Բաքուն` Փաշինյանի ելույթի մասին

Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 17-ին Եվրոխորհրդարանի նիստում արված հայտարարություններին։ Ըստ հակառակորդի ԱԳՆ-ի՝ Փաշինյանի հայտարարությունները «ցույց են տալիս Հայաստանի ագրեսիվ դիրքորոշումը և Ադրբեջանին մեղադրելու` նրա ցանկությունը»։ «Ցավալի է նման հայտարարություններ լսել Հայաստանից, որն իրեն ներկայացնում է` որպես ժողովրդավարական և խաղաղասեր երկիր»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։ ԱԳՆ-ն նաև նշել է, որ Ադրբեջանի հասցեին Հայաստանի մեղադրանքներն իբրև թե անհիմն են և հակասում են ՄԱԿ-ի զեկույցներին։ Նշվել է նաև, որ Փաշինյանը նախկինում խոստովանել էր, որ Ղարաբաղում հայերի հասցեին սպառնալիքներ չեն եղել, ինչը հակասական է դարձնում նրա ներկայիս հայտարարությունները։

Ադրբեջանի ԱԳՆ-ն ընդգծել է, որ Անդրադառնալով Գրանադայում կայացած հանդիպմանն ընդունած անկախության և ինքնիշխանության սկզբունքներին՝ Փաշինյանն անտեսում է Հայաստանի կողմից այդ սկզբունքների խախտումները երկար տարիներ, այդ թվում՝ իր ղեկավարության օրոք։

Լաչինի ճանապարհի վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ-ն նշել է. «Ադրբեջանն ինքնիշխանություն ունի իր տարածքում գտնվող բոլոր ճանապարհների նկատմամբ»։ Այս ճանապարհի չարաշահման մասին Հայաստանի պնդումները հակասում են վարչապետի ստորագրած եռակողմ համաձայնագրին։

Շրջափակման մեղադրանքների առնչությամբ ԱԳՆ-ն ընդգծել է, որ Հայաստանն ինքնուրույն մեկուսացվել է տարածաշրջանային նախագծերից։ «Հայաստանը գիտակցում է անխոչընդոտ տեղաշարժ ապահովելու իր պարտավորությունները», սակայն, ըստ ԱԳՆ-ի, երկիրը բաց է թողնում դրանք կատարելու հնարավորությունը։ Իրանով ճանապարհ կառուցելու պայմանագիրը ցույց է տալիս Ադրբեջանի ակտիվ մասնակցությունը տարածաշրջանային ենթակառուցվածքների զարգացմանը։

Հակառակորդ երկրի ԱԳՆ-ն նաև նշել է երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու պատմական հնարավորությունը ղարաբաղյան տարածաշրջանում վտանգը վերացնելուց հետո, սակայն դժգոհել է, որ «Հայաստանի վարչապետի շարունակական ագրեսիվ հռետորաբանությունը խաթարում է խաղաղ հեռանկարները»։

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները