Սպերցյանը ընդգրկվել է ՌՊԼ-ի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականում
Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Transfermarkt-ի վարկածով ընդգրկվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի՝ ամենաբարձր տրանսֆերային արժեքով ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականում։
23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային գինը ավելացել էր 3 միլիոն եվրոյով և կազմել 15 միլիոն։ Նա ՌՊԼ-ի 6-րդ ամենաթանկարժեք խաղացողն է։
Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Էդուարդ Սպերցյանը մասնակցել է 11 հանդիպման, դարձել 5 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։