Ո՞վ էր կրակել ավտոբուսի վրա․ 48-ամյա տղամարդը ներկայացել է ոստիկանություն
Հոկտեմբերի 21-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Հալաբյան փողոցում կարծես թե կրակել են իր կողմից շահագործվող երթուղային ավտոբուսի վրա: Հայտնել է ՀՀ ոստիկանությունը։
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 11.30-ին Արզումանյան փողոցում 48-ամյա տղամարդը օդաճնշիչ ատրճանակից կրակել և անզգուշությամբ վնասել է նշված ավտոբուսի կողային ապակին: Նա հայտնաբերվել, գույքը վնասելու հիմնավոր կասկածով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:
Կատարվում է նախաքննություն: