Ինչու է Բաքուն հենց ցերեկը հարձակվել Արցախի վրա

Արցախում սեպտեմբերյան ռազմական գործողությունների ժամանակ Ադրբեջանը նպատակ ուներ քաղաքացիական բնակավայրերն իրարից կտրել, և ռազմական գործողությունների հենց սկզբին այնպիսի ուղղություններ են ընտրել, որպեսզի մեկուսացնեն բնակիչներին։

Այս մասին Արցախում ադրբեջանցիների վերջին կատարած վայրագությունները թեմայով հրավիրված ասուլիսին ասաց  «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը։

Նրա ներկայացմամբ՝ ադրբեջանցիները ռազմավարական քայլերից է եղել նաև  Արցախի զինվորականների և քաղաքացիական բնակավայրերի  միջև կապը դադարեցնելը, ինչն  էլ արել են։

Թաթոյանը նշեց, որ Բաքուն մտածված է հարձակվել Արցախի վրա ցերեկը, երբ ընտանիքները բաժանված էին՝ երեխաները դպրոցում, որ քաոս ստեղծի։

«Մարդիկ անակնկալի են եկել։ Մենք նաև արձանագրել ենք փաստեր, որ Սարսանգի ջրամբարի հարևանությամբ գտնվող բնակավայրերի մարդիկ առանց շորի և կոշիկի են դուրս եկել, որովհետև ժամանակ չեն ունեցել։

Ադրբեջանցիներն ասում են, որ մարդիկ ինքնակամ են դուրս եկել, ո՞նց են իրենց կամքով դուրս եկել, երբ ունենք ապացույցներ, երբ մարդն ուշացրել է դուրս գալը, գերեվարվել է, սպանվել  կամ վիրավորվել։

Օրինակ, Գետավանում մենք ունենք սպանության,  գերեվարման և վիրավորման դեպքեր։ Սառնաղբյուրում ունեցել ենք 5 քաղաքացիական անձի սպանության դեպք»,- արձանագրեց նախկին ՄԻՊ-ը։

Թաթոյանը հայտնեց, որ փաստեր ունեն, համաձայն որի՝ Արցախից Հայաստան բռնի տեղահանվելիս եղել են դեպքեր, երբ մարդկանց ձեռքից վերցրել են իրենց խաչերը, կոտրել են։

«Ունենք դեպքեր, երբ մարդկանցից վերցրել են այն մեքենաները, որոնք զինվորականի նմանվող մուգ կանաչ են եղել», - մատնանշեց պաշտպանը։

Բացի այս, Թաթոյանը նշեց, որ Ադրբեջանը շարունակում է իր ռազմատենչ հռետորաբանությունը և տպավորություն է, որ Ալիևը մի հարցի լուծումն ավարտել  է և պատրաստվում է հիմա Հայաստանով զբաղվել։

 

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները