Ռուսաստանի հայերի միությունը շարունակում է համագործակցությունը Գրողների միության հետ
«Արարատյան Ալյանս» մտքի կենտրոնի պատասխանատու Ավետ Ադոնցը Հայաստանի գրողների միության Նախագահ Էդվարդ Միլիտոնյանի հետ այսօր՝ մարտի 15-ին, քննարկել է Ռուսաստանի հայերի միության և Գրողների միության միջև հետագա համագործակցության ծրագրերը:
«Ռուսաստանի հայերի միության ներդրումն էական է հայ գրականության զարգացման գործում»,- նշել է Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը։ Հանդիպման շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել երկար տարիների հարուստ պատմություն ունեցող համագործակցությունը՝ հայ գրողների դերի բարձրացման և հայ ժամանակակից գրականության զարգացման տեսլականով: Համատեղ միջոցառումների ցանկն ու ժամանակացույցը շուտով կներկայացվի գրականասեր հանրությանը։
Աղբյուրը՝ araratalliance.am