Արտակարգ լուր Թուրքիայից
Թուրքիայի Մալաթիա նահանգում 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում են տեղական ԶԼՄ-ները։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պույտուրգե շրջանում։
Ստորգետնյա ցնցումների աղբյուրը գտնվել է 7,5 կիլոմետր խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։