Իլհամ Ալիևը պետք է վճարի գինը՝ իր պարտավորությունները չկատարելու համար․ Տիգրան Բալայան
ԵՄ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը X սոցիալան ցանցում գրել է.
«2020 թվականի սեպտեմբերի 27-ից ի վեր Ալիևի ռեժիմի նպատակը Լեռնային Ղարաբաղի հայերի ամբողջական էթնիկական զտումն է, և նա բանակցությունները օգտագործել է որպես ծխածածկույթ՝ ծածկելու իր իրական մտադրությունները։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՊԵՏՔ Է ՎՃԱՐԻ ԳԻՆԸ՝ իր պարտավորությունները չկատարելու և միջազգային կարգը տապալելու համար»։