Ռուսաստանի հայերի միությունը Հայաստանի իշխանություններին կոչ է անում վերանայել Հռոմի ստատուտի վավերացման հարցը

Մարտի 25-ին Ռուսաստանի հայերի միութունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացման հետ կապված հարցը:

Չնայած, որ ՀՀ Ազգային ժողովը դեռ չի քննարկել այս հարցը (որոշումն ուժի մեջ կմտնի միայն խորհրդարանի վավերացումից հետո): այս քայլը բացասական է գնահատվել հայ հասարակության կողմից՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում և այլ երկրներում:

ՌՀՄ ակտիվի խորհրդակցության մասնակիցների դիքորոշումը հետևյալն է.

Այս որոշումն առաջին հերթին ուղղված է հայկական պետականության շահերի և Հայաստանի ու Արցախի բնակաչության անվտանգության դեմ, որն այսօր, անկախ ամեն ինչից, երաշխավորում և ապահովում է Ռուսասատանը: Նա Հայաստանի հետ կապված է ռազմաքաղաքական ռազմավարական դաշնակցային հարաբերություններով, տնտեսական և հումանիտար կապերով՝ ոչ միան երկկողմ (102-րդ ռազմաբազա, սահմանապահներ, խաղաղապահներ, էներգակիրներ, մի շարք կարևոր ապրանքներ և այլն), այլև ՀԱՊԿ և ԵԱՏՄ շրջանակներում:

Ռուսաստանի հայերի միությունը հույս է հայտնում, որ ՀՀ Ազգային ժողովը քվեարկության ժամանակ հաշվի կառնի առաջին հերթին Հայաստանի քաղաքացիների, ինչպես նաև Ռուսաստանի երեք միլիոնանոց հայ համայնքի շահերը, որտեղից տասնամյակներ շարունակ Հայաստանի բնակչությունը էական տնտեձսական օժանդակություն է ստանում:

Հաշվի առնելով հասարակական արձագանքը՝ մենք կարծում ենք, որ Հայաստանի քաղաքացիներին և սփյուռքի հայությանը կհետաքրքրի Հայաստանի վարչապետի և նախագահի կարծիքը, ովքեր կարող են հրապարակավ արտահայտվել այս առիթով, որովհետև այն կրում է քաղաքական բնույթ, այլ ոչ թե հայկական արդարադատության իբր ժողովրդավարության կամ անկախության վկայություն է, ինչպես դա փորձում են ներկայացնել որոշ հայաստանյան գործիչներ:

Ինչ վերաբերվում է իշխանությունների ներկայացուցիչների այն պնդումներին, թե նման որոշմամբ պայմաններ կստեղծվեն ալիևյան ռեժիմի ռազմական հանցագործությունների վերաբերյալ ՄՔԴ դիմելու համար, ապա պետք է հիշեցնել, որ Ադրբեջանը, ինչպես նաև տարածաշրջանի գրեթե բոլոր մյուս երկրները՝ Իրանը, Վրաստանը, Իսրայելը, Թուրքիան և մյուսները, ՄՔԴ Հռոմի ստատուտի մասնակից չէ և բացարձակ անտեսում է այդ դատարանի մեկ ամիս առաջ ընդունած վճիռը, որը պարտավորեցնում է Ադրբեջանին՝ բացել Լաչինի միջանցքը:

Ռուսաստանի հայերի միությունը Հայատանի իշխանություններին կոչ է անում դրսևորել ինքնուրույնություն և վերանայել Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացման հարցը:

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Չինաստանը խնայողության խիստ կանոններ է սահմանել ​​պաշտոնյաների համար` արգելելով թանկարժեք սնունդ, ճոխ գործուղումներ ու շքեղ ծաղկային կոմպոզիցիաներ «Արմավիր» ՔԿՀ բերված սառնարանի թաքստոցից հայտնաբերվել են 32 բջջային հեռախոս և այլ արգելված իրեր Անչափահասների առևանգելու փորձ էր եղել․ նոր մանրամասներ են հայտնի դարձել «Մինչև 70-տարեկանս միշտ նամակ էի գրում Չելենտանոյին, խելագարի պես սիրահարված էի, չնայած ամուսնացած էի ու չէի թաքցնում». Ջուլիետա Ստեփանյան 38-ամյա օտարերկրացին Շիրակի մարզի տարբեր հատվածներում տեղադրել է թմրանյութի փաթեթներ Ոսկե գնդակի մրցանակաբաշխության օրը հայտնի է Արջի թարմ հետքեր՝ «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում Պարեկը կաշառք է վերցրել՝ վարորդական վկայական տալու դիմաց և չի տվել այն Սպիտակ տունը մեկնաբանել է Վենսի և Զելենսկու հանդիպումը Զսպող գործոն. Հնդկաստանի տարածաշրջանային ներազդեցությունը. «Փաստ» Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին. «Փաստ» «Դոկտրինալ արտաքին հարաբերությունների բացակայությունը հանգեցնում է պետության՝ միջազգային հարաբերություններում միայնակության». «Փաստ» Տևական ժամանակ «տալու-առնելու» լիուբոլ առիթ. «Փաստ» Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն. «Փաստ» Արդեն սոսնձից ու պլակատից են ահաբեկվում. «Փաստ» «Մենք ենք մեր երկիրը քանդում՝ ունենալով այդպիսի ղեկավար». «Փաստ» Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային Կովկասում. «Փաստ» Էդուարդ Թոփչյանի «վոյաժները». ազգային, բայց ոչ ժողովրդի նվագախումբ Իրաքը 40 մլն դոլար կհատկացնի Գազայի և Լիբանանի վերականգնման համար Թրամփի վարչակազմը մեղմացրել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները․ Էրդողան Ստամբուլում կայացած բանակցությունների ընթացքում բոլոր կառուցողական առաջարկներն արել է Ռուսաստանը․ Զախարովա Կարևոր է Անգլիայի գավաթը նվաճելը․ մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի հաղթենք եզրափակչում․ Հոլանդ Լոռու մարզում 29-ամյա երիտասարդի են կյանքից զրկել Զելենսկին հաղթաթուղթ չունի Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Թրամփ Երևանում «BMW X6»-ը մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել է
Ամենաընթերցվածները