Սպանված ադրբեջանցիների թիվը հասել է 8-ի
ՀԱՄԱՍ-ի հարձակումների հետևանքով Իսրայելում ավելացել է ծնունդով ադրբեջանցի զոհերի թիվը։
ԱՊԱ-ի հարցմանն ի պատասխան՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է, որ զոհերի թիվը հասել է ութի։
Ավելի վաղ, գերատեսչությունից հայտնել էին, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտության հետևանքով զոհվել է Ադրբեջանի 4 քաղաքացի։
Ըստ տեղեկությունների, մյուս սպանվածներն Ադրբեջանում ծնված քաղաքացիներ են, որոնք ներկայացնում են տեղի հրեական համայնքը։