Արցախի պետնախարարը՝ իր հնարավոր պաշտոնանկության մասին

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Թեև հավաքը մասնակիցների թվի առումով համոզիչ չէր, այդուհանդերձ Արցախի Հանրապետության նախագահը հայտարարել է, որ պատրաստ է քննարկել ու լսել Ս.Բաբայանի առաջարկներն ու ծրագրերը:

Սամվել Բաբայանի հավաքից հետո կրկին շրջանառության են դրվել Արցախի ներքաղաքական վիճակի վերաբերյալ ամենատարբեր վարկածներ: Նշվում է, թե Արցախում մտավախություններ կան, որ տասնօրյա ժամկետում Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, ով Սամվել Բաբայանի ազգականն է, նշանակվելու է գլխավոր դատախազի պաշտոնում, իսկ Սամվել Բաբայանը նշանակվելու է պետական նախարար:

ArmLur.am-ը կապ է հաստատել Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի հետ և առաջարկել մեկնաբանություն տալ վերը նշվածի կապակցությամբ, ինչին ի պատասխան պետական նախարարը նշեց հետևյալը. «Սամվել Բաբայանի հետ որևէ հարաբերություն կամ շփում չունեմ, ընդամենը մեկ անգամ եմ նրա հետ հանդիպել, նրա հետ որևէ ազգակցական կապ չունեմ՝ ոչ մոտիկ, ոչ հեռու, նման հայտարարությունները ակնհայտ սուտ են: Ես զբաղեցնում եմ Արցախի պետական նախարարի պաշտոնը, որևէ այլ տեղ տեղափոխվելու նպատակ և մտադրություն չունեմ: 

Մոտավորապես պատկերացնում եմ, թե ովքեր են նման լուրեր տարածողները, բայց զերծ կմնամ մեկնաբանություններից: Երբ որոշ շրջանակներ ներքին պառակտում հրահրելով ու բամբասանքներ տարածելով համերաշխություն, միասնություն, արդարություն և հայրենիքի փրկություն են գոչում, այդ ընթացքում Արցախի կառավարությունը լուռ աշխատանքով փորձում է թեթևացնել Արցախի ժողովրդին պատուհասած խնդիրները, լուծել բազմաթիվ պրոբլեմները: Հավատացեք, որքան էլ զարմանալի թվա, կան մարդիկ ու շրջանակներ, որ այդ աշխատանքը, հատկապես արդյունավետ աշխատանքը ծանր են տանում, այդ պատճառով պարբերաբար պատմություններ են հորինում:

 

Շատերը պատկերացում չունեն, թե մենք ինչ դժվարություններ ենք ստիպված հաղթահարել այս վիճակում, և ինչ ծավալի աշխատանք է կատարվում մեր առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու համար, բայց երբ այդ ամենին զուգահեռ նման քայլեր են արվում, ուղղակի հիասթափվում ես ոմանցից»:

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում Ողբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատար ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին. Էնդրյու Լումիս
Ամենաընթերցվածները