Արտակարգ. Մի ամբողջ ընտանիք «շմnլ գազի թունավnրվել է»

 

«Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը Վանաձոր քաղաքի Ֆիդայինների փողոցի տներից մեկից «Վանաձոր» բժշկական կենտրոն են տեղափոխել 4 քաղաքացու, որոնց մեջ կան նաև երեխաներ:

Պարզվել է, որ հիվանդանոց են տեղափոխվել 42-ամյա Հեղինե Հ.-ն, 20-ամյա Թեհմինե Ծ.-ն, 18-ամյա Անահիտ Ծ.-ն և 8-ամյա աղջիկ, ում ինքնությունը ճշտվում է:

Բժիշկները բոլորին տեղում բուժօգնություն են ցուցաբերել, և այս պահին 8-ամյա երեխային ռեանիմոբիլով տեղափոխում են Երևանի «Սուրբ Աստվածամայր» կամ «Արաբկիր» բժշկական կենտրոն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ ընտանիքի անդամները հիվանդանոց են տեղափոխվել շմոլ գազից թունավորվելու պատճառով:

Դեպքի փաստով Ոստիկանության Տարոնի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:

SHAMSHYAN. com-ի տեղեկություններով, այս պահին վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում՝ շնորհիվ «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշների, հիվանդանոցի բուժանձնակազմի, ովքեր ահազանգը ստանալուն պես օպերատիվ հասել են դեպքի վայր և ինքնազգացողությունը վատացած անձանց մինչև հիվանդանոց տեղափոխելը՝ տեղում անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերել:

դիտվել է 10 անգամ
Լրահոս
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ» Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ» Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ. «Փաստ»
Ամենաընթերցվածները