Էրդողանը չեղարկել է Իսրայել այցը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Գազայի հատվածում լարվածության ֆոնին չեղարկել է իր այցն Իսրայել:
«Ես Իսրայել այցի ծրագիր ունեի, չեղարկեցի, այց չի լինի»,-հայտարարել Է Էրդողանը ՝ ելույթ ունենալով Թուրքիայի խորհրդարանում:
Նա քննադատել է Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում ՝ նշելով, որ Անկարան «թույլ չի տա Գազայում սպանել երեխաներին»:
Նրա խոսքով՝ ինչպես Գազայի հատվածի վրա հարձակում իրականացնողները, այնպես էլ դրան աջակցողները «հոգեկան հիվանդության» նշաններ են ցույց տալիս։