Երբ վարած «քաղաքականության» հիմնասյունը «եթե...»-ներն են

Քաղաքական ու հանրային համատարած լռության, եթե կուզեք՝ արհամարհանքի, եթե կուզեք՝ անտարբերության պայմաններում Նիկոլ Փաշինյանը որոշել է օրումեջ ելույթ ունենալ: Բայց քանի որ Ազգային ժողովում, օրինակ՝ ընդդիմադիր խմբակցությունների հատվածում սեղաններին դրված Արցախի դրոշները նրան հունից հանում են, սկսում է գոռգոռալ, անհոդաբաշխ արտահայտություններ և տարօրինակ շարժումներ անել, այս անգամ որոշել էր աշխատասենյակից «լայվ մտնել»: Կներեք, ոչ թե «լայվ մտնել», այլ հարցազրույց տալ: Թե ո՞րն էր այդ հարցազրույցի հրատապ անհրաժեշտությունը, այնքան էլ ընկալելի չէր: Բայց հընթացս նաև այդ անհրաժեշտությունները նշմարվեցին: Մեկն այն էր, որ Նիկոլ Փաշինյանը «Հանրայինի» լսարանին փորձում էր համոզել, թե Ռուսաստանի հետ հարաբերություններում ամեն ինչ ուղղակի հրաշալի է: Այնքան ջանաց, որ նույնիսկ հարցազրույց վարողն էր զարմացել:

Նիկոլ Փաշինյանը չխորշեց իր քարոզչական զինանոցից մի հին, կարելի է ասել՝ ժանգը կերած հնարք բանեցնել, թե՝ «հիմա մի գաղտնիք պիտի ասեմ...»: Ու ինչ-որ լոլոներ պատմեց իր ու Պուտինի «եղբայրական հարաբերությունների» մասին, ինչ-որ տեղ՝ Սոչիում, 2018 թվականին... Համարյա՝ էտո տոժե յա, լետոմ, Նովիյ Աֆոն... Մյուս հավանական անհրաժեշտությունն այն էր, որ Նիկոլ Փաշինյանը ջանաց լսարանին համոզել, թե Գրանադայում ինքը ոչ մի վատ բան չի արել, Եվրոպական առաջնորդների հետ էլ ինչ ստորագրել ու հայտարարել է, շահեկան է, ձեռնտու է: Հիմա, թե ո՞ւմ համար է շահեկան ու ձեռնտու, դրանք արդեն այլ հարցեր են, որոնց դեռ կվերադառնանք: Երրորդ անհրաժեշտությունը (հարցազրույց տալու) թերևս ընթացիկ էր՝ պայմանավորված «զոռով-շառով» քաղաքապետի աթոռը գրավելու հետ: Փաստն այն է, որ Երևանի ավագանու ընտրություններում Նիկոլ Փաշինյանն ու կուսակցությունը, վարչական ռեսուրսների աննախադեպ չարաշահումներով հանդերձ, հազիվհազ կարողացել էին մի 32,5 տոկոս ձայն ստանալ: Մասնակիցների:

Մեծ հաշվով՝ ՔՊ-ն պարտվել է այդ ընտրություններում: Առավել ևս, եթե ընտրողների ընդհանուր թիվը վերցնենք, ապա ՔՊ-ն հազիվ 9-10 տոկոսի քվե է ստացել, այն էլ, կրկնենք, վարչական ռեսուրսի գերչարաշահմամբ: Բայց դա էլ դեռ մի կողմ: Ավելի հետաքրքիր է Նիկոլ Փաշինյանի ասածը: Իսկ նա ասում է, որ եթե Արամ Զ. Սարգսյանի «Հանրապետություն»-ը մի 50150 ձայն ավել ստանար, ապա մանդատների քանակական բաշխվածությունն այլ կլինե՜ր... Բանալի բառն այստեղ «եթե...»-ն է: Անձը երկրի վարչապետ է, մի ամբողջ «իշխող ուժի» առաջնորդ է, ու կատարված իրողության մասին խոսում, դատողություններ է անում «եթե...»-ներով: Նիկոլ Փաշինյանի հետ կոնֆիդենցիալ հաղորդակցվող Վլադիմիր Պուտինը մի նման առիթով նկատել է, որ եթե տատիկն ունենար... Այնուամենայնիվ «դասական» ասացվածքը մեջբերենք. եթե մորաքույրը բեղ-մորուք ունենար, ապա քեռի կլիներ: Իսկ լուսահոգի հորեղբայրս ասում էր, որ «եթե»-ն ցանել են, այն չի ծլել:

Նիկոլ Փաշինյանի «եթե...»-ները նույնիսկ չցանած են ամուլ: Ասում է, օրինակ՝ եթե Ալիևը գար Գրանադա, ու հայտարարությունը ոչ թե քառակողմ լիներ, այլ հնգակողմ, ապա մինչև տարվա վերջ «խաղաղության պայմանագիր» կնքելու շանսերը 70 տոկոսից բարձր կլինեին: Ու էլի՝ «եթե...»: Ի՞նչ է նշանակում 70 տոկոսից բարձր հավանականություն, դա 73 տոկո՞սն է, թե՞, ասենք՝ 91,7 տոկոսը: Խաղադրո՞ւյք է կատարվում, ինչ է: Ու արդյո՞ք այդ 91,7 տոկոսը արդեն «պայմանագիր» է: Փաստ է այն, որ Նիկոլ Փաշինյանը ինչ հայտարարել է, արել է տրամագծորեն հակառակը, մի բան էլ՝ ավելի վատ: Հիշո՞ւմ եք, 2018-ին ցուցադրական սրտնեղում ու նեղսրտում էր, թե՝ իբր, փողեր են ծախսում, որ հանրությանը համոզեն, որ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, իշխանության է բերվել, որպեսզի Արցախը հանձնի: Հիշո՞ւմ եք, ինչպես էր գոռում՝ սո՜ւտ է, ժողովո՜ւրդ... Անցավ ընդամենը 3, ապա՝ էլի 2 տարի:

Սո՞ւտ է: Չտվե՞ց: Իսկ ո՞ւմ ստորագրությունն է 2020-ի նոյեմբերի 9-ի կապիտուլ յացիոն թղթի տակ, ո՞վ է 2022-ի հոկտեմբերի 6-ին Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, ո՞վ մի քանի օր առաջ Գրանադայում էլի ու էլի ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այդ առնչությամբ բավականին աղմուկ բարձրացավ, նաև այն իմաստով, որ շատերը նշեցին, թե Փաշինյանը գործնականում համաձայնել է թշնամուն հանձնել արդեն ՀՀ անմիջական տարածքից ամբողջական գյուղեր (ընդհանուր՝ 8 գյուղ, Տավուշի և Արարատի մարզերում): Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը շտապեց հանրությանը մոլորության մեջ գցել, թե՝ սուտ է, չհավատաք, Հայաստանը Գրանադայում մի այլ կարգի հաղթել է, ոչ մի միջանցքի, ոչ մի «անկլավի» թեմա չկա՜... Պարզվեց՝ ինքն է ստում: Այն էլ՝ ինչպես կա:

Ահա, նախօրեին Նիկոլ Փաշինյանը «մտել» էր «Հանրայինի» եթեր, որ ասեր, թե՝ այո, անկլավների խնդիր կա, բայց ինքն էլ, որպես Հայաստանի ղեկավար, Արծվաշենը ու Տավուշի մարզի մի շարք գյուղերին պատկանող տարածքներ վերադարձնելու պահանջն է դնում... Այսինքն, Փաշինյանը հանձնեց Արցախը, որպեսզի «ազատագրի» Արծվաշե՞նը: Սա՞ էր Փաշինյանի ու ՔՊ-ի «հանճարեղ» ստրատեգիան: Երկրի ղեկավարի պաշտոնն զբաղեցնողը նման բան ասելուց առաջ միգուցե հիշե՞ր, որ միայն վերջին երկու տարվա ընթացքում թշնամին, նույն իր «քաղաքականությունից» օգտվելով, Հայաստանի Հանրապետության ավելի քան 100 քառակուսի կիլոմետր տարածք է զավթել ու շարունակում է զավթած պահել: Ասենք, «եթե...»-ով քաղաքականություն վարողից, «զրոյական կետի» մագիստրոսից ուրիշ ի՞նչ էր պետք սպասել:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Ի՞նչն է Հայաստանում խանգարում կինոինդուստրիայի զարգացմանը. «Փաստ» «Հրապարակված փաստաթղթերով իշխանության՝ մինչ այժմ առաջ քաշած թեզերը հօդս են ցնդել». «Փաստ» Ամբողջ երկիրը դարձել է Փաշինյանի վախերի ու տագնապների պատանդը. «Փաստ» Վտանգավոր հուշագիր. ինչի՞ց է իրականում տուժում Հայաստանը. «Փաստ» Հաջորդ իշխանությունը ստիպված է լինելու ամեն ինչ սկսել զրոյից. «Փաստ» Խիստ վտանգավոր մեսիջներ Արևմուտքից. «Փաստ» «Հասուն տարիքում պետք է ունակ լինել ինքնագնահատման և ընդունելու սեփական բացերը». Հասմիկ Կարապետյան Նեյմարի հեթ-տրիկը 3.5 տարվա դադարից հետո․ բրազիլացին խոսել է իր ապագայի մասին Ավստրալիան և Նոր Զելանդիան միացել են Ուկրաինայի համար զենքի մատակարարման ծրագրին. Ռյուտե 10 կգ թմրամիջոցը մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ռուսաստանն, այս կամ այն կերպ, կազատագրի Դոնբասը և Նովոռոսիան. Պուտին Հայտնաբերվել է նոր եկեղեցի Կեչառիսի վանական համալիրի տարածքում Մոգերինին փոքրիկ մժեղ է մեծ նավերի համեմատ. Զախարովան՝ Եվրոպայի կոռուպցիոն uկանդալի մասին ԱԱԾ որոշ պաշտոններում ծառայության կարող են ընդունվել նաև 30-ից բարձր տարիքի անձինք Վրաստանը պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականը. Վրաստանի նախագահ Տավուշի մարզի պարեկներն առանց համապատասխան փաստաթղթերի փայտանյութի տեղափոխման դեպք են բացահայտել Պետական պարտքի ավելացումը եղել է պաշտպանության ոլորտի համար, Ղարաբաղի փախստականների ծախսի հետ կապված. Նիկոլ Փաշինյան Ռուսաստանը կդիտարկի Ուկրաինային ծովից կտրելու հարցը, եթե Կիևը շարունակի ծովահենությnւնը ռուսական նավերի դեմ. Պուտին ԵԱՀԿ-ին առնչվող լավատեսության պատճառներ չկան, սակայն կա դրա փլուզումից խուսափելու հնարավորություն. Լավրով Իտալիայում սկանդալ է բռնկվել Լուչիանո Պավարոտիի արձանի շուրջ կառուցված սառցադաշտի պատճառով Արդյունաբերության ոլորտի տատանվող հիմքերը. «Փաստ» Հանրային մթնոլորտը թունավորողները խոսում են... էթիկայից ու բարոյականությունից. «Փաստ» «Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացին առնչվող փաստաթղթերի ու առաջարկների կիսատ-պռատ հրապարակումն ընդամենը հասարակությանը հերթական անգամ մոլորեցնելու նպատակադրմամբ է արվել». «Փաստ» Ձեր մեջ ուժ գտեք, սրբազաննե՛ր. «Փաստ» Հանքն անխելք մարդու բան չէ. «Փաստ»
Ամենաընթերցվածները