Երբ սեփական աղետաբեր քաղաքականությունը որպես լավություն ես «սաղացնում»

Երեկ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարել է. «Ես կարող էի այնպիսի հայտարարություն անել, որ այդ պայմաններում ևս 300 հոգի զոհվեր։ Դրանից ոչ մի բան չէր փոխվելու։ Իմ խնդիրը եղել է անել հայտարարություն, որ որևէ մեկի գլխից մազ չպակասի։ Ուրախ եմ, որ գուցե իմ հայտարարության շնորհիվ 105 հազարից ավելի մեր քաղաքացիներ եկել, հասել են ՀՀ»: Սա ասել է՝ անդրադառնալով իր իսկ հայտարարությանը, թե Արցախի քաղաքացիական բնակչությանն ուղիղ վտանգ չի սպառնում: Հասկանում եք, չէ՞, Նիկոլ Փաշինյանը իր իսկ աղետաբեր քաղաքականությունը որոշել է որպես լավություն «սաղացնել» բոլորիս վրա: Թե բա՝ իմ հայտարարության շնորհիվ: Ճիշտ նույն կերպ, երբ խոսում էր 30 հազար զինվորի կյանք փրկելու մասին:

Ուղղակի դեռ պետք է հասկանալ՝ այդ ի՞նչ հաշվարկներ են, ինչպե՞ս է ստացել այդ 300 թիվը, որոնց նա «փրկել» է: Մի հարցում նա ճիշտ է՝ 105 հազարից ավելի արցախցիներ բռնագաղթել, հայրենազուրկ են դարձել նաև իր հայտարարությունների, գործողությունների կամ անգործության արդյունքում: Սակայն ոչ թե «շնորհիվ», այլ պատճառով: «Լավության» թեման, սակայն, սրանով չի ավարտվում: «Վերջին 3 տարվա ընթացքում ՀՀ-ն ԼՂ-ին մեկ միլիարդ դոլարից ավելի ֆինանասվորում է ապահովել։ Իմ վերլուծությունն այն է, որ Լեռնային Ղարաբաղն այս ընթացքում՝ բլոկադայից առաջ և ինքնապաշտպանության առումով որևէ բանի պակաս չի ունեցել։ Ես չեմ ասել, որ չենք միջամտելու Ղարաբաղում ռազմական գործողություններին, ես ասել եմ, որ ռազմական գործողությունների մեջ նպատակը ՀՀ-ին ներքաշելն է, և մենք չենք ներքաշվելու։ Բայց մենք քաղաքական աջակցություն ենք ցուցաբերել ԼՂ-ին», - ասաց նա։

Որևէ կասկած չկա, որ նույն տոնայնությամբ, աչքն անգամ չթարթելով՝ վաղն էլ ասելու է՝ մենք այսքան գումար ենք հատկացրել Հայաստան եկած արցախցիներին, տունուտեղ ենք տվել: Ասեք, որ հանճարեղ է: Մարդը բանակցությունները սկսել է «սեփական կետից»՝ զրոյացնելով ողջ բանակցային պրոցեսը, հայտարարել է «Արցախը Հայաստան է և վերջ», պատերազմում պարտվել է, Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, ինչից վերջինս արագորեն օգտվել է՝ էթնիկ զտման ենթարկելով մեր հայրենիքի մի հատվածը (որքան էլ քպականների համար դա հայրենիք չէ), հիմա փորձում է այս ամենը որպես լավություն ծախել նույն արցախցիների ու, ընդհանրապես, հայության վրա: Բայց սա նույնիսկ արդեն զարմանալի չէ, սա հենց Նիկոլ Փաշինյանն է, որն անվարան կարող է մանիպուլյացիայի առարկա դարձնել ցանկացած հարց: Այս ամենը ավելի շատ սարսափեցնող է:

Առավել ևս, երբ նա հայտարարում է. «Իմ պարտականությունն է ՀՀ-ի անվտանգությունը ապահովելը»: Այ, սա արդեն շատ մտահոգիչ է, քանզի այն ամենը, ինչ իր «պարտականությունն» է համարել Նիկոլ Փաշինյանը, կա՛մ ավիրվել է, կա՛մ կորցրել ենք: Հիմա հանրության գերակշիռ մեծամասնությունը պահանջում է նրանից հեռանալ, որպեսզի Հայաստանն էլ չկորցնենք, որպեսզի ամեն ինչ չկորցնենք:Բայց չէ, ինչպես երևում է, արտաքին ուժերի ծրագրերը, հանուն որի նա եկել է իշխանության 2018 թվականին, դեռ լրիվ ավարտին չի հասցրել: «Ես չեմ ժխտում, որ մենք մարտահրավերների առաջ ենք կանգնել և միշտ ենք կանգնած եղել։ Կարևոր է հասկանալ, թե ինչ մարտահրավերների առաջ ենք կանգնած։ Եթե իմ հեռանալը կչեզոքացնի բոլոր մարտահրավերները, ապա ես դա կանեմ։ Ես չեմ կառչում աթոռից։ Բայց իմ բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ այդ դեպքում տեղի կունենա հակառակը։ Սա պատճառներից մեկն է, թե ինչու դա տեղի չի ունենում»։

Զգացիք, չէ՞, որ առաջին անգամ Նիկոլը չի խոսում «ժողովրդի մանդատի», «ժողովրդի վստահության» մասին, այլ հղում է կատարում իր «վերլուծություններին»: Շատ խորիմաստ ձևակերպում է, բայց էլի վախենալու: Ինչ վերաբերում է աթոռին կառչած լինելուն, ապա աշխարհում դժվար է ևս մի տասը նման երկիր գտնել, որի ղեկավարն այս աստիճան է կառչած աթոռի, այնքան, որ հանուն իր վարչապետության պատրաստ է երկիրն էլ զոհաբերել: Իսկ ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի բառամթերքին, առավել ևս շրիշակից ցածր մակարդակի պահվածքին մասնավորաբար կին պատգամավորների հետ խոսելիս, նույնիսկ անդրադառնալն է անիմաստ ու ամոթալի: Դա ոչ միայն երկրի ղեկավարին վայել չէ, այլև որևէ մեկին: Բայց դե, սա ՔՊ-ն է՝ իր լիդերով: Այլ բան սպասել չի կարելի... 

Անուշ Մանուկյան

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ»
Ամենաընթերցվածները