» ընկերությունների խմբի համահիմնադիրը:

Ընկերությունների խումբը հստակ նշաձող ունի` չմնալ բացառապես հեռահաղորդակցության ծառայությունների մատուցման ոլորտում: «Ինչո՞վ ենք տարբերվում բոլորից: Հեռահաղորդակցության ոլորտում այսօր լավագույն կապն ունենք, որակյալ ծառայություններ ենք մատուցում: Միայն մեր բաժանորդներն են, որ կարողանում են օնլայն գեյմինգի ժամանակ խնդիր չունենալով խաղալ: Սա չեմ ասում խաղալու համար, այլ խաղն այն հարթակն է, որը ցույց է տալիս կապի որակը: Կապի փոքր խափանումը հանգեցնում է խնդիրների խաղացողների համար: Սա ամենակրիտիկական չափանիշն է այսօր: Այդ հենքի վրա մենք տարբեր լուծումներ ենք տալիս, այս բոլոր լուծումները հավաքված են մեր ցանցի վրա: Դիտարկենք, թե մեքենաների մեր լիցքավորիչներն ինչո՞վ են տարբերվում, իրենք շատ շուտով կլինեն շուկայում, դրանք ավտոմատ կիդենտիֆիկացնեն մեքենան: Ի՞նչ է սա նշանակում: Երբ միացնում ես charger-ը, կարիք չկա հավելվածով այն միացնելու, իդենտիֆիկացիա անցնելու: Մեքենան ավտոմատ իդենտիֆիկացվում է և միանում է դրա լիցքավորումը: Սրանք նորարարական լուծումներ են, այս ամենը հավաքվում է «Թիմ Տելեկոմի» ձևավորած նոր NGN ցանցի վրա: Հաջորդ տարվանից այլ ընկերություններին հնարավորություն ենք տալու օգտվել մեր ցանցից և իրենց նորարարական լուծումները կիրառել մեր բաժանորդներին նորարարական ծառայություններ տրամարդելու համար»,-ընդգծում է Եսայանը: Հավելում է` charger-ներն այս պահին ներքին շուկայի համար են, այս տարի թվով 20 Fast charger կտեղադրվի Հայաստանի տարբեր քաղաքներում, որպեսզի ցանկացած մեքենա կարճ ժամանակամիջոցում` 40 րոպեում լիցքավորի իր մարտկոցը, կտեղադրվեն նաև 50-ից ավելի սովորական 200 վոլտ հզորություն ունեցող charger, որոնք, սակայն, ավելի դանդաղ են լիցքավորում մեքենան:

Կապի ոլորտում նորամուծությունների մասին: «Այսօր արդեն ստանում ենք 5G հնարավորությամբ հաճախականություն: Այսօր ՀԾԿՀ-ում տեղի կունենա նիստը: Մոտ մեկ տարի կառուցումից և մինչև 2 տարվա միջակայքում 5G-ի հնարավորություն կունենանք Երևանում և մի քանի մարզկենտրոնում: Այսօր առաջին հաճախականային տենդերն է տեղի ունենում` 700 մեգահերց տիրույթում: Մենք ենք դիմել, չեմ կարող ասել, թե ինչու մյուս օպերատորները չեն դիմել: Առաջինը կլինենք, որ կստանա այդ հաճախականությունը և միտված ենք այդ հաճախականությունն օգտագործել 5G ցանցի հասանելիության ապահովման հմար:

Որպես տելեկոմ` երևի առաջիններից ենք, որ այս տարի 4,8 մեգավատտ հզորությամբ արևային պանել ենք կառուցում, գնում ենք Green field-ի, ուզում ենք ունենալ մաքուր էներգիա, մեր ընկերությունը ևս այս տարի 50 տոկոսից ավելի դեպքերում, որտեղ եղել է նման հնարավորություն, ձեռք է բերել էլեկտրական մեքենաներ: Երկու տարի է, ինչ նման քաղաքականություն ենք վարում»,-եզրափակում է Հայկ Եսայանը:

Լուսինե Առաքելյան

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ»
Ամենաընթերցվածները