Քո Նոր Տուն Տանող Ամենակարճ Ճանապարհը․ IDBank-ը՝ Toon Expo 2023-ում

Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում մարտի 31-ից մինչև ապրիլի 2-ն անցկացվում է մեծ ցուցահանդես-տոնավաճառ, որտեղ մեկ հարթակում հատուկ առաջարկներով և զեղչերով հանդես են գալիս կառուցապատող խոշոր ընկերությունները, անշարժ գույքի գործակալությունները, բանկերը, նախագծող և վերանորոգող ընկերությունները, դիզայնի մասնագիտացված ընկերությունները և ոչ միայն։ IDBank-ը ևս մասնակցում է Toon Expo 2023 ցուցահանդեսին, այս անգամ՝ «Քո նոր տուն տանող ճանապարհը» կարգախոսի ներքո։


IDBank-ը ցուցահանդեսին ներկայացված է առանձին հարմարավետ տաղավարով, որտեղ Բանկի աշխատակիցները պատրաստ են հաճախորդներին ներկայացնել Բանկի հիփոթեքային վարկերի պայմանները, առաջարկել համագործակցող կառուցապատողներից ամենահամապատասխանը, ինչպես նաև օգնել գլուխ հանել հիփոթեքի ձևակերպման ողջ ընթացքից։


IDBank-ի վաճառքների վարչության ղեկավար Արթուր Քոչարյանի խոսքով՝ Բանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր սկսած 8% անվանական տոկոսադրույքից։ Բացառիկ պայմաններ են գործում հատկապես IDhome փաթեթի շրջանակում։ «Մենք անհատական մոտեցում ենք ցուցաբերում մեր յուրաքանչյուր հաճախորդի, բայց մի բան ընդհանուր է բոլորի համար․ IDBank-ի միջոցով հիփոթեքային վարկ վերցնելու դեպքում մեր հաճախորդներն իրենց ապահով կզգան․ Բանկը համագործակցող կառուցապատող ընկերությունների հետ միասին բացառիկ պայման է առաջարկում իր հաճախորդներին․  վարկի գումարը կառուցապատողին է փոխանցվում միայն բնակարանի վերջնական սեփականության վկայականի առկայության դեպքում, իսկ մինչ այդ վարկի ամբողջ գումարը սառեցվում է։ Այս դեպքում մեր հաճախորդները էական նվազեցնում են ռիսկերը չկառուցված շենքերում բնակարան ձեռք բերելիս,  անգամ այն պարագայում, երբ շինարարությունն ինչ-ինչ պատճառներով կանգ առնի կամ ընդհանրապես տեղի չունենա։», - նշում է Արթուր Քոչարյանը։


Ի դեպ, IDhome փաթեթով բնակարան ձեռք բերելիս կարելի է ստանալ մինչև 10 մլն դրամ Rocket Line սահմանաչափ, մինչև 5 մլն դրամ վարկային գիծ, անվճար Visa Platinum քարտ, 0.5%-ով ավելի շահութաբեր խնայողական հաշիվներ և շատ ավելին։


Սպասում ենք Ձեզ մեր տաղավարում։ 


ԲԱՆԿԸ ՎԵՐՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

դիտվել է 125 անգամ
Լրահոս
Խառն են, շատ խառն են. «Փաստ» Փաշինյանի խաղաղության պլանը և եվրախոստումները, որոնք երբեք չեն իրականանա. «Փաստ» ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության կենտրոնակայանի մոտ կրակոցներ են հնչել Ռուսաստանն իր ներկայիս տեսքով սպառնալիք է բոլորիս համար. Մերց Էրդողանն ասել է, որ մտադիր չէ կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում Ոսկեհատ գյուղում ապօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվել 110,000 դոլար. Bitcoin-ի գինը գերազանցել է պատմական առավելագույնը Պարտադիր զինծառայության անցնելու սահմանային նոր տարիք կսահմանվի Ֆլիկը երկարաձգել է պայմանագիրը «Բարսելոնա»-ի հետ. պաշտոնական Ոսկու գինը տրոյական ունցիայի դիմաց գերազանցել է 3300 դոլարը Հայաստանը «պետք» է հստակ դիրքորոշում արտահայտի` երբ և ինչ պայմաններում «արևմտյան ադրբեջանցիները» կկարողանան վերադառնալ իրենց «հայրենի հողերը». Ալիև «10 տարի անց «Full House»-ի երեկույթից հետո». Մենչը հրապարակում է արել Քաղաքացին «Արմավիր» ՔԿՀ բերված հեռուստացույցի մեջ թաքցրել էր բջջային հեռախոս և այլ արգելված իրեր Պակիստանում մահապարտը պայթեցրել է դպրոցական ավտոբուսը. զոհվել են երեխաներ Դա կլինի իմ որոշումը, ուրիշ ոչ մեկինը. Թրամփն արձագանքել է Զելենսկու՝ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ կիրառելու պահանջներին Իսրայելը պատրաստվում է hարվածել Իրանի միջnւկային օբյեկտներին. CNN Իշխանությունների զիջողականության թեթևությունն ու ադրբեջանական պահանջների աճող ծանրությունը. «Փաստ» Իսկ գուցե ամենամեծ անարդարությունն այլ տեղ է պետք փնտրել. «Փաստ» Կրթությունը ոչ թե պիտի «մոդայիկ» լինի, այլ.... «Փաստ» «Բոլոր ոլորտներում արժեք կամ եկամուտ ձևավորող բոլոր բաղադրիչների վրա Նիկոլ Փաշինյանի կառավարությունը թողել է բացասական ազդեցություն՝ նպաստելով աղքատության ավելացմանը». «Փաստ» Նվեր տված ձիու ատամները չեն հաշվո՞ւմ, թե՞, ամեն դեպքում, հաշվում են. «Փաստ» Ինչո՞ւ են ՊԵԿ-ից դժգոհում տնտեսվարողները՝ ԱԱՀ վերադարձի հետ կապված. «Փաստ» Քանի՞ հոգի էր Հայաստանում դեմ Լավրովի այցին. «Փաստ» Ի՞նչ է կատարվում կառավարությունում ՍԱՏՄ ղեկավարի հետ կապված կոռուպցիոն սկանդալից հետո. «Փաստ» Կոտայքում բախվել են «Nissan Pathfinder»-ը ու «Kia Optima»-ն, ինչի հետևանքով վերջինը բախվել է բետոնե էլեկտրասյանը. կա տուժած
Ամենաընթերցվածները